27.5 C
Yerevan

Հայաստա­նի Միջուկա­յին Հարեւա­նը

Միջուկա­յին Իրա­նը թերեւս կլի­նի ռեգիո­նալ կայունության հեռանկար ձեւա­վո­րող գործոն, սակայն մինչ այդ՝ Իրա­նի միջուկա­յին հեռանկա­րի դեռեւս «բաց հարցը» կարող է լինել ռեգիո­նալ ապա­կա­յունության ռիսկե­րը բարձրացնող հանգա­մանք:

Հակոբ Բադալյան

ՄԱԳԱՏԷ‑ն հայտնել է, որ Իրանն ունի հարստացված ուրա­նի բավա­րար քանակ՝ մի քանի միջուկա­յին ռումբ պատրաստե­լու համար: Ըստ ամե­նայնի, աշխարհը «պատրաստվում» է նոր միջուկա­յին պետության ձեւա­վորմա­նը: Ընդ որում, բավա­կա­նին ուշագրավ է, որ ՄԱԳԱՏԷ այդ հայտա­րա­րությունը հնչում է այն աննա­խա­դեպ հրթի­ռա­յին հարվածնե­րի ֆոնին, որ Իրա­նի հեղա­փո­խության պահա­պաննե­րի կորպուսը իրա­կա­նացրեց Իրաքյան Քուրդիստա­նի եւ Պակիստա­նի տարածքնե­րում գտնվող՝ Թեհրա­նի բնո­րոշմամբ իսրա­յե­լա­կան հետա­խուզությա­նը կամ ահա­բեկչա­կան խմբա­վո­րումնե­րի պատկկա­նող տարածքնե­րին:

Ռուսաստա­նի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախա­րո­վան նախօ­րեին հայտա­րա­րել էր, որ Ռուսաստա­նի եւ Իրա­նի միջեւ միջպե­տա­կան մեծ պայմա­նա­գի­րը մտել է եզրա­փակկիչ փուլ եւ կստո­րագրվի երկու երկրնե­րի նախա­գահնե­րի մասնակցությամբ: Երբ է ժամկե­տը, չի նշվում, սակայն թերեւս մեծ հավա­նա­կա­նությամբ ռուս-իրա­նա­կան այդ պայմա­նա­գիրն էլ կապակցված է լինե­լու Իրա­նի միջուկա­յին տերության կարգա­վի­ճա­կի ազդա­րարմա­նը, կամ առնվազն՝ այդ հանգա­մանքի անշրջե­լիության «ներքին կարգով» արձա­նագրմա­նը: Առիթ եմ ունե­ցել գրե­լու, որ մեծ հավա­նա­կա­նությամբ հենց այդ հանգա­մանքով է պայմա­նա­վորված Ռուսաստա­նից ՍՈՒ 35 բազմաֆունկցիո­նալ օդա­նա­վեր ձեռք բերե­լու գործարքը, քանի որ այդ օդա­նա­վե­րը ի վիճա­կի են կրել նաեւ միջուկա­յին մարտագլխի­կով հրթիռներ:

Հատկանշա­կան է բրի­տա­նա­կան Գարդիան եւ Տելեգրաֆ պարբե­րա­կաննե­րի վերջին հրա­պա­րա­կումնե­րը, որոնցում Իրա­նը «հռչակվում» էրր ռեգիո­նալ գերտե­րություն: Ըստ էության, Իրա­նին այդօ­րի­նակ կարգա­վի­ճա­կում դիտարկե­լու համար շատ կարեւոր է միջուկա­յին ներուժը: Միեւնույն ժամա­նակ, այդուհանդերձ բաց է մնում հարցը, գոնե առայժմ՝ միջուկա­յին տերություն Իրանն անշրջե­լի՞ իրո­ղություն է, ինչը թերեւս նշա­նա­կե­լու է թե ռեգիո­նալ, թե միջազգա­յին հարա­բե­րություննե­րի գրե­թե հեղա­փո­խա­կան նորություն, թե՞ այդ հեռանկա­րը զսպե­լու համար այդուհանդերձ սպասվում են Իրա­նի հանդեպ արմա­տա­կան գործո­ղություններ, որոնց առա­վել մեծ «լոբբիստը» եւ շահա­ռուն կարող է դիտարկվել Իսրա­յե­լի կառա­վա­րող համա­կարգը: Միջուկա­յին Իրա­նը թերեւս կլի­նի ռեգիո­նալ կայունության հեռանկար ձեւա­վո­րող գործոն, սակայն մինչ այդ՝ Իրա­նի միջուկա­յին հեռանկա­րի դեռեւս «բբաց հարցը» կարող է լինել ռեգիո­նալ ապա­կա­յունության ռիսկե­րը բարձրացնող հանգա­մանք:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3376234.html

Առնչվող Հոդվածներ