ՄԵՐ ՈՒՂԻՆ

Նժդեհը, Ռասուլզադեն Ու Մոսկվան

Չլիներ Նժդեհը, ռուսները դեռ 100 տարի առաջ էին լուծել Սյունիքի հարցն էլ, Հայաստանի հարցն էլ: Նժդեհը թույլ չտվեց դա ու վաստակեց ռուսների հավիտենական թշնամանքը: Ընդ որում, եթե Նժդեհը պայքարեց ռուսների դեմ, Ռասուլզադեն իր ժամանակին աշխատեց ռուսների համար: Նժդեհը խանգարեց թաթարա-բոլշևիկյան ավազակախմբերին փշրելու Հայաստանի ողնաշարը: Ահա թե ինչու են Նժդեհին այդպես ատում Մոսկվան ու Բաքուն:

Արայիկ Մկրտումյան

Ադրբեջանում շուտով կնշվի Էմին Ռասուլզադեի 140 ամյակը: «Ադրբեջանի հայր» կոչվող այս պանիսլամիստ ծայրահեղական գործիչը հանդիսանում է թաթարական «Մուսաֆաթ» կազմակերպության, այնուհետև կուսակցության հիմնադիրը, ինչպես նաև իր առանցքային դերակատարումն է ունեցել կովկասյան թաթարների պետության ստեղծման գործում, որը կոչվեց Ադրբեջան: Ռասուլզադեն, որը մերթ հանդես է եկել իբրև ծայրահեղ ազգայանական, մերթ՝ ծայրահեղ իսլամիստ, հարել է նաև կոմունիստներին: 1920թ. Ադրբեջանի խորհրդայնացումից հետո ձերբակալվել է Չեկայի(Արտակարգ Հանձնաժողով)-ի կողմից, բայց Ստալինի միջորդությամբ ազատ արձակվել, աշխատել Մոսկվայում, հետո տեղափոխվել Թուրքիա, Եվրոպա, համագործակցել հիտլերյան Գերմանիայի հետ, մեծ աջակցություն ցուցաբերել Գերմանիայում «ադրբեջանական լեգիոնի» կազմավորմանը, որը կռվել է ԽՍՀՄ դեմ, եղել է անկախ Ադրբեջանի վերականգնման մոլի հետևորդ: Հասկանալով, որ դա հնարավոր չէ, հեռացել է գերմանացիներից և տեղափոխվել Թուրքիա, շարունակել զբաղվել հրատարակչական աշխատանքով, ինչպես նաև աջակցել մոտ 4000 ադրբեջանցիների՝ ԽՍՀՄ-ին հետ չհանձնման գործընթացին: Ռասուլզադեն, որի հետ Իլհամ Ալիևը մի ժամանակ «հեռակա կարգով» մրցում էր, հիմա սկսել է կրկին փառաբանվել: Տարօրինակ որևէ բան չկա: Ադրբեջանում հերոսանալու չափանիշները միշտ էլ եղել են ծայրահեղականությունը, ատելությունն ուրիշիների հանդեպ: Մի երկիր, որի հերոսը քնած մարդուն կացնահարող, իսկ հետո անմեղսունակի դեր տանող սիմուլյանտ Սաֆարովն է, կհերոսացնի նաև ծայրահեղական իսլամիստին: Տարօրինակն այն է, որ Մոսկվան է լռում այս թեմայով:

Ռուսները, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմը ամենասիրելի թեման է և չեն կարողանում անտարբեր անցնել ցանկացած ոչ խորհրդային գործիչի անվան կողքով, հիմա զարմանալիորեն լուռ են: Ռուսները որևէ ասելի չունե՞ն իրենց մոտ ընկեր Ալիևին, ով հերոսացնում է նախկին նացիստին ու ազգայնականին: Իսկ գուցե ադրբեջանական ազգայանակությունը լավն է, իսկ հայկականը վա՞տը: Կամ էլ, ադրբեջանական ազգայանականությունը ռուսներին չի վնասում, իսկ հայկականը վնասո՞ւմ է: Գուցե հենց այս պատճառով են ռուսներն այսքան «նրբանկատ դարձել», որ Գարեգին Նժդեհի անունը միայն հիստերիա է բարձրացնում, իսկ Ռասուլզադեի անունը՝ ոչ:

Ի տարբերություն «Ադրբեջանի հոր», Գարեգին Նժդեհը երբեք մի քանի ճամբար չի փոխել, ազգայնականից կոմունիստ, իսկ հետո նացիստ չի դարձել, կրոնական ծայրահեղական չի եղել: Ի տարբերություն Ռասուլզադեի, ով գերմանացիների հետ համագործակցում էր իր մեծապետական ցանկություններին հագուրդ տալու համար, Գարեգին Նժդեհը նախ և առաջ մտահոգված էր հայերի զանգվածային ջարդերից խուսափելու և ապա Հայաստանից անարդարացիորեն խլված հողերը վերադարձնելու գաղափարով: Ե՛վ Գարեգին Նժդեհը, և՛ Ռասուլզադեն համագործակցել են գերմանացիների հետ, բայց եթե մի կողմում գաղափարադիր զորավարն է, ով այդ համագործակցության շնորհիվ կարողացավ հեռացնել օկուպացված Եվրոպայում հայերի ջարդից, ապա մյուս կողմում հիստերիկ իսլամիստն էր, ով ուղղակի ցանկանում էր երբևէ պատմություն չունեցած իր ցեղախումբը դարձնել անկախ պետություն: Ու եթե Գարեգին Նժդեհը պահանջում էր հայերից խլված հայրենիքը, ապա Ռասուլզադեն ուղղակի ցանկանում էր շարունակել իր ավազակաբարո ազգայնականությունը: Ու հենց սա արդեն մեծ տարբերություն է դնում Նժդեհի ու  Ռասուլզադեի միջև, մի տարբերություն, որը Մոսկվան չի տեսնում, չի ցանկանում տեսնել:

Իսկ հիմնական պատճառը գուցե այն է, որ Մոսկվան ոչ թե մտահոգվում է իբրև թե ֆաշիստ Նժդեհի հերոսացմամբ, այլ չի կարողանում ներել Նժդեհին Սյունիքի պայքարի համար: Որովհետև հենց Նժդեհը եղավ այն սեպը, որ խրվեց կոմունիստական ծրագրերի մեջ ու կանգնեց թաթարական ու բոլշևկյան բանակի դեմ, պայքարեց, որ Սյունիքը մնա հայկական: Չլիներ Նժդեհը, ռուսները դեռ 100 տարի առաջ էին լուծել Սյունիքի հարցն էլ, Հայաստանի հարցն էլ: Նժդեհը թույլ չտվեց դա ու վաստակեց ռուսների հավիտենական թշնամանքը: Ընդ որում, եթե Նժդեհը պայքարեց ռուսների դեմ, Ռասուլզադեն իր ժամանակին աշխատեց ռուսների համար: Նժդեհը խանգարեց թաթարա-բոլշևիկյան ավազակախմբերին փշրելու Հայաստանի ողնաշարը: Ահա թե ինչու են Նժդեհին այդպես ատում Մոսկվան ու Բաքուն: Մոսկվան այնպես է ատում Նժդեհին, որ նրա արձանի տեղադրման ժամանակ հիստերիկ աղմուկ բարձրացրեց, Ռուսաստանում արգելեց Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրումը: «Նացիզմի դեմ պայքարող» Մոսկվան զարմանալիորեն լուռ է հենց նույն նացիստների հետ աշխատող ու Մոսկվայի դեմ կռվող Ռասուլզադեի հերոսացման լուրերի հանդեպ: Մեր «ռազմավարական դաշնակցի» այս կեղտոտ պահվածքը հերթական անգամ գալիս է փաստելու, որ Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը ոչ թե հեքիաթ է, այլ՝ ծաղր: 

Ու գուցե սա լավ առիթ է, որ հենց Հայաստանը պաշտոնական մակարդակով դատապարտի Ռասուլզադեի հերոսացման փաստը, Մոսկվային հարցում անի, թե ի՞նչ են մտածում ռուսները այդ մասին: Ամո՞թ է: Իսկ ռուսների արածն ի՞նչ է: Հունվարի մեկին Նժդեհի արձանի շուրջը նկարված մի խումբ երիտասարդների նկարը Բաքուն ու Մոսկվան դարձրին մատի փաթաթան ու Հայաստանին մեղադրեցին ֆաշիզմի մեջ: Իսկ Ռասուլզադեի հերոսացումը Մոսկվան կարծես, թե չի ուզում տեսնել: Թեև դեռ հարց է՝ Մոսկվան չի ցանկանո՞ւմ, թե պարզապես չի կարող ինչ որ բան ասել Բաքվին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *