18.1 C
Yerevan

Պայքար՝ Նոր Աշխարհում Տեղ Ունե­նա­լու Համար

Ռուսաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րը դեռ երկար կտև­են, իսկ Ադրբե­ջա­նը իր նշա­նա­կությունը չի կորցնի Ռուսաստա­նի համար, հայե­րը շատ լուրջ ու նախանձախնդիր պետք է լինեն իրենց ապա­գա­յի կերտման հարցում, եթե ցանկա­նում են նոր ձևա­վորվող աշխարհում իրենց բաժին տեղն ու դերն ունե­նալ։

Ստե­փան Ասդուրեան

1inTV‑ի եթե­րում, «Podcast կարև­ո­րի մասին» հաղորդա­շա­րի շրջա­նակնե­րում Ռուբեն Մեհրաբյա­նը հյուրընկա­լել էր ԱՄՆ Բերկլիի համալսա­րա­նի պրոֆե­սոր Ստե­փան Աստուրյա­նին։ Զրույցի ընթացքում քննարկվել են համաշխարհա­յին աշխարհա­կարգի ճգնա­ժա­մի ու Հայաստա­նի՝ այդ ամե­նում ունե­ցած անե­լիքներն և մարտահրա­վերնե­րի թեմա­նե­րը։

Այն, որ լիբե­րալ աշխարհա­կարգն այլևս չի կարո­ղա­նում իր դերը կատա­րել, արդեն իսկ փաստ է։ Այնպես ինչպես իր ժամա­նա­կին Ազգե­րի Լիգան ստեղծվեց, որպեսզի աշխարհն ապրի որո­շա­կի հստակ ձևա­վորված օրենքնե­րով, բայց ռևի­զիո­նիստ պետություննե­րը սկսե­ցին խախտել ընդունված կանոններն այն աստի­ճան, որ այլևս անհնար դարձավ այդ միջազգա­յին մարմնի կենսա­գործունեությունը։ Հիմա նույն իրա­վի­ճա­կում ՄԱԿ‑ն է։ ՄԱԿ‑ը միակ միջազգա­յին մարմինն է, որը կարող է պատե­րազմներ վավե­րացնել, ընդունել որո­շումներ, մերժել կամ այլն, բայց ՄԱԿ‑ը ևս շատ խախուտ վիճա­կում է գտնվում։ Ինչպես նշեց ՍՏ․ Աստուրյա­նը, վերջին 40 տարում աշխարհը շատ շատ է փոխվել։ Նախկին կյանքի կանոններն այլևս չեն աշխա­տում, չկան։ Երրորդ ու չորրորդ կարգի պետություններ համարվող Չինաստանն ու Հնդկաստանն արդեն աշխարհի 5 ուժեղ տնտե­սություննե­րից երկուսն են, ընդ որում երկրորդն ու երրո­դը։ Բազմա­թիվ այլ պետություններ արդեն իսկ անհա­մա­ձայնություններ ունեն, թե ինչո՞ւ ՄԱԿ-ում պիտի միայն հինգ երկիր մշտա­կան անդամներ լինեն և առանցքա­յին դերեր կատա­րեն։ Խախտվել է ԱՄՆ միանձնյա առաջնորդությունն աշխարհի հանդեպ։ Շատ և շատ վայրե­րում ԱՄՆ‑ը այլևս ամե­նաուժե­ղը չէ և նրան հակադրվողնե­րը իրենց կանոններն ու կարգերն ունեն։

Ռուսաստա­նը, երբ հարձակվեց Ուկրաի­նա­յի վրա, սկզբնա­կան շրջա­նում հայտա­րա­րեց, որ դա պայքար է նացիզմի դեմ, բայց հետո, երբ արդեն պարզ դարձավ, որ արագ հաղթա­նակ տանել չի ստացվում և հաղթա­նակն ընդհանրա­պես կասկա­ծի տակ է դրված, սկսեց շրջա­նառվել, որ այդ պատե­րազմի նպա­տա­կը նոր աշխարհա­կարգն է։ Հենց դա էլ ցույց է տալիս լիբե­րալ աշխարհա­կարգի ամբողջա­կան և վերջնա­կան խախտումը ողջ աշխարհում։ Այսպես թե այնպես ազգա­յին, ցեղա­պաշտա­կան նկրտումնե­րը հաճախ շատ ավե­լի զորեղ են գտնվում, քան սոցիա­լիստա­կան կամ լիբե­րալ սկզբունքնե­րը։ Ստ․ Աստուրյա­նը պատմա­կան ակնարկ արեց այն մասին, որ ֆրանսիա­կան և գերմա­նա­կան սոցիա­լիստա­կան կուսակցություններն ու կազմա­կերպություննե­րը միա­սին երդում տվե­ցին, որ ոչ մի դեպքում արյուն չեն թափի կապի­տա­լիստնե­րի շահե­րի համար, բայց ընդա­մե­նը մի քանի տարի հետո նրանք միմյանց դեմ մղե­ցին մարդկության պատմության ամե­նից արյունա­հեղ պատե­րազմնե­րից մեկը։ Մի բան, որի ավարտը հենց ֆրանսիա­ցի­նե­րը համա­րե­ցին ոչ թե ավարտ, այլ ընդմի­ջում 20 տարով և իրոք, չսխալվե­ցին։ 21 տարի անց սկսվեց երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմը, կամ ինչպես ոմանք են նշում՝ առա­ջին համաշխարհա­յի­նի շարունա­կությունը և նույն գերմա­նա­ցի­ներն ու ֆրանսիա­ցի­նե­րը պայքար մղե­ցին միմյանց դեմ։ Վերջերս հայազգի պրոֆե­սոր Դերլուգյա­նը նշել էր, որ արդեն իսկ սկսվել է  երրորդ համաշխարհա­յի­նը, թեև այն դեռևս չի ընթա­նում այնպես, ինչպես նախորդ երկուսը։ Այս առումով Ստ․ Աստուրյանն ասաց, որ անձամբ իր կարծի­քով դեռևս այդ պատե­րազմը չի սկսվել, բայց աշխարհն արդեն պատրաստ է դրան։ Կան խմբա­վո­րումներ և կոա­լի­ցիա­ներ։ Ու այն, որ լիբե­րալ աշխարհա­կարգը խախուտ է, երև­ում է շատ առումնե­րով։ Ազգե­րի լիգա­յի կործա­նումը, իր ժամա­նա­կի միջազգա­յին իրա­վունքի ու օրենքի գերա­կայման թուլա­ցումը նաև պատճառնե­րից մեկն էր, որ աշխա­հում ձևա­վորվե­ցին ավտո­րի­տար, ազգայնա­կան կարգեր, ինչպես օրի­նակ Գերմա­նիա­յում նացիստա­կան իշխա­նությունը և հիմա էլ կա այն վտանգը, որ թուլա­ցող ու ճաքեր տվող լիբե­րալ աշխարհում նոր կարգե­րի ու սկզբունքնե­րի հաստատման գործընթաց է գնա­լու։

Զրուցա­կիցնե­րը քննարկե­ցին նաև Հայաստա­նի դերն ու նշա­նա­կությունն այդ ամե­նում։ Հայաստանն այսօր շրջա­պատված է երեք կայսե­րա­կան պետություննե­րով՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան։ Ռուսաստա­նը, թեև ռազմա­վա­րա­կան դաշնա­կից, բայց էապես վնա­սել է Հայաստա­նին ու դա չտեսնել հնա­րա­վոր չէ։ Մյուսը Թուրքիան է, որի մոտ կարծես, թե շատ բան չի փոխվել հին Օսմանյան Կասրությունից և երրորդը՝ Իրանն է, որը թեև բարե­կա­մա­բար է տրա­մադրված Հայաստա­նի հանդեպ, բայց միջազգա­յին հանրության հետ բավա­կան լուրջ հարցեր ունի և իր հակա­ռա­կորդնե­րի հետ անսահման դաժան է։ Այս իրա­վի­ճա­կում Հայաստանն ի՞նչ հեռանկար կարող է ունե­նալ։ Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րը հարթե­լու առումով լուրջ խոչընդոտներ կան, Իրա­նի հետ լավ հարա­բե­րություններ պետք են, բայց պետք է նաև հաշվի առնել, թե ինչ կարգա­վի­ճակ ունի Իրա­նը, իսկ ռուսնե­րից որևէ լավ բան սպա­սել հնա­րա­վոր չէ։ Ստե­փան Աստուրյանն ասաց, որ ապա­գա­յի քննարկումը, ինչպես նաև այն, թե Հայաստանն արդյո՞ք ժամա­նակ ունի և ինչքան ունի ապա­գա­յին պատրաստվե­լու համար, նախ և առաջ կախված է նրա­նից, թե հայերն իրենք իրենց ինչպես են վերա­բերվում և պատկե­րացնում աշխարհում։ Այսօր աշխարհն այն վիճա­կում է, որ հատկա­պես մեր տարա­ծաշրջա­նում շատ լուրջ ուժեր են միմյանց շոշա­փում ու գուցե և բախվում և դրանց արանքում չճզմվե­լու համար հայե­րը պետք է վարվեն փոքր երկրնե­րի իմաստության պես։ Փորձեն հարա­բերվել բոլո­րի հետ, ինչպես ֆրանսիա­ցի գրող Պասկալն է ասել․ «բոլոր հավկիթնե­րը մեկ ափսեում չպա­հել»։ Ստե­փան Աստուրյանն ասաց, որ միա­կողմա­նիությունը մեծ թշնա­մի է։ Հայաստա­նի բոլոր ղեկա­վարնե­րը՝ ՀՀՇ-ից սկսած վարել են միա­կողմա­նի ու անհա­մա­չափ գործո­ղության և գաղա­փա­րի քաղա­քա­կա­նություն։ Հայաստա­նի անկա­խությունը սկսվել է «Արցախ և միա­ցում» կոչե­րով, բայց ընդա­մե­նը չորս տարի անց ոչ միություն կար, ոչ էլ Արցա­խի հանդեպ գաղա­փա­րա­կան պահվածք։ Հայաստա­նի ղեկա­վարներն իրենց ողջ հույսը դրե­ցին միայն ռուսա­կան կողմի վրա և բնա­կա­նա­բար տապա­լումը չուշա­ցավ։ Հիմա այնպի­սի վիճակ է, որ քաղա­քա­կան կամք է պետք որոշ հարցե­րում փոքր ինչ կտրուկ լինե­լու համար։ Եթե չկա այդ քաղա­քա­կան կամքը, դա շատ վատ է և հետև­անքն անպայման իրն զգացնել կտա։ Մանա­վանդ եթե հաշվի առնենք այն, որ Ռուսաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րը դեռ երկար կտև­են, իսկ Ադրբե­ջա­նը իր նշա­նա­կությունը չի կորցնի Ռուսաստա­նի համար, հայե­րը շատ լուրջ ու նախանձախնդիր պետք է լինեն իրենց ապա­գա­յի կերտման հարցում, եթե ցանկա­նում են նոր ձևա­վորվող աշխարհում իրենց բաժին տեղն ու դերն ունե­նալ։

Հարցազրույց ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ