27.5 C
Yerevan

Ազա­տել Մշա­կույթը Կոչումա­յին Կապանքնե­րից

Պետա­կան աստի­ճա­նա­վո­րը չէ, որ պիտի որո­շի, թե ով է վաստա­կա­վոր, իսկ ով ոչ: Հակա­ռակ պարա­գա­յում ի՞նչ է ստացվում, իրենք իրենց ուզա­ծին դարձնում են «վաստա­կա­վոր» և շոյում գլուխը, իսկ «ոչ վաստա­կա­վո­րին» նեղացնում: Այդ կոչումնե­րը անցյա­լի ուրվա­կաննե­րից են և դրանցից վաղուց էր պետք ազատվել:

Ռուբեն Բաբա­յան

Պետրոս Ղազարյա­նի հյուրն էր Հովհ. Թումանյա­նի տիկնի­կա­յին թատրո­նի գեղարվեստա­կան խորհրդա­տու, ռեժի­սոր Ռուբեն Բաբա­յա­նը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԺ-ում ընդունված օրենքն առ այն, որ Հայաստա­նում վերա­ցա­վում են մի քանի կոչումներ, այնպի­սիք, ինչպես օրի­նակ «վաստա­կա­վոր արտիստ», «ժողովրդա­կան արտիստ», «վաստա­կա­վոր լրագրող» և այլն: Եղածնե­րից պահպանվում է միայն «վաստա­կա­վոր կոլեկտիվ» կոչումը:

Ռուբեն Բաբա­յանն ասաց, որ այդ որո­շումը վաղուց պետք է ընդունված լիներ, քանի որ անհասկա­նա­լի ու անի­մաստ բան է: Նա նշեց, որ «վաստա­կա­վոր կոլեկտիվ»-ը ևս իմաստ չունի: Ռեժի­սո­րի խոսքե­րով այդ կոչումնե­րը, որ ստեղծվել էին ԽՍՀՄ ժամա­նաշրջա­նում՝ միայն մի նպա­տակ էր հետապնդում՝ ստեղծել սեփա­կան ներքին պարգև­ատրման համա­կարգ, քան որ ԽՍՀՄ‑ը փակ երկիր էր, ոչ ոք չէր գալիս այնտեղ որևէ փառա­տո­նի կամ մրցման և ԽՍՀՄ-ում մշա­կե­ցին գնա­հատման սեփա­կան չափա­նիշնե­րը, որոնք դժբախտա­բար շարունա­կե­ցին գործել նաև անկա­խության շրջա­նում:

Ի՞նչ է նշա­նա­կում վաստա­կա­վոր կամ ժողովրդա­կան: Ո՞վ պիտի դա որո­շի և ինչպե՞ս: Վաստա­կա­վոր ո՞ւմ կարծի­քով: Ռեժի­սոր Ռուբեն Բաբա­յանւի կարծի­քով նման կոչումներ տալը պետության լիա­զո­րություննե­րի մեջ չի մտնում և իմաստ չունի: Եթե աշխարհում անուն չունե­ցող ինչ որ գործիչներ դրանցով փորձում են բավա­րա­րել սեփա­կան փառա­սի­րությունը, դա էլ ավե­լի վտանգա­վոր է, որովհետև նման պարգև­ատրումնե­րով պետությունը ոչ միայն փչացնում է մշա­կույթի և արվեստի միջև եղած տարբե­րությունը, անլրջացնում է դրանց նշա­նա­կությունը, նաև փորձում է «մտա­վո­րա­կաննե­րի» լոյալ հատված ապա­հո­վել: Մինչդեռ մշա­կույթը և արվեստը ամեն մարդ իր  ձևով է հասկա­նում, ընդունում և կոչումնե­րը չէ, որ պիտի գնա­հա­տեն մշա­կույթի և արվեստի գործունեությունը: Եթե պետությունն անպայման ցանկա­նում է իր մասնակցությունն ունե­նալ մշա­կությի և արվեստի գործիչնե­րի գնա­հատման գործում, ապա անի­մաստ ու անհասկա­նա­լի կոչումնե­րի փոխա­րեն կարող է նորմալ թոշակ նշա­նա­կել, որովհետև թոշակնե­րը խայտա­ռակ ցածր են: Կոչումնե­րի փոխա­րեն կարե­լի է շքանշան շնորհել, որով կպարգև­ատրվի կոնկրետ որո­շա­կի գործունեութան համար: Այդ կոչումնե­րը իրոք տաղանդա­վոր գործչին ու միջակ կամա­կա­տա­րին հավա­սա­րեցնում են իրար: Արվեստը ազատ է ու ենթա­կա չէ որևէ բյուրոկրա­տա­կան կատե­գո­րիա­յի: Աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա ու չի եղել բացի ԽՍՀՄ-ից ու նախկին ԽՍՀՄ որոշ երկրնե­րից, ինչպես օրի­նակ Ադրբե­ջա­նում է:

Ռուբեն Բաբա­յանն ասաց, որ արվեստը անհա­տին է ուղղված, ոչ թե մասսա­յին: Արվեստը չի կարող մասսա­յա­կան լինել, արվեստը անձն է գնա­հա­տում: Եվ այդ գնա­հա­տա­կա­նի մեջ «վաստա­կա­վոր» խցկելն անի­մաստ է: Արամ Խաչատրյա­նը, որի երաժշտությունն ամբողջ աշխարհում է հայտնի, ուներ ԽՍՀՄ ժողովրդա­կան արտիստի կոչում: Ինչ է, եթե նրան այդ կոչումը չտա­յին, դրա­նից նրա տաղանդը ավե­լի պակա՞ս կլի­ներ: Ողջ աշխարհում  Արամ Խաչատրյա­նին ճանա­չում են որպես հանճա­րեղ կոմպո­զի­տոր, ոչ թե «ԽՍՀՄ ժողովրդա­կան արտիստ»: Արամ Խաչատրյա­նը ժողովրդա­կան չէ, նա համաշխարհա­յին մեծություն է ու նրան պետա­կան աստի­ճա­նա­վո­րը չէ, որ պիտի գնա­հա­տի:

Ռուբեն Բաբա­յանն ասաց, որ իրենց ներքին լսա­րա­նի համար ստեղծված այդ անհասկա­նա­լի կոչումնե­րի վերա­բերյալ խորհրդա­յին շրջա­նից մնա­ցած նեխած տրա­մա­բա­նություն կար, երբ մշա­կույթի ու արվեստի գործիչն ասում էր. «եթե փող չեք տալիս, գոնե կոչում տվեք»: Իսկ ինչ վերա­բե­րում է նրան, որ այդ կոչումնե­րի վերա­ցումն ընկալվում է իբրև թե ավանդույթնե­րի վերա­ցում, ապա դա միանշա­նակ այդպես չէ: Ավանդույթը ազգա­յին բնույթ է ունե­նում, իսկ մենք, ղրղզնե­րը, ռուսնե­րը, տաջիկներն ու ուզբեկնե­րը, ադրբե­ջանցի­նե­րը միասնա­կան ազգա­յին ավանդույթ չունենք և չենք էլ կարող ունե­նալ: Ինչպես նշում էր կոմպո­զի­տոր Գյուստավ Մալե­րը. «ավանդույթը կրակ փոխանցելն է, ոչ թե մոխիր պաշտե­լը»:

Ռեժի­սո­րի գնա­հատմամբ՝ մշա­կույթի ու արվեստի գործի­չը հետա­գիծ թողնում է իր գործունեությամբ, ոչ թե անհատնե­րից ստա­ցած անհասկա­նա­լի կոչումնե­րով: Փարա­ջա­նո­վը 1990թ. ստա­ցավ ՀԽՍՀ և ՈւԽՍՀ(Ուկրաինայի) ժողովրդա­կան արտիստի կոչում: Ընդ որում մահվան շեմին: Եվ ի՞նչ: Մի՞թե Փարա­ջա­նո­վը Փարա­ջա­նով չէր առանց այդ կոչումնե­րի: Ծիծա­ղե­լի է նույնիսկ կարծել, որ այդ կոչումը ինչ որ բան էր ավե­լացնում Փարա­ջա­նո­վի տաղանդին: Ընդհա­կա­ռա­կը նրան կոչում էր շնորհում մի ռեժիմ, որը նույն Փարա­ջա­նո­վին բանտարկում էր, որովհետև նա ազատ մարդ էր: Պետա­կան աստի­ճա­նա­վո­րը չէ, որ պիտի որո­շի, թե ով է վաստա­կա­վոր, իսկ ով ոչ: Հակա­ռակ պարա­գա­յում ի՞նչ է ստացվում, իրենք իրենց ուզա­ծին դարձնում են «վաստա­կա­վոր» և շոյում գլուխը, իսկ «ոչ վաստա­կա­վո­րին» նեղացնում: Այդ կոչումնե­րը անցյա­լի ուրվա­կաննե­րից են և դրանցից վաղուց էր պետք ազատվել:

Բաբա­յա­նը նաև այսօրվա Ռուսաստա­նը համե­մա­տեց 1930-ականնե­րի Ռուսաստա­նի հետ, ասե­լով, որ ինչպես այն ժամա­նակ, հիմա էլ Ռուսաստա­նը մեկուսա­ցել է, ոչ ոք այնտեղ չի գնում, ինքը որևէ տեղ չի այցե­լու: Ռուսա­կան թատե­րա­կան ներա­կա­յա­ցումնե­րը, որ շքեղ էին իրենց բնույթով, ողջ աշխարհի հիացմունքն էին շարժում, հիմա միայն ղազախնե­րը և ուզբեկներն են մասնակցում:

Ամբողջա­կան հարցազրույցը՝

facebook.com

Առնչվող Հոդվածներ