28.2 C
Yerevan

Նոր Մտա­ծո­ղության Հրա­մա­յա­կա­նով

(Մաս երկրորդ)

Ադրբե­ջա­նը կարո­ղա­ցել է հազար եղա­նա­կով Ռուսաստա­նի հետ ջերմ հարա­բե­րություններ մշա­կել՝ ընդ որում մինչև անգամ ընտա­նիքնե­րի ու անձե­րի մակարդա­կով: Իսկ Սփյուռքը այդպես էլ չի կարո­ղա­ցել ինտեգրել իրեն իր ապրած երկրնե­րի վերնա­խա­վում, չի կարո­ղա­ցել դառնալ դրա ազդե­ցիկ կամ գոնե բարե­կա­մություն անող մասը: Սփյուռքը միայն Ցեղասպա­նության ճանաչման հարցն է դրել իր օրա­կարգում և մի քանի մշա­կութա­յին խնդիրներ: Դրանք կարև­որ են, բայց շատ քիչ են:

Հովսեփ Խուրշուդյան

(Սկիզբը նախորդ համարնե­րում)

Խոսե­լով գլո­բալ մտա­ծո­ղության անհրա­ժեշտության մասին՝ Հովսեփ Խուրշուդյա­նը հարկ համա­րեց պատմա­կան անդրա­դարձ կատա­րել և վերհի­շեց Բաքվի Կոմունան: Այն թեև հայկա­կան նախա­գիծ չէր, բայց բավա­կան հետաքրքիր էր ու կարող էր շատ կարև­որ լինել իր էությամբ և հարցը միայն բոլշև­իկյան ներկա­յությունը չէր: Բաքվի Կոմունան, որի ղեկա­վա­րության մեջ քիչ չէին ազդե­ցիկ հայե­րը՝ պոստմո­դեռնիզմի ու գլո­բալ հասա­րա­կության իրա­կան հնա­րա­վո­րություն էր: Եթե Բաքվի Կոմունան կենսունակ գտնվեր, ապա մենք այսօր չէին ունե­նա­լու նման ուժեղ և ագրե­սիվ ու հարուստ Ադրբե­ջան: Ադրբե­ջա­նը լինե­լու էր Գանձա­կի շուրջ ծվա­րած կովկասյան թաթարնե­րի փոքրիկ մի պետություն, որի հետ Հայաստա­նը կարող էր շատ լավ հարա­բե­րություններ ունե­նալ: Այդ փոքր Ադրբե­ջա­նին ոչ ոք Արցախ չէր նվի­րա­բե­րե­լու, այդ փոքր Ադրբե­ջանն այդքան հավակնոտ չէր լինե­լու: Եվ այդ փոքր Ադրբե­ջա­նի կողքը՝ Ապշե­րոնյան թերակղզում ու հարա­կից տարածքնե­րում լինե­լու էր թեկուզ և խորհրդա­յին, բայց ինտերնա­ցիո­նալ մի պետություն, որն էլ իր հերթին ոչ միայն հայե­րի հետ թշնա­մություն անե­լու պատճառ չէր ունե­նա­լու, այլև կարող էր շատ ջերմ ու բարե­կա­մա­կան հարա­բե­րություններ ունե­նալ Հայաստա­նի հետ: Հիշենք, որ միայն Բաքվում 200 հազա­րից ավել հայ էր ապրում, ինչպես նաև շրջա­կա հատվածնե­րում քիչ չէին ազդե­ցիկ ու հարուստ հայե­րը: Եվ հենց այստեղ է այդ գլո­բալ մտա­ծո­ղության հարցը: Մենք այն ժամա­նակ չհասկա­ցանք, թե Բաքվի Կոմունա ասվածն իրե­նից ինչ է ենթադրում ու ինչ կարող է այն նշա­նա­կել: Ընդ որում Բաքվի Կոմունան պայքա­րեց հենց թաթա­րա­կան ազգայնա­կաննե­րի դեմ ու վտա­րեց նրանց: Կոմունան ընկավ միայն ու միայն Թուրքիա­յի հարվածնե­րի ներքո: Թուրքե­րի արշա­վանքը դեպի Անդրկովկաս միայն հայե­րին ոչնչացնե­լու նատակ չուներ, այլ հստակ առա­ջադրանք՝ թույլ չտալ, որ տարա­ծաշրջա­նում ձևա­վորվի ոչ-թուրքա­կան ձևա­չա­փի մի երև­ույթ: Կարո­ղա­նա­լով արշա­վել դեպի հյուսիս՝ թուրքե­րը կարո­ղա­ցան ջլա­տել տարա­ծաշրջա­նը, խորացնել երկպա­ռա­կություննե­րը և երկու կողմից խփել Բաքվին՝ կործա­նե­լով  շատ հետաքրքիր մի երև­ույթ, ինչը լիո­վին կարող էր փոխել պատմությունն այս տարա­ծաշրջա­նում: Բայց մենք այն ժամա­նակ ոչ հասկա­ցանք, ոչ կարո­ղա­ցանք հասկա­նալ այդ ամե­նի վիթխա­րի նշա­նա­կությունը: Նույնն այսօր նաև Հայաստա­նում է, երբ մենք մեր մտա­ծո­ղությամբ դուրս ենք մնում գլո­բալ մտա­ծե­լա­կերպից, չենք կարո­ղա­նում իրա­դարձություննե­րը գնա­հա­տել հարկ եղա­ծի պես: Ընդ որում գավա­ռա­կան է ոչ միայն Հայաստա­նի Հանրա­պե­տության հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան միտքը, այլև Սփյուռքի մտա­ծո­ղությունը: Ադրբե­ջա­նը կարո­ղա­ցել է հազար եղա­նա­կով Ռուսաստա­նի հետ ջերմ հարա­բե­րություններ մշա­կել՝ ընդ որում մինչև անգամ ընտա­նիքնե­րի ու անձե­րի մակարդա­կով: Իսկ Սփյուռքը այդպես էլ չի կարո­ղա­ցել ինտեգրել իրեն իր ապրած երկրնե­րի վերնա­խա­վում, չի կարո­ղա­ցել դառնալ դրա ազդե­ցիկ կամ գոնե բարե­կա­մություն անող մասը: Սփյուռքը միայն Ցեղասպա­նության ճանաչման հարցն է դրել իր օրա­կարգում և մի քանի մշա­կութա­յին խնդիրներ: Դրանք կարև­որ են, բայց շատ քիչ են:

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ գլո­բալ խնդիրնե­րին նայե­լու տեսակյունից խիստ մեծ դիսո­նանս կա Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև: Եթե Ադրբե­ջա­նում իշխա­նության եկավ ԽՍՀՄ բազմա­փորձ ՊԱԿ գնդա­պետ Ալիևը, ապա Հայաստա­նում իշխա­նություն դարձան անգրա­գետ ու ցածրա­մա­կարդակ մարդիկ ու ձևա­վո­րե­ցին իրենց նման անմա­կարդակ էլի­տա, որն ի վիճա­կի չէր որևէ լուրջ մտա­ծո­ղություն խթա­նե­լու: Մենք հեգնում էինք Ադրբե­ջա­նին, մինչդեռ մեզ էր պետք հեգնել: Հորը փոխա­րի­նած Ւլհամ Ալիևը շատ լավ հասկա­նում է գլո­բալ մտա­ծո­ղության անհրա­ժեշտությունը, մենք՝ ոչ:

Խուրշուդյանն ասաց, որ աշխարհում ծնվում են հանճարներ՝ չար որ բարի, որոնք կարո­ղա­նում են պատմություն փոխել: Մենք հիմա հանճա­րի սպա­սե­լու ժամա­նակ չունենք, հանճա­րին չես կարող «արտադրել», այն բնությունից տրված շնորհ է, բայց հարյուր տաղանդը կարող է փոխա­րի­նել մեկ հանճա­րին: Մենք կարող ենք գտնել այդ հարյուր տաղանդին, կրթել նրանց, աշխա­տել նրանց հետ և նրանք ձևա­վո­րեն այդ գլո­բալ մտա­ծո­ղության սկզբունքը: Իսկ այդ հարյուր տաղանդնե­րի հայտնա­բե­րե­լու համար հարկա­վոր է հազա­րա­վորնե­րի վրա աշխա­տել:

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև ասաց, որ շատ կարև­որ է միջա­վայրը: Նապո­լեո­նը կամ Ստա­լի­նը, Հիտլե­րը, Չերչի­լը օդից չեն հայտնվել: Նրանք իրենց միջա­վայրից են դուրս եկել: Հայաստա­նում գլո­բալ մտքի տիտաննե­րը կզարգա­նան եթե համա­պա­տասխան միջա­վայր լինի: Հնա­րա­վոր չէ գավա­ռա­կան միջա­վայրում գլո­բալ մտա­ծո­ղություն խթա­նել:

[շարունա­կե­լի]

Հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ