Հայաստան

Դուրս Պրծնել Ռուսական Թակարդից

Այն ուխտադրուժ ու սրիկա քաղաքականությունը, որ ռուսներն իրականացնում են Հայաստանի նկատմամբ, ապշեցնում է նաև որոշ ռուսական շրջանակների։ Մենք վաղուց պետք է համապատասխան գնահատական տված լինեինք այդ ամենին, բայց դանդաղում ենք, իսկ այդ դանդաղելու ընթացքում կարող ենք կորցնել ամենաթանկը; Հստակ պետք է ազատվել ռուսական ազդեցությունից, եթե նույնիսկ դա ինչ-ինչ տնտեսական բարդություններ է առաջացնելու։ Պետությունն ու անկախությունը տնտեսակսան մի քանի տոկոս աճից հաստատ ավելի կարևոր են։

Հովսեփ Խուրշուդյան

1inTV-ն զրուցել է վերլուծաբան, Ազատ Քաղաքացի ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ 

Հովսեփ Խուրշուդյանը, խոսելով այն մասին, որ ՀՀ-ը պարբերաբար մերժում է Ռուսաստանի կողմից կազմակերպվող ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ հավաքները, բայց դրանցից վերջինին այս քանի օրը մասնակցեց փոխվարչապետի մակարդակով, նշեց, որ Հայստանն ընդհանրապես պետք է անտեսի Ռուսաստանի կողմից կազմակերպվող ցանկացած հանդիպում՝ լինի ՀԱՊԿ, ԱՊՀ, թե ԵԱՏՄ։ Անդրադառնալով այն հարցին, որ հիմա քննարկվում է, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է դեկտեմբերի 25-26-ը Պետերբուրգում կայանալիք հավաքին՝ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ գնալու իմաստ չկա, այդ վնասից բացի ուրիշ ոչինչ չի տալու։ Բացի դրանից, այնտեղ է լինելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և հավանական է, որ չնախատեսված հանդիպում լինի ու Պուտինի և Ալիևի կողմից միասնաբար ճնշում գործադրվի Փաշինյանի նկատմամբ։ Հ․ Խուրշուդյանը հիշեցրեց, որ ցանկացած հանդիպում, որը կազմակերպվել է Պուտինի կողմից, աչքի է ընկել հակահայկական դիրքորոշումով, ինչպես օրինակ Սոչիի հանդիպումը, որի արձանագրություններում ընդհանրապես գործածությունից դուրս բերվեց Լեղնային Ղարաբաղ բառերը։ Հիմա գնա Պետերբուրգ ի՞նչ անի։ Լեգիտիմացնի՞ Արցախի զավթումն ու արցախահայերի բռնի տեղահանումը։

Հ․ Խուրշուդյանն ասաց, որ այս հանդիպումը, բացի նրանից, որ հավանական բացասական ընթացք կունենա մեզ համար, նաև կարող է սխալ ընկալվել նաև հավաքական Արևմուտքի կողմից։ Արևմուտքը մեզ օգնում է ավելի շատ, քան մենք կարող էինք ակնկալել։ Մեզ հետ առանձին պետություններ նույնիսկ ռազմական պայմանագրեր են կնքել։ Մեզ գրեթե Եվրամիություն են մտցրել, իսկ մենք շատ դանդաղ ենք աշխատում։

Հովսեփ Խուրշուդյանը շատ վատ գնահատեց կառավարության աշխատանքն այդ առումով։ Նա ասաց, որ մենք օր առաջ պիտի դուրս գանք ռուսական այդ գրասենյակներից, որտեղ մեզ համար միայն վատ անակնկալներ են պատրաստված։ Պուտինն այսօր անխոս կատարում է Ալիևի ցանկացած ցանկություն և հիմա, նոր հանդիպման ժամանակ մեզ կարող են նոր փաստի առաջ կանգնեցել։ Ինչ վերաբերում է ԵՄ հետ հարաբերությունների կայացմանը, ապա ուղղությունը ճիշտ է ընտրված, բայց աշխատանքներն ընթանում են ծայրահեղ դանդաղ ու ոչ արդյունավետ։ Վաղը-մյուս օրը մենք գուցե այս հնարավորություններն այլևս չունենանք։ Մենք հիմա շատ թանկարժեք պահեր ենք կորցնում, որոնք մեզ համար ճակատագրական են լինելու։

Հովսեփ Խուրշուդյանը նաև ասաց, որ ամեն ինչից բացի խիստ բացասական է գնահատում Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը։ Նրա կադրային վատ աշխատանքի հետևանքով ողջ կառավարչությունն ու օրենսդիր կորպուսը լցված է անբաններով, որը հատկապես նկատելի է ԱԺ-ում։ Պատգամավորների գերակշիռ մեծամասնությունն իրեն նեղություն չի տալիս արդյունավետ աշխատելու։ Հ․ Խուրշուդյանը դժգոհություն հայտնեց, որ իրենք կարղ են իրենց անձնական հարցերը մի կողմ դնել և զբաղվել քաղաքացիական հասարակության կայացմանն ուղղված գործունեությամբ, բայց իշխանության ներկայացուցիչների մի մասը պարապ նստած է։ Զուգահեռ նաև գլուխ է բարձրացնում կոռուպցիան։ Իսկ մենք այդքան ժամանակ չունենք։ 20 տարվա բացթողումներն ու թալանը վերականգնելու աշխատանքները չեն կարող հաջողության հասնել, եթե շարունակվի նույն անհեռատես ու անբան աշխատելաոճը։

Վերլուծաբանը խոսեց նաև Սերգեյ Լավրովի այն արտահայտության մասին, ըստ որի հայ-ռուսական հարաբերությունները քննության են ենթարկվում, քանի որ արևմուտքը փորձում է սեպ խրել երկու երկրների հարաբերությունների միջև և այն որակեց տխմար սրիկայություն՝ հավելելով, որ ավելի հարմար բառեր գտնել չի կարողանում։ Այն ուխտադրուժ ու սրիկա քաղաքականությունը, որ ռուսներն իրականացնում են Հայաստանի նկատմամբ, ապշեցնում է նաև որոշ ռուսական շրջանակների։ Մենք վաղուց պետք է համապատասխան գնահատական տված լինեինք այդ ամենին, բայց դանդաղում ենք, իսկ այդ դանդաղելու ընթացքում կարող ենք կորցնել ամենաթանկը; Հստակ պետք է ազատվել ռուսական ազդեցությունից, եթե նույնիսկ դա ինչ-ինչ տնտեսական  բարդություններ է առաջացնելու։ Պետությունն ու անկախությունը տնտեսակսան մի քանի տոկոս աճից հաստատ ավելի կարևոր են։

Տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *