16.8 C
Yerevan

Վարկա­յին Շղթա

Բանկե­րը շատ խիստ են ապա­ռիկնե­րի ու մուծումնե­րի դեպքում: Հաճախ մեկ օր անգամ ուշա­ցումը հանգեցնում է ոչ միայն տույժե­րի, այլև սևացնում վարկա­յին պարտա­վո­րությունը և տվյալ անձը հայտնվում է «սև ցուցա­կում», որից կարող է մոռա­նալ վարկ կամ ապա­ռիկ ստնա­լու հնա­րա­վո­րության մասին, առանց որի հիմա պարզա­պես հնա­րա­վոր չէ:

Արա­յիկ Մկրտումյան

Հայաստա­նի ողջ բնակչությունը ծանր կքած է վարկա­յին սարսա­փե­լի բեռի տակ, կապված է վարկա­յին ծանրա­գույն շղթա­նե­րով: Խոշոր հաշվով բանկե­րը ուղղա­կի ֆինանսա­կան գերության մեջ են  պահում ՀՀ բնակչությա­նը՝ նրան թույլ չտա­լով կենսա­մա­կարդա­կի որևէ տեսա­կի աճ արձա­նագրել: Երբևէ չընդհատվող տնտե­սա­կան լարվա­ծության ֆոնին Հայաստա­նում շարունա­կում են հարստա­նալ միայն բանկե­րը, որոնք բնակչությա­նը ամբողջա­պես ենթարկե­ցին վարկա­յին ստրկության: Գնե­րի բարձրա­ցումը, աշխա­տա­վարձե­րի անհա­մե­մատ ցածր մակարդա­կը և մյուս կողմից էլ կենցա­ղի կողմից պարտադրվող կանոննե­րը ՀՀ բնակչությա­նը դեռևս 2000-ականնե­րի սկզբից դանդաղ, բայց կայուն քայլե­րով մտցրե­ցին վարկա­յին բեռի տակ: Հաշվի առնե­լով այն, որ տնտե­սա­կան ծանր իրադրությունը թույլ չէր տալիս կանխիկ գումա­րով քիչ թե շատ նշա­նա­կա­լի գնում կատա­րել, ՀՀ բնա­կիչնե­րը նախա­պես շատ ուրախ էին, որ բանկե­րի միջո­ցով կարող են մի քանի տարում վճա­րել մի քանի հարյուր հազար դրա­մա­նոց ապրանքի գինը, որը վերջում գրե­թե մեկ ու կես անգամ գերա­զանցում էր նախնա­կան գումա­րը: Այդ վարկա­յին «դրախտը», որը շատ արագ իր ցանցը գցեց բնակչության մեծ մասին, ի վերջո վերածվեց վարկա­յին դժոխքի, քանի որ Հայաստա­նում հիմա գրե­թե հնա­րա­վոր չի գտնել որևէ ընտա­նիք, որը վարկեր կամ ապա­ռիկներ չունի: 

Ապա­ռի­կով կենցա­ղա­յին իրեր գնե­լու քաղցր ու «հեշտ» միջո­ցը նմանվեց փշա­լա­րից մեղր ուտե­լու փորձի, երբ լեզուն քաղցրա­նա­լու փոխա­րեն պատռում ես ամբողջ բերանդ: Ապա­ռիկնե­րին զուգա­հեռ՝ Հայաստա­նում սկսեց աճել վարկա­յին հեղե­ղը: Մարդիկ ստիպված վերցնում էին(ու շարունա­կում են) վերցնել մեծ տոկո­սադրույքով վարկեր՝ բուժման, հարսա­նի­քի կամ որևէ այլ ծախսե­րի համար և հետո տարի­նե­րով լարված փորձում մարել այն: Բայց նույնիսկ մեկ վարկի կամ ապա­ռի­կի մարե­լը խոշոր հաշվով նշա­նա­կություն չունի, քանի որ մեկ մարված ապա­ռի­կին հաջորդում է որևէ նոր վարկ, առանց որի արդեն անհնա­րին է դարձել ապրե­լը: Արդյունքում, ՀՀ քաղա­քա­ցու, առանց այն էլ ցածր աշխա­տա­վարձի մի նշա­նա­կա­լի մասը տարի­նե­րով ուղղվում է չարա­բաստիկ ապա­ռիկնե­րը և վարկե­րը փակե­լուն: Եվ դա այն դեպքում, երբ ապա­ռի­կով վերցված ապրանքը կամ վարկով կատարված իրա­դարձությունը վաղուց արդեն հիշո­ղություն է դարձել: 

Հիմա ՀՀ ողջ բնակչությունը իրա­պես գերի է բանկե­րի ու վարկա­յին կազմա­կերպություննե­րի ձեռքե­րում: Մարդկանց ֆինանսնե­րը գտնվում են հիմնա­կա­նում բանկե­րի ձեռքում և քաղա­քա­ցուն մնում է կիսա­քաղց գոյատև­ե­լու խղճուկ մի գումար:

Մեկ այլ հարց է ապա­ռիկնե­րի ու վարկե­րի բարձր տոկո­սադրույքնե­րը: Խայտա­ռա­կություն են առանձին վարկա­յին կազմա­կերպություննե­րի կամ գրա­վատնե­րի պայմաննե­րը: Պետության ղեկա­վա­րության անգործության, անկա­րո­ղության կամ հանցա­վոր համա­ձայնության հետև­անքն այն է, լինում, որ ՀՀ-ում բանկե­րը դառնում են բազմա­մի­լիո­նա­նոց ֆինանսա­կան կորպո­րա­ցիա­ներ, որոնք միայն ձևա­կան են ենթարկվում Կենտրո­նա­կան Բանկին և կարող են շանտաժ անել և՛ պետա­կան մարմիննե­րին, և՛ հասա­րակ քաղա­քա­ցի­նե­րին, որոնցից շատե­րը ստիպված են սնանկ ճանաչվել, ենթարկվել հարկա­դիր կատարման ծառա­յության հրա­մաննե­րին: Հայաստա­նում ապա­ռիկներն ու վարկե­րը 20 տոկո­սից ավե­լին են, հաճախ՝ 23–24 տոկոս, բայց փաստա­ցի տարե­կան տոկո­սադրույքը կարող է հասնել մինչև 28–29‑ի: Այսինքն ընդհա­նուր արժե­քի մեկ քառորդից ավե­լին, ինչը նշա­նա­կում է, որ վարկով վերցված ապրանքը քաղա­քա­ցու վրա լավա­գույն դեպքում մեկ քառորդով ավե­լի թանկ է նստե­լու, իսկ վատա­գույն դեպքում՝ տույժե­րով ու տուգանքնե­րով՝ գուցե և եռա­կի ու քառա­կի թանկ: 

Բանկե­րը շատ խիստ են ապա­ռիկնե­րի ու մուծումնե­րի դեպքում: Հաճախ մեկ օր անգամ ուշա­ցումը հանգեցնում է ոչ միայն տույժե­րի, այլև սևացնում վարկա­յին պարտա­վո­րությունը և տվյալ անձը հայտնվում է «սև ցուցա­կում», որից կարող է մոռա­նալ վարկ կամ ապա­ռիկ ստա­նա­լու հնա­րա­վո­րության մասին, առանց որի հիմա պարզա­պես հնա­րա­վոր չէ:

Հայաստա­նում շարունա­կա­բար թանկա­նում են ոչ միայն կենցա­ղա­յին ապրանքներն ու սննդամթերքը, հագուստը, այլև մեքե­նա­նե­րը և հատկա­պես հողա­տա­րածքներն ու տները/բնակարանները: Երև­ա­նում նորա­կա­ռույց շենքե­րում բնա­կա­րաննե­րի միջին գինը մոտ 600 հազար դրամ է մեկ ք/մ‑ի համար: Հայաստա­նի բնակչության գերակշիռ մասը պարզա­պես ի վիճա­կի չէ նման պայմաննե­րով տուն/բնակարան ձեռք բերել, քանի որ առանց դրա էլ ունեն մի քանի ապա­ռիկ ու վարկ, և եկա­մուտնե­րը հազիվ են բավա­կա­նացնում ծածկե­լու եղած ծախսե­րը: Դրան գումա­րած նաև այն, որ Հայաստա­նում շարունա­կում է թանկա­նալ բացարձա­կա­պես ամեն ինչը:

Եթե օրի­նա­կի համար վերցնենք միջին աշխա­տա­վարձով քաղա­քա­ցու՝ 200 հազար ՀՀ դրամ եկամտով, ապա նա երբեք չի կարող բնա­կա­րան ձեռք բերել, քանի որ նրան պարզա­պես վարկ չեն տա: Բնա­կա­րան ձեռք բերե­լու համար կամ բարձր եկա­մուտ է հարկա­վոր, կամ՝ գրա­վադրվող համարժեք որևէ բան՝ մեկ այլ բնա­կա­րան կամ շարժա­կան, անշարժ գույք: Հասկա­նա­լի է, որ մարդկանց մեծ մասը չունի գրա­վադրե­լու համար որևէ համարժեք բան և հիփո­թե­քով բնա­կա­րան գնե­լու դեպքում գրա­վադրվում է հենց այն բնա­կա­րա­նը, որը նա ցանկա­նում է ձեռք բերել: Արդյունքում ստացվում է, որ 20–30 տարով մարդը պիտի ծանր տոկոսներ վճարի(որը վերջնա­կան հաշվով շատ ավե­լի ահռե­լի գումար է կազմում, քան իրեն տրա­մադրվա­ծը), իսկ եթե չկա­րո­ղա­նա, ապա նրա­նից կվերցնեն այդ բնա­կա­րա­նը և նա կմնա առանց տուն, և մեծ պարտքով:

Ինչպե՞ս է լուծվե­լու այս հարցը:

Թվում է, թե վերա­դարձել են ցարա­կան ժամա­նակնե­րը, երբ վաշխա­ռունե­րը ահռե­լի տոկո­սադրույքնե­րով գումար էին պարտք տալիս անգրա­գետ ու խեղճ մարդկանց և նրանց լիո­վին քամե­լուց ու գումա­րը տասնա­պա­տիկ վերա­դարձնե­լուց հետո գրա­վադրում և վաճա­ռում նրանց շարժա­կան ու անշարժ գույքը: Այդ առումով հրա­շա­լի օրի­նակ է Մուրա­ցա­նի «Առաքյա­լը» վեպը, որում գլխա­վոր հերոս իրա­վա­բան Կամսարյա­նը Չիբուխլու-Ճապո­տիկ գյուղում(ներկայիս Ծովագյուղը) ակա­նա­տես է լինում մի իրա­վի­ճա­կի, երբ մի վաշխա­ռու պատրաստվում է գյուղա­ցի­նե­րից մեկի կովն ու ձին խլել նրա ձեռքից, որովհետև վերջինս չի կարո­ղա­նում վճա­րել պարտք վերցրած գումա­րը: Կամսարյա­նը պարզում է, որ վաշխա­ռուն գյուղա­ցուն չորս տարի առաջ պարտք է տվել 20 ռուբլի և հիմա այդ 20 ռուբլին դարձել է 131 ռուբլի: Կամսարյա­նը հաշվում է ու պարզում, որ գյուղա­ցուն պարտք է տրվել մոտ 60 տոկոս տոկո­սադրույքով: Ի ուրա­խություն գյուղա­ցու՝ իրա­վա­բա­նը փրկում է գյուղա­ցուն՝ վաշխա­ռուին բացատրե­լով, որ նման տոկո­սադրույքի համար քրեա­կան հոդված կա նախա­տեսված, և վաշխա­ռուն ստիպված համա­ձայնվում է բավա­րարվել օրենքով հասա­նե­լի գումա­րով: Բայց եթե Կամսարյա­նը փրկեց միայն մեկին, ապա մյուս հազա­րա­վորնե­րը շարունա­կե­ցին հեծել վաշխա­ռունե­րի անմարդկա­յին տոկոսնե­րի տակ: Հրա­շա­լի օրի­նակ է Վարդան Աճեմյա­նի կողմից Վրթա­նես Փափազյա­նի «Ժայռը» գործի վրա նկա­րա­հանված համա­նուն ֆիլմը, որտեղ գյուղա­քա­ղա­քի հարուստ Գրի­գոր աղան պարզա­պես սնանկացնում է ողջ գյուղը՝ անմարդկա­յին տոկոսնե­րով նրանց գումարներ տալով, իսկ հետո ունեցվածքնե­րը ձեռքնե­րից խլե­լով:

Բայց եթե այս ամե­նը 100–150 տարի առաջ էր, ապա հիմա նույն բանն է կրկնվում, միայն թե ավե­լի քաղա­քա­վա­րի: Յասաուլների(տեղական ոսի­կա­նության ներկա­յա­ցուցիչներ) փոխա­րեն մարդուն քաղա­քա­վա­րի կերպով ցույց են տալիս ԴԱՀԿ թուղթը և ապա՝ վռնդում տնից:

Վարկե­րի տակ տառա­պող հասա­րա­կությունը, որի միակ մտածմունքը վարկե­րը փակելն է, դառնում է ջղա­յին, դեմո­տի­վացված, հուսա­հատ և փխրուն: Նա այլևս չի կարո­ղա­նում քաղա­քա­ցիա­կան առա­քի­նություննե­րի մասին մտա­ծել, նա այլևս չի կարո­ղա­նում սոցիա­լա­կան չափա­նիշներ պահպա­նել, քանի որ մինչև կոկորդը խրված է բանկա­յին պարտքե­րի մեջ: Մի կողմից այս իրա­վի­ճակն է, մյուս կողմից օր-օրի հարստա­ցող բանկե­րը: Վերջերս Կառա­վա­րությունը հայտա­րա­րեց, որ իր վրա է վերցնում Արցա­խի հայե­րի վարկա­յին պարտա­վո­րություննե­րի մեծ մասը: Իր վրա վերցնել՝ այսինքն այդ գումա­րը փակե­լու են ՀՀ քաղա­քա­ցի­նե­րը: Հարց է առա­ջա­նում, թե ինչո՞ւ բանկե­րը չեն կարող մեծա­հո­գի լինել և ուղղա­կի ներել արցախցի­նե­րի պարտքե­րը: Բայց բանկե­րը երբեք չեն ներում, ուշա­ցումներ չեն հանդուրժում: Եվ վայն եկել տարել է նրան, ով կմե­ղանչի բանկի առաջ: Կաշին կքերթեն, բայց մի կոպեկ անգամ չեն զիջի ժամա­նա­կա­կից վաշխա­ռունե­րը: 

Ի տարբե­րություն՝ այլ երկրնե­րի, որտեղ հնա­րա­վո­րություն կա վարկը տեղա­փո­խել այլ բանկ՝ Հայաստա­նում, դա, խոշոր հաշվով ոչ մի նշա­նա­կություն չունի, քանի որ բոլոր տեղե­րում գրե­թե նույն տոկո­սադրույքներն են ու տեղա­փո­խել մի բանկից մյուսը՝ նշա­կա­նում է մի դահի­ճը փոխա­րի­նել մեկ ուրի­շով: Եթե զարգա­ցած երկրնե­րում տուն ձեռք բերե­լու վարկե­րը չնչին են՝ 1–5 տոկոս, ապա Հայաստա­նում չորս-հինգ անգամ ավե­լին են, ընդ որում՝ քաղա­քա­ցի­նե­րի համար անհա­սա­նե­լի բարձր գնե­րով: Ի՞նչ անի սովո­րա­կան մարդն այս դեպքում: Մնա ողորմե­լի դրության մե՞ջ, թե՞, ստիպված արտա­գաղթի՝ հույս ունե­նա­լով ավե­լի լավ պայմաններ գտնել ապրե­լու համար: Դժվար է մարդուց պահանջել, որ նա հայրե­նա­սեր ու լավ քաղա­քա­ցի լինի, երբ նրան խրել են պարտքե­րի մեջ և նա ուղղա­կի չի կարո­ղա­նում անգամ չնչին ծախսե­րի համար գումար պահել։ Ինչո՞ւ պիտի մարդը պայքա­րի մի երկրի համար, որում միայն պարտքեր ունի։ Արդյո՞ք բանկե­րը կհա­մա­ձայնվեն հանուն հայրե­նա­սի­րության՝ մարդկանց ցածր տոկո­սով վարկ տալ, հարուստնե­րը կանե՞ն նման բան։ Ո՛չ, չեն արել և չեն անի։ Այդ դեպքում ինչո՞ւ է հասա­րակ քաղա­քա­ցուն բաժին ընկնում նաև հայրե­նի­քը պահե­լու ծանրա­գույն բեռը, երբ այդ հայրե­նի­քի ուժեղնե­րը նրան պատրաստ են ողջ-ողջ հոշո­տել ֆինանսա­պես ու տնտե­սա­պես, իսկ հետո ուղարկել պատե­րազմի դաշտ՝ մեռնե­լու։ Պաշտպա­նե­լու հայրե­նի­քը, որ բանկերն ավե­լի հարստա­նան։ Սա դիլե­մա չէ, պարզ արդա­րամտություն է։ Պարզ ճշմարտություն։ Հայրե­նի­քը չի կարող հասա­րակ մարդուն պատկա­նել միայն նեղության պահին։ Անկեղծ լինենք ինքներս մեզ հետ։

Վարկա­յին այս շղթան սպա­նում է ՀՀ բնակչությա­նը, նրան ստրկացնում ու փակում ապա­գա­յի հետ կապված որևէ հույս, քանի որ Հայաստա­նում հասա­րակ մարդը, ի հակադրություն Սահմա­նադրության, ուր ասվում է, որ «Հայաստա­նը սոցիա­լա­կան պետություն է» և «մարդը բարձրա­գույն արժեք է», մարդը շարունա­կում է տառա­պել 19-րդ դարին բնո­րոշ վայրի կապի­տա­լիզմի պայմաննե­րում՝ լինե­լով ոչ թե բարձրա­գույն արժեք, այլ ընդա­մե­նը արտադրա­կան միա­վոր, որին օգտա­գործում են, սպա­ռում ու դեն շպրտում: Նման հասա­րա­կություննե­րը սովո­րա­բար պարտվում են։

Առնչվող Հոդվածներ