25.7 C
Yerevan

Բաքու֊Թեհրան Հավա­սա­րակշռություն

Ալիեւը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, գիտակցում է, որ Իրա­նի հետ հարա­բե­րություննե­րի հետա­գա խորա­ցումը, մանա­վանդ ռազմա­կան բաղադրի­չի առկա­յությունը բարդացնում են Արեւմուտքի հետ հարա­բե­րություննե­րը:

Վահրամ Աթա­նեսյան

Իրան – Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րի դինա­մի­կան խախտվում է

Տեսա­կա­պա­յին ձեւա­չա­փով տեղի է ունե­ցել Իրա­նի եւ Ադրբե­ջա­նի գլխա­վոր դատա­խազներ Մոհա­մեդ Քազեմ Մովա­հե­դի Ազա­դի եւ Քյամրան Ալիեւի ընդլայնված հանդի­պում, որի ընթացքում քննարկվել է Թեհրա­նում Ադրբե­ջա­նի դեսպա­նա­տան դեմ հարձակման գործով դատա­վա­րության ընթացքը: Ադրբե­ջա­նա­կան կողմը վերստին առաջ է քաշել «դատա­կան վերջնա­կան վճռի ընդունումն արա­գացնե­լու» հարցը: Հանդիպմա­նը մասնակցել են Բաքվում Իրա­նի դեսպան Մուսա­վին եւ Թեհրա­նում Ադրբե­ջա­նի դեսպան Ալի­զա­դեն:

Թեհրա­նում Ադրբե­ջա­նի դեսպա­նա­տունը հարձակման է ենթարկվել այս տարվա հունվա­րի 27-ին, անվտանգության աշխա­տա­կիցնե­րից մեկն սպանվել է: Հարձակվող անձաը ձերբա­կալվել է, կալա­նա­վորվել, նախաքննությունն ավարտված է, բայց դատավճիռն առայժմ կայացված չէ: Միջա­դե­պը պատճառ էր հանդի­սա­ցել, որ Ադրբե­ջա­նի Թեհրա­նից տարհա­նի բոլոր դիվա­նա­գետնե­րին: Վերջին շրջա­նում այդ թեման, կարծես, փակված էր: Իրա­նա­կան կողմը վստա­հեցրել էր, որ հանցա­գործը կստա­նա արժա­նի պատիժ, Բաքվի լրատվա­մի­ջոցնե­րում տեղե­կություն էր տարածվել, որ մոտ ապա­գա­յում Ադրբե­ջա­նի դեսպա­նը կվե­րա­դառնա Թեհրան:

Երկու երկրնե­րի գլխա­վոր դատա­խազնե­րի տեսա­կա­պով հանդի­պումը, մանա­վանդ դեսպաննե­րի մասնակցությունը, կարծես, վկա­յում են, որ կողմե­րի միջեւ տարա­ձայնություննե­րը հաղթա­հարված չեն: Տպա­վո­րություն է, որ լարվա­ծության նախա­ձեռնությունը Բաքվից է: Ադրբե­ջա­նը փաստաա­ցի պահանջում է, որ իր դեսպա­նության դեմ հարձա­կում իրա­կա­նացրած անձը ենթարկվի մահա­պատժի, Իրա­նը, բնա­կա­նա­բար, փորձում է խուսա­նա­վել: Բայց դա, ըստ երեւույթին, պայմա­նա­վորված է ոչ թե մարդա­սի­րա­կան, այլ՝ զուտ քաղա­քա­կան նկա­տա­ռումնե­րով. Թեհրա­նի համար անընդունե­լի է իր ներքին գործե­րին միջամտությունը, եւ Բաքվում հազիվ թե դա չեն հասկա­նում:

Ալիեւը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, գիտակցում է, որ Իրա­նի հետ հարա­բե­րություննե­րի հետա­գա խորա­ցումը, մանա­վանդ ռազմա­կան բաղադրի­չի առկա­յությունը բարդացնում են Արեւմուտքի հետ հարա­բե­րություննե­րը: Խոսքը բոլո­րո­վին նոր իրա­վի­ճա­կի մասին է. Իրա­նը ԵԱՏՄ հետ ազատ առեւտրի լայնաֆորմատ համա­ձայնա­գիր է ստո­րագրել: Բաքվի մամուլն այն բնութագրել է «բացա­ռա­պես քաղա­քա­կան»: Ըստ էության, այդպես էլ իրա­կա­նում կա: Ոչ ոք չի երաշխա­վո­րում, որ առա­ջի­կա տասնամյա­կի կտրվածքով Իրան-ԵԱՏՄ առեւտուրը եւ ապրանքաշրջա­նա­ռությունը կեռա­պատկվեն՝ ինչպես ստո­րագրված համա­ձայնա­գիրն է նախա­տե­սում, բայց քաղա­քա­կան պատկերն արդեն իսկ ուրվագծված է:

Իսկ Ռուսաստան-Իրան հաղորդակցության տրանզիտ պետք է ապա­հո­վի Ադրբե­ջա­նը, ամեն ինչ գրե­թե համա­ձայնեցված է: Եթե Հյուսիս-հարավ տրանսպորտա­յին միջանցքն իրա­կա­նություն է դառնում, ապա Ռուսաստա­նը լիո­վին անարգել դուրս է գալիս Պարսից ծոց եւ Հնդկա­կան օվկիա­նոս: Եթե Ադրբե­ջա­նը խոչընդոտներ է հարուցում, նախա­գի­ծը տապալվում կամ անո­րոշ հեռանկա­րով հետաձգվում է, ապա Մեծ Եվրա­սիա աշխարհա­քա­ղա­քա­կան նախա­գի­ծը չի կայա­նում:

Իրե­րի առկա դրությամբ Ալիեւի համար չափա­զանց բարդ է բաց հակադրվել Ռուսաստա­նին: Պատճառնե­րը բազմա­թիվ եւ բազմա­զան են: Իրա­նի հետ խնդիրներ միշտ կան, ցանկա­ցած դեպքում կարե­լի է նույնիսկ մոգո­նել: Թեկուզ եւ վերստին շրջա­նա­ռել Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի հարցը: Թվում է՝ Ալիեւը հակված է Իրա­նի հետ փոքր բարդություննե­րի ճանա­պարհով ռազմա­վա­րա­կան ժամա­նակ շահե­լուն: Որքանո՞վ է դա իրացնե­լի՝ այլ հարց է: Բայց Թեհրա­նում Ադրբե­ջա­նի դեսպա­նա­տան դեմ հարձակման հարցի շուրջ տարա­ձայնություննե­րի հրա­պա­րա­կայնա­ցումը վերջին մի քանի ամիսնե­րի իրա­նա-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի դինա­մի­կա­յի ակնհայտ խախտում է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3367162.html

Առնչվող Հոդվածներ