20.4 C
Yerevan

Միասնա­կա­նության Եւ Համե­րաշխության Ոգով

Չկա փոքր օգնություն, չկան քիչ հայրե­նա­սերներ։ Ամեն մարդու խոսքը և քայլը մեծ է իր գաղա­փա­րով և նպա­տա­կադրվա­ծությամբ։

Մեր Ուղին

ԱՄՆ արևմտյան ափի 26 հայկա­կան կազմա­կերպություններ միասնա­կա­նության և համե­րաշխության կոչ են հղել, որում նշվում է իարդարձության կարև­որ այս հանգրվա­նում հայությա­նը սպառնա­ցող վտանգնե­րին մեկ ամբողջա­կան ճակա­տով դիմագրա­վե­լու անհրա­ժեշտության մասին։ 

Հիրա­վի այս կենսա­կան օրե­րին րոպե առաջ մենք պարտա­վոր ենք որպես ժողո­վուրդ կանգնել հայոց պետա­կա­նության պաշտպա­նության ճակա­տում՝ որը գրչով, որը մտքով, որը զենքով և այդպես շարունակ։ Հայոց պետա­կա­նությունն է հայ ժողովրդի ապա­գա­յի միակ երաշխա­վո­րը, նրա հովա­նա­վորն ու պահա­պա­նը։ Եվ շատ ուրախ ենք, որ հեռա­վոր ԱՄՆ-ում գործունեություն ծավա­լող 26 կազմա­կերպություն գիտակցում են պահի լրջությունն ու միասնա­կան բռունցք դառնա­լու գաղա­փա­րա­կան և ապա՝ գործնա­կան ջանքե­րի կարև­ո­րությունը։

Մենք ողջունում ենք այս հայտա­րա­րությունը, որպես միասնա­բար պայքա­րի պատրաստա­կա­մության ցուցիչ և ջերմո­րեն ենք ընդունում մեր բոլոր եղբայրնե­րին ու քույրե­րին, ովքեր ցանկա­նում են աշխա­տել և ապրել ի շահ հայոց երկրի։

Անդրա­դառնա­լով այս հայտա­րա­րությա­նը՝ մենք ցանկա­նում ենք նշել, որ սա շատ կարև­որ է, քանի որ ինքն իրե­նով հայտա­րա­րությունը ցույց է տալիս, որ հեռա­վոր ափե­րում ապրող մեր ազգա­կիցնե­րը մեզ չեն մոռա­ցել և լքել, այսօր էլ պատրաստ են իրենց ջանքն ու եռանդը նվի­րել Հայաստա­նին։ Այս հայտա­րա­րությունը նաև ցույց է տալիս, որ նրանք ընկճված չեն վերջին տարի­նե­րին Հայաստա­նին պատուհա­սած աղե­տից և լի են դրա դեմ պայքա­րե­լու մղումով։

Միա­ժա­մա­նակ ցանկա­նում ենք նշել, որ հենց հիմա Հայաստա­նում բազմա­թիվ կազմա­կերպություններ կան՝ քաղա­քա­կան, հասա­րա­կա­կան և այլն, որոնք այս օրե­րին տհա­ճո­րեն լուռ են՝ տպա­վո­րություն թողնե­լով, որ այս խնդիրնե­րը իերնց չեն վերա­բե­րում։ Սա իհարկե նոր երև­ույթ չէ և մենք մշտա­պես աչքի առաջ ունե­ցել ենք նման իներտ մի զանգված, որը երբեք տեղից չի շարժվում, եթե խոսքն իրենց գրպա­նա­յին շահին չի վերա­բերվում։ Եվ նրանք, ովքեր լռում են այսօր, իրենց լռությամբ սեպ են խրում այն հնա­րա­վոր միասնության մեջ, որի կարիքն այդքան զգում է հայ ժողո­վուրդը։ Որովհետև միասնության կոչ անող սփյուռքա­հա­յը կարող է զարմա­նալ, կամ որ ավե­լի վատ է՝ հիասթա­փել այն բանից, որ իր ցանկությունը, կոչն ու նախա­ձեռնությունը բավա­րար չափով արձա­գանք չի գտնում, որովհետև տրա­մա­բա­նությունը ենթադրում է, որ, եթե նույնիսկ ԱՄՆ-ից երև­ում է մեր խնդրի ծանրությունը, ապա որչափ ավե­լի շատ պիտի այստեղ եռար այն աշխա­տանքա­յին համե­րաշխ և միասնա­կան մթնո­լորտը, որին սիրով կմիա­նան բոլոր հայրե­նա­սերնե­րը։

Մնում է ցանկա­նալ, որ այդ կոչը իրոք լինի ոչ թե պահի ազդե­ցության տակ տրված հուզմունք, այլ սառը և սթափ դատո­ղությամբ կոչված կամք, որն իրա­պես ծառա­յե­լու է Հայաստա­նին՝ չընկրկե­լով ոչ մի դժվա­րությունից։ Եվ նաև լիա­հույս ենք, որ այստեղ ևս արագ կհասկա­նան միասնա­կա­նության կենսա­կան անհրա­ժեշտությունը և մի կողմ կդնեն իրենց կենցա­ղա­յին վախե­րը՝ հանուն վաղվա կայունության։

Չկա փոքր օգնություն, չկան քիչ հայրե­նա­սերներ։ Ամեն մարդու խոսքը և քայլը մեծ է իր գաղա­փա­րով և նպա­տա­կադրվա­ծությամբ։ Օվկիա­նո­սը բազմա­թիվ կաթիլնե­րից էբաղկա­ցած և մենք այսօր բոլոր պարտա­վոր ենք պահպա­նել միմյանց՝ որպես վաղվա օվկիա­նո­սի կաթիլ։ Մենք կչո­րա­նա­նաք, եթե ապրենք կաթի­լի գիտակցմամբ, ուրեմն հասնենք այն բարձրությա­նը, որ ընդունենք մեզ որպես օվկիան, ապրենք և պայքա­րենք միասնա­բար և հայա­մետ։

Ստորև ներկա­յանցնում ենք հայտա­րա­րությունը՝

ԿՈՉ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ

Սիրե­լի՛ Հայ ժողո­վուրդ,

Արցա­խա­հա­յութեան տարագրութեան ողբերգա­կան այս օրե­րուն եւ Հայաստա­նի գոյութե­նա­կան վտանգը ահագնացնող ռազմա­քա­ղա­քա­կան վերջին ներքին/արտաքին իրա­դարձութիւննե­րո լոյսին տակ՝ ԱՄՆ ԱՐԵՒՄՏԵԱՆԻ 26 հայկա­կան կազմա­կերպութիւննե­րը կոչ կ՚ուղղեն հայրե­նի եւ Սփիւռքի հայութեան, որ ցուցա­բե­րեն ազգա­յին զգոն/միասնակամ վերա­բերմունք՝ մեր հայրե­նի­քին դէմ նախածրագրուած բոլոր սադրանքնե­րուն եւ մարտահրաւէրնե­րուն հանդէպ։ 

Այսօր, ամէն ժամա­նա­կէ աւե­լի, հայութիւնը պարտաւոր է ՄԷԿ ԲՌՈՒՆՑՔՈՎ եւ բոլոր հնա­րաւոր միջոցնե­րով տէր կանգնիլ Հայկա­կան Պետութեան Ինքնիշխա­նութեան, Ժողովրդա­վա­րութեան, Անկա­խութեան ԳՈՅՈՒԹԵՆԱԿԱՆ եռանկիւնա­յին այդ արժէքնե­րուն, կանխե­լու համար մեր պատմա­կան սխալնե­րու մահա­ցու կրկնութիւնը։ 

Կեցցէ’ Արցախն ու Հայաստա­նը։ 

Կեցցէ՜ Հայ Ժողո­վուրդը։

Առնչվող Հոդվածներ