Ի՞նչ երաշխիք, որ ամերիկյան գործողություններից հետո Երևանը նոր համաձայնություն չի ստորագրի Բաքվի հետ՝ փաստի առաջ կագնեցնելով թե՛ Հայաստանին, թե՛ ԱՄՆ-ին։ Իսկ Վաշինգտոնի հետ նման խաղեր տալ չի կարելի, որովհետև հետևանքները կարող են շատ տխուր լինել մեզ համար։
Մեր Ուղին
Օրերս Երևան էր ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն: Նա հանդիպում է ունեցել ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ; Այս հանդիպմանն է անդրադարձել քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։
Նա հարց է հնչեցրել, թե ինչո՞ւ Լուիս Բոնոն Երևանից հետո չմեկնեց Բաքու։ Բոլորս էլ հիշում ենք, որ Օ՝Բրայենի կողմից Բաքվին ուլտիմատում էր ներկայացվել, որ վերջինս Վաշինգտոնում կամ Բրյուսելում ստորագրի իր կողմից համաձայնեցված խաղաղության պայմանագիրը։ Եվ ահա, Լուիս Բոնոն Երևանից չգնաց Բաքու այդ ուլտիմատումը նորոգելու և ամրացնելու։ Դավիթ Ստեփանյանի կարծիքով դրա պատճառը Հայաստանի դիվանագիտական անհասկանալի պահվածքն ու սեպարատ փաստաթղթի ստորագրումն էր Բաքվի հետ, երբ Բաքվի բռնապետը հայկական կողմին հանձնեց 32 գերի և դրա դիմաց ստացավ շատ ավելի մեծ օգուտ, քան կարելի էր ակնկալել։
Ալիևին իր վերջերս տված հարցազրույցում ԱՄՆ-ին ասաց, որ իրենք ամերիկյան միջնորդության կարիքը չունեն Հայաստանի հետ բանակցություններում և Հայաստանի հետ կբանակցեն երես առ երես։ ԱՄՆ-ը չի կարող հակառակել և պնդել իր ներկայությունը։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են և ցանկանում են միմյանց հետ ուղիղ բանակցություններ վարել, ապա ԱՄՆ-ին մնում է միայն ողջունել այդ ամենը։ Հայաստանի համար բավական վտանգավոր է Բաքվի հետ առանց միջնորդի բանակցելը, քանի որ Բաքուն բազմաթիվ լծակներ ունի Երևանին ճնշելու համար, մինչդեռ Երևանի միակ հույսը Արևմուտքի գործնական ներկայությունն էր, որն էլ խոշոր հաշվով ի չիք է դառնում(գոնե ԱՄՆ-ի հաշվով), քանի որ Երևանը մի կողմից ամեն կերպ ցանկանում է ներգրավել Վաշինգտոնին այս գործընթացներում, մյուս կողմից գնում Բաքվի հետ ստորագրում է մի փաստափուղթ, որով Ալիևը խիղճը հանգիստ Վաշինգտոնին դուրս է հրավիրում բանակցային գործընթացներից։
ԱՄՆ-ը լուրջ պետություն է և լուրջ ներկայություն ունի։ Նման անպատասխանատու պահվածքով ՀՀ ղեկավարությունը պարզապես մեծ ծառայություն է մատուցում Բաքվին։ Եթե անգամ ռուսները չկարողացան Արևմուտքին դուրս թողնել հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցելուց, ապա դա հաջողությամբ անում է հայկական կողմը, երբ գնում ու Բաքվին է տալիս այնպիսի դիվանագիտական հնարավորուրթյուններ, որոնք նրան թույլ են տալիս ավելի մեծացնել ախորժակը։
Դավիթ Ստեփանյանի կարծիքով Լուիս Բոնոն Երևանից Բաքու չմեկնեց, որովհետև այլևս իմաստ չկար։ Ի՞նչ երաշխիք, որ ամերիկյան գործողություններից հետո Երևանը նոր համաձայնություն չի ստորագրի Բավի հետ՝ փաստի առաջ կագնեցնելով թե՛ Հայաստանին, թե՛ ԱՄՆ-ին։ Իսկ Վաշինգտոնի հետ նման խաղեր տալ չի կարելի, որովհետև հետևանքները կարող են շատ տխուր լինել մեզ համար։
Նման քաղաքականությամբ Հայաստանը պարզապես ինքն իր ձեռքով կտրում է այն ճյուղը, որի վրա նաստած է։
Վերլուծությունն ամբողջությամբ՝