20.7 C
Yerevan

Արտա­հերթ Ընտրության «Ուրվա­կա­նը»

«Որա­կա­կան փոփո­խությամբ իրա­պես շահագրգռված ուժե­րը թերեւս պետք է իրենց մտա­պատկե­րում եւս արձա­նագրեն արտա­հերթ ընտրության սցե­նա­րի հնա­րա­վո­րությունը եւ դրա շուրջ աշխա­տանքը ներա­ռեն իրենց օրա­կարգ, եթե ոչ ամբողջա­կան կամ ռազմա­վա­րա­կան, ապա որա­կա­կան փոփո­խություննե­րին ընդա­ռաջ մարտա­վա­րա­կան մեկ քայլ կատա­րե­լու հաշվարկով եւ նպա­տա­կադրումով, միա­ժա­մա­նակ անկասկած առաջնա­յին պատասխա­նատվություն»։

Հակոբ Բադալյան

Հանրա­յին հեռուստաընկե­րությա­նը տված վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հարցազրույցը վկա­յեց, որ քաղա­քա­կան իշխա­նության առնվազն մտա­պատկե­րում առկա է խորհրդա­րա­նի արտա­հերթ ընտրության սցե­նա­րի գոյությունը: Թե ինչ խնդիր լուծե­լու համար կարող է գործադրվել այդպի­սի սցե­նար, միարժեք ասե­լը բարդ է: Ինքս առիթ ունե­ցել եմ արտա­հայտվե­լու, որ հիմնա­կան մոտիվնե­րը կարող են բխել այսպես կոչված խաղա­ղության պայմա­նագրի շուրջ բանակցա­յին գործընթա­ցից, ունե­նա­լով իհարկե տարբեր տրա­մա­բա­նություն: Հատկանշա­կան է, օրի­նակ, որ հարցազրույցի օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է նաեւ Աննվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ քննարկվել են նաեւ Հայաստան-Ադրբե­ջան գործընթա­ցին վերա­բե­րող հարցեր, լսվել է ԶՈՒ ԳՇ պետի զեկույցը:

Այն, որ նիստին մասնակցել է ընդհուպ ԱԺ արտա­քին հարցե­րի հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հը, խոսում է այն մասին, որ գործընթա­ցը գտնվում է բավա­կա­նին էական փուլում, ինչը պահանջում է առա­վելլ համա­պարփակ, կամ ինչպես ասում են՝ «սուբստանտիվ» քայլեր եւ որո­շումներ: Ըստ այդմ, որեւէ կերպ չի բացառվումմ, որ իրա­դարձություննե­րի զարգա­ցումը քաղա­քա­կան իշխա­նությա­նը բերի հենց արտա­հերթ գործընթաց նախա­ձեռնե­լու որոշման եւ դրա իրա­գործման: Պատճառ, ինչպես ասում է դասա­կա­նը՝ միշտ էլ կգտնվի, այն էլ Հայաստա­նում: Այդ առնչությամբ, կա քննարկում, թե արդյո՞ք հասա­րա­կությունն ունի արտա­հերթ ընտրության պահանջ:

Միարժեք է, որ հասա­րա­կությունն ունի նոր որա­կի իշխա­նության պահանջ: Դա թերեւս խիստ քչե­րը կարող են դնել կասկա­ծի տակ: Միա­ժա­մա­նակ, քչե­րը կվի­ճեն նաեւ այն հանգա­մանքի հետ, որ այսօր գործնա­կա­նում չկա այլ որա­կի իշխա­նության ձեւա­վորմման իրա­կան հնա­րա­վո­րություն, ու դրա վկա­յությունն է թե սոցհարցումնե­րը, թե օրի­նակ Երեւա­նի քաղա­քա­պե­տի ընտրությունը՝ հանրությունը հիասթափված է եւ չի վստա­հում քաղա­քա­կան դերա­կա­տարնե­րին, չի տեսնում ուժ, որի իշխա­նության գալու հարցում կձեռնարկի կոնկրետ քայլեր՝ առնվազն տանից քայլե­լով մինչեւ ընտրա­տե­ղա­մաս:

Սա բոլո­րո­վին չի նշա­նա­կում, թե հնա­րա­վոր չէ աշխա­տանքի միջո­ցով փոխել պատկե­րը, ըստ այդմ՝ հանրության մոտի­վա­ցիան: Սակայն, գոնե առայժմ չի նշմարվում այդպի­սի տեսա­նե­լի արդյունք ապա­հո­վե­լու ներուժ ունե­ցող աշխա­տանքա­յին գործընթաց: Հարկ է նկա­տել նաեւ, որ դա իհարկե դյուրին աշխա­տանք չէ: Այդուհանդերձ, քաղա­քա­կա­նությունը, առա­վել եւս այսօր, բավա­կա­նին անկանխա­տե­սե­լի է: Այդ ամե­նով հանդերձ, եթե քաղա­քա­կան իշխա­նությունը այս կամ այն շարժա­ռի­թից ելնե­լով նախընտրե­լի համա­րեց արտահհերթ ընտրության սցե­նա­րի գործարկումը՝ դրա­նում տեսնե­լով կարեւոր հարցեր լուծե­լու ամե­նաարդյունա­վետ միջո­ցը, ապա հանրա­յին տրա­մադրություննե­րը ոչ միայն չեն լինի խանգա­րող հանգա­մանք, այլ հակա­ռա­կը՝ քաղա­քա­կա­նությունից հանրության հիասթափվա­ծությունն ու քաղա­քա­կան ոուժե­րի հանդեպ հանրության գրե­թե 70 տոկո­սի անվստա­հությունը միմիայն գործող իշխա­նության օգտին է:

Հետեւա­բար, երկրում որա­կա­կան փոփո­խությամբ իրա­պես շահագրգռված ուժե­րը թերեւս պետք է իրենց մտա­պատկե­րում եւս արձա­նագրեն արտա­հերթ ընտրության սցե­նա­րի հնա­րա­վո­րությունը եւ դրա շուրջ աշխա­տանքը ներա­ռեն իրենց օրա­կարգ, եթե ոչ ամբողջա­կան կամ ռազմա­վա­րա­կան, ապա որա­կա­կան փոփո­խություննե­րին ընդա­ռաջ մարտա­վա­րա­կան մեկ քայլ կատա­րե­լու հաշվարկով եւ նպա­տա­կադրումով, միա­ժա­մա­նակ անկասկած առաջնա­յին պատասխա­նատվություն ցուցա­բե­րե­լով նաեւ Հայաստա­նի արտա­քին-անվտանգա­յին օրա­կարգի հանդեպ, ինչը բնա­կա­նա­բար պահանջում է հիմնա­րար մոտե­ցումներ ննաեւ ներքին կյանքի վերա­փոխման առնչությամբ:
Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3364575.html

Առնչվող Հոդվածներ