Հայաստան

Նոր Մտածողության Հրամայականով

(Մաս երրորդ)

Անհատական վերլուծությունները բավական չեն, քիչ են։ Վերլուծությունները հիմնանակում օպերատիվ են, այսինքն Ալիևը ինչ որ բան ասաց, բոլորը այդ պահին քննարկեցին, թե դա ինչ է նշանակում ու ինչ հետևանք կարող է ունենալ և այդքանը։ Չկա այն գլոբալ, քաղաքական մտածելակերպը, որը հասարակությանն ու պետությանը առաջ է տանում։

Հովսեփ Խուրշուդյան

(Սկիզբը նախորդ համարներում)

Ներկայացնում ենք Հովսեփ Խուրշուդյանի՝ Նոյյան Տապան-ի տրված հարցազրույցի վերջին՝ երրորդ մասը։

Շարունակելով խոսքը գլոբալ մտածելակերպի կիրառման անհրաժեշտության հրամայականի մասին՝ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ այն մարդիկ, ովքեր պատմություն են փոխել, որևէ կարևոր իրադարձության հեղինակ են եղել, նրանք հենց այնպես, օդից չեն հայտնվել, այլ ձևավորվել են որոշակի միջավայրում, այսինքն հարյուր տաղանդը կարող են դրսևորվել տասը հազար մարդու միջավայրում, որովհետև չի կարող գավառական մակարդակում մեծ բան տեղի ունենալ։ Այդ միջավայրի ձևավորումը հենց այն է, ինչով զբաղված է ինքը, իր նման մի շարք վերլուծաբաններ, անկախ լրատվականներ և այլն։ Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով իշխաննություններն այսօր բաց են հասարակության առաջ և կարդում են, լսում են, թե մարդիկ ինչ են մտածում և ինչպես։ Նման կերպ եղել է 90-ականներին, երբ իշխանությունը պատրաստ էր երկխոսության, մինչև 1996թ․ ընտրությունները, երբ ընտրակեղծիքով ու զոռով պահեցին իշխանությունը։ Բայց իհարկե կան նաև օրինաչափ վատասերում, երբ իշխանության շատ ներկայացուցիչներ սկսում են լճանալ, մտածում են փողի մասին և այլն։

Շարունակելով թեման՝ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ ամեն դեպքում այդ անհատական վերլուծությունները բավական չեն, քիչ են։ Վերլուծությունները հիմնանակում օպերատիվ են, այսինքն Ալիևը ինչ որ բան ասաց, բոլորը այդ պահին քննարկեցին, թե դա ինչ  է նշանակում ու ինչ հետևանք կարող է ունենալ և այդքանը։ Չկա այն գլոբալ, քաղաքական մտածելակերպը, որը հասարակությանն ու պետությանը առաջ է տանում։ Իսկ այդ ճանապարհը ԵՄ անդամ դառնալն է։ ԵՄ անդամ դառնալով Հայաստանը ոչ միայն հնարավորություն կստանա հարաբերվել գլոբալ միտքը կրող հասարակությունների հետ, այլև հենց ինքը հնարավորություն կունենա միջամտելու, ինչ որ բան փոխելու և գործընթացներին մասնակից լինելու, այսինքն գլոբալ մտածողությանը անձամբ շփվելու հնարավորություն կստանա։

Հովսեփ Խուրշուդյանի խոսքով տարածաշրջանում հաղթել են ազգայնական տրամադրությունները և միայն Հայաստանն ու Վրաստանն են պահպանել, զարգացրել լիբերալ կենսակերպը։ Այսօր Հայաստանում ոչ ոք չի կարող երկխոսություն պարտադրել։ Ոչ միայն իշխանությունը, այլև՝ ոչ ոք։ Եվ հենց այդ լիբերալ պահվածքն է թույլ տալիս գլոբալ մտքի ուղղությամբ քայլելու։ Հովսեփ Խուրշուդյանը տարբերակեց հայրենասիրությունը ազգայնականությունից և ավելացրեց, որ եթե Հայաստանը ևս տուրք տա ազգայնականությանը, տարածաշրջանը ամբողջովին կընկղմի փոխադարձ թշնամանքի ու անհանդուրժողականության մեջ, իսկ հայրենքիը սիրել կամ հանուն հայրենիքի ամենամեծ պայքար մղելուն ոչ ոք չի կարող դեմ լինել, դա ամեն գօիտակից մարդու մեծագույն պարտականությունն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *