16.8 C
Yerevan

Նժդե­հը, Ռասուլզա­դեն Ու Մոսկվան

Չլի­ներ Նժդե­հը, ռուսնե­րը դեռ 100 տարի առաջ էին լուծել Սյունի­քի հարցն էլ, Հայաստա­նի հարցն էլ: Նժդե­հը թույլ չտվեց դա ու վաստա­կեց ռուսնե­րի հավի­տե­նա­կան թշնա­մանքը: Ընդ որում, եթե Նժդե­հը պայքա­րեց ռուսնե­րի դեմ, Ռասուլզա­դեն իր ժամա­նա­կին աշխա­տեց ռուսնե­րի համար: Նժդե­հը խանգա­րեց թաթա­րա-բոլշև­իկյան ավա­զա­կախմբե­րին փշրե­լու Հայաստա­նի ողնա­շա­րը: Ահա թե ինչու են Նժդե­հին այդպես ատում Մոսկվան ու Բաքուն:

Արա­յիկ Մկրտումյան

Ադրբե­ջա­նում շուտով կնշվի Էմին Ռասուլզա­դեի 140 ամյա­կը: «Ադրբե­ջա­նի հայր» կոչվող այս պանիսլա­միստ ծայրա­հե­ղա­կան գործի­չը հանդի­սա­նում է թաթա­րա­կան «Մուսաֆաթ» կազմա­կերպության, այնուհետև կուսակցության հիմնա­դի­րը, ինչպես նաև իր առանցքա­յին դերա­կա­տա­րումն է ունե­ցել կովկասյան թաթարնե­րի պետության ստեղծման գործում, որը կոչվեց Ադրբե­ջան: Ռասուլզա­դեն, որը մերթ հանդես է եկել իբրև ծայրա­հեղ ազգա­յա­նա­կան, մերթ՝ ծայրա­հեղ իսլա­միստ, հարել է նաև կոմունիստնե­րին: 1920թ. Ադրբե­ջա­նի խորհրդայնա­ցումից հետո ձերբա­կալվել է Չեկայի(Արտակարգ Հանձնաժողով)-ի կողմից, բայց Ստա­լի­նի միջորդությամբ ազատ արձակվել, աշխա­տել Մոսկվա­յում, հետո տեղա­փոխվել Թուրքիա, Եվրո­պա, համա­գործակցել հիտլերյան Գերմա­նիա­յի հետ, մեծ աջակցություն ցուցա­բե­րել Գերմա­նիա­յում «ադրբե­ջա­նա­կան լեգիո­նի» կազմա­վորմա­նը, որը կռվել է ԽՍՀՄ դեմ, եղել է անկախ Ադրբե­ջա­նի վերա­կանգնման մոլի հետև­որդ: Հասկա­նա­լով, որ դա հնա­րա­վոր չէ, հեռա­ցել է գերմա­նա­ցի­նե­րից և տեղա­փոխվել Թուրքիա, շարունա­կել զբաղվել հրա­տա­րակչա­կան աշխա­տանքով, ինչպես նաև աջակցել մոտ 4000 ադրբե­ջանցի­նե­րի՝ ԽՍՀՄ-ին հետ չհանձնման գործընթա­ցին: Ռասուլզա­դեն, որի հետ Իլհամ Ալիևը մի ժամա­նակ «հեռա­կա կարգով» մրցում էր, հիմա սկսել է կրկին փառա­բանվել: Տարօ­րի­նակ որևէ բան չկա: Ադրբե­ջա­նում հերո­սա­նա­լու չափա­նիշնե­րը միշտ էլ եղել են ծայրա­հե­ղա­կա­նությունը, ատե­լությունն ուրի­շի­նե­րի հանդեպ: Մի երկիր, որի հերո­սը քնած մարդուն կացնա­հա­րող, իսկ հետո անմեղսունա­կի դեր տանող սիմուլյանտ Սաֆա­րովն է, կհե­րո­սացնի նաև ծայրա­հե­ղա­կան իսլա­միստին: Տարօ­րի­նակն այն է, որ Մոսկվան է լռում այս թեմա­յով:

Ռուսնե­րը, որոնց համար երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմը ամե­նա­սի­րե­լի թեման է և չեն կարո­ղա­նում անտարբեր անցնել ցանկա­ցած ոչ խորհրդա­յին գործի­չի անվան կողքով, հիմա զարմա­նա­լիո­րեն լուռ են: Ռուսնե­րը որևէ ասե­լի չունե՞ն իրենց մոտ ընկեր Ալիև­ին, ով հերո­սացնում է նախկին նացիստին ու ազգայնա­կա­նին: Իսկ գուցե ադրբե­ջա­նա­կան ազգա­յա­նա­կությունը լավն է, իսկ հայկա­կա­նը վա՞տը: Կամ էլ, ադրբե­ջա­նա­կան ազգա­յա­նա­կա­նությունը ռուսնե­րին չի վնա­սում, իսկ հայկա­կա­նը վնասո՞ւմ է: Գուցե հենց այս պատճա­ռով են ռուսներն այսքան «նրբանկատ դարձել», որ Գարե­գին Նժդե­հի անունը միայն հիստե­րիա է բարձրացնում, իսկ Ռասուլզա­դեի անունը՝ ոչ:

Ի տարբե­րություն «Ադրբե­ջա­նի հոր», Գարե­գին Նժդե­հը երբեք մի քանի ճամբար չի փոխել, ազգայնա­կա­նից կոմունիստ, իսկ հետո նացիստ չի դարձել, կրո­նա­կան ծայրա­հե­ղա­կան չի եղել: Ի տարբե­րություն Ռասուլզա­դեի, ով գերմա­նա­ցի­նե­րի հետ համա­գործակցում էր իր մեծա­պե­տա­կան ցանկություննե­րին հագուրդ տալու համար, Գարե­գին Նժդե­հը նախ և առաջ մտա­հոգված էր հայե­րի զանգվա­ծա­յին ջարդե­րից խուսա­փե­լու և ապա Հայաստա­նից անարդա­րա­ցիո­րեն խլված հողե­րը վերա­դարձնե­լու գաղա­փա­րով: Ե՛վ Գարե­գին Նժդե­հը, և՛ Ռասուլզա­դեն համա­գործակցել են գերմա­նա­ցի­նե­րի հետ, բայց եթե մի կողմում գաղա­փա­րա­դիր զորա­վարն է, ով այդ համա­գործակցության շնորհիվ կարո­ղա­ցավ հեռացնել օկուպացված Եվրո­պա­յում հայե­րի ջարդից, ապա մյուս կողմում հիստե­րիկ իսլա­միստն էր, ով ուղղա­կի ցանկա­նում էր երբևէ պատմություն չունե­ցած իր ցեղա­խումբը դարձնել անկախ պետություն: Ու եթե Գարե­գին Նժդե­հը պահանջում էր հայե­րից խլված հայրե­նի­քը, ապա Ռասուլզա­դեն ուղղա­կի ցանկա­նում էր շարունա­կել իր ավա­զա­կա­բա­րո ազգայնա­կա­նությունը: Ու հենց սա արդեն մեծ տարբե­րություն է դնում Նժդե­հի ու  Ռասուլզա­դեի միջև, մի տարբե­րություն, որը Մոսկվան չի տեսնում, չի ցանկա­նում տեսնել:

Իսկ հիմնա­կան պատճա­ռը գուցե այն է, որ Մոսկվան ոչ թե մտա­հոգվում է իբրև թե ֆաշիստ Նժդե­հի հերո­սացմամբ, այլ չի կարո­ղա­նում ներել Նժդե­հին Սյունի­քի պայքա­րի համար: Որովհետև հենց Նժդե­հը եղավ այն սեպը, որ խրվեց կոմունիստա­կան ծրագրե­րի մեջ ու կանգնեց թաթա­րա­կան ու բոլշևկյան բանա­կի դեմ, պայքա­րեց, որ Սյունի­քը մնա հայկա­կան: Չլի­ներ Նժդե­հը, ռուսնե­րը դեռ 100 տարի առաջ էին լուծել Սյունի­քի հարցն էլ, Հայաստա­նի հարցն էլ: Նժդե­հը թույլ չտվեց դա ու վաստա­կեց ռուսնե­րի հավի­տե­նա­կան թշնա­մանքը: Ընդ որում, եթե Նժդե­հը պայքա­րեց ռուսնե­րի դեմ, Ռասուլզա­դեն իր ժամա­նա­կին աշխա­տեց ռուսնե­րի համար: Նժդե­հը խանգա­րեց թաթա­րա-բոլշև­իկյան ավա­զա­կախմբե­րին փշրե­լու Հայաստա­նի ողնա­շա­րը: Ահա թե ինչու են Նժդե­հին այդպես ատում Մոսկվան ու Բաքուն: Մոսկվան այնպես է ատում Նժդե­հին, որ նրա արձա­նի տեղադրման ժամա­նակ հիստե­րիկ աղմուկ բարձրացրեց, Ռուսաստա­նում արգե­լեց Նժդե­հի մասին ֆիլմի ցուցադրումը: «Նացիզմի դեմ պայքա­րող» Մոսկվան զարմա­նա­լիո­րեն լուռ է հենց նույն նացիստնե­րի հետ աշխա­տող ու Մոսկվա­յի դեմ կռվող Ռասուլզա­դեի հերո­սացման լուրե­րի հանդեպ: Մեր «ռազմա­վա­րա­կան դաշնակցի» այս կեղտոտ պահվածքը հերթա­կան անգամ գալիս է փաստե­լու, որ Հայաստան-Ռուսաստան բարե­կա­մությունը ոչ թե հեքիաթ է, այլ՝ ծաղր: 

Ու գուցե սա լավ առիթ է, որ հենց Հայաստա­նը պաշտո­նա­կան մակարդա­կով դատա­պարտի Ռասուլզա­դեի հերո­սացման փաստը, Մոսկվա­յին հարցում անի, թե ի՞նչ են մտա­ծում ռուսնե­րը այդ մասին: Ամո՞թ է: Իսկ ռուսնե­րի արածն ի՞նչ է: Հունվա­րի մեկին Նժդե­հի արձա­նի շուրջը նկարված մի խումբ երի­տա­սարդնե­րի նկա­րը Բաքուն ու Մոսկվան դարձրին մատի փաթա­թան ու Հայաստա­նին մեղադրե­ցին ֆաշիզմի մեջ: Իսկ Ռասուլզա­դեի հերո­սա­ցումը Մոսկվան կարծես, թե չի ուզում տեսնել: Թեև դեռ հարց է՝ Մոսկվան չի ցանկանո՞ւմ, թե պարզա­պես չի կարող ինչ որ բան ասել Բաքվին:

Առնչվող Հոդվածներ