Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է ուժեղացնել ընդդիմությանը և բացառել մեկ ուժի սուպեր հնարավորությունները: Նախատեսվածծ փոփոխությունները կտրամադրեն քաղաքական ուժերին, որպեսզի նրանք անպայման երկխոսեն իրար հետ, փորձեն համագործակցային սկզբունքներ որդեգրեն, կոալիցիաներ կազմեն, ինչը բացառիկ ու կարևոր նորություն կլինի Հայաստանի քաղաքական կյանքում:
Դավիթ Հակոբյան
Լուրերի հյուրն է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավաբան Դավիթ Հակոբյանը: Զրույցի ընթացքում քննարկվել են Սահմանադրական բարեփոխումների մանրամասներն ու դրա անհրաժեշտությունը:
Դավիթ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ նախ շատ կարևոր է այն, որ այդ ամբողջ ընթացքը, քննարկումները խիստ թափանցիկ են և ամեն քննարկում ուղիղ եթեերով հեռարձակվում է: Ամեն հետաքրքրված անձ կարող է իրական ժամանակով հետևել քննարկումներին և տեղեկացվել հենց առաջին ձեռքից: Սահմանադրական բարեփոխումներին վերաբերյալ երկու դիրքորոշում կար: Մեկը, որ Հայաստանին նոր սահմանադրություն է պետք և երկրորդ՝ եղած Սահմանադրության որոշ դրույթների փոփոխություն: Իրավաբանի խոսքով այս բարեփոխումները ուժեղացնելու են Հայաստանը որպես պետություն:
Հայաստանն իր կառավարման մոդելով խորհրդարանական կառավարչաձև ունի, բայց կան մեծ թերություններ, ինչպես օրինակ մեկ ուժի բացարձակության սկզբունքը, որը պետք է վերացնել: Խորհրդարանական կառավարչաձևը առաջադեմ է, բաց Հայաստանում այն կիսատ է: Հիմա ունենք այն վիճակը, որ ընտրությունների միջոցով Սահմնադրությունը թույլ է տալիս ձևավորել մեկ ուժի մոնոպոլ կառավարում և քաղաքական ընդդիմությունը գրեթե դերակատարում չունի: Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է ուժեղացնել ընդդիմությանը և բացառել մեկ ուժի սուպեր հնարավորությունները: Նախատեսվածծ փոփոխությունները կտրամադրեն քաղաքական ուժերին, որպեսզի նրանք անպայման երկխոսեն իրար հետ, փորձեն համագործակցային սկզբունքներ որդեգրեն, կոալիցիաներ կազմեն, ինչը բացառիկ ու կարևոր նորություն կլինի Հայաստանի քաղաքական կյանքում:
Դավիթ Հակոբյանն անդրադարձավ նաև նախագահի ինստիտուտին: Ներկայումս նախագահը ընտրվում է Ազգային Ժողովի կողմից և նրա լիազորությունները շատ սահմանափակ են: Առաջարկվում է մեծացնել նախագահի լիազորությունները: Օրինակ նա կկարողանա Սահմանադրությամբ հաստատված և քաղաքական առումով չեզոք ինստիտուտների, ինչպես օրինակ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողոը, Կենտրոնական Բանկի Խորհուրդը և այլն անդամների թեկնածություններ առաջարկել և հաստատել: Ընդ որում կարևոր է այն, որ նախագահը լիազորված լինի նման հայեցողական պաշտոններում նշանակումներ կատարել օրինակ երկու տարով, որպեսԶի ոլորտի պրոֆեսիոնալները երաշխիք ունենան, որ նախագահի կողմից հաստատվելուց հետո գոնե երկու տարի աշխատելու հնարավորություն կունենան, այլ ոչ թե հաստատումից երկու օր հետո ԱԺ-ն կարող է նոր փոփոխություն մտցնել: Նախատեսվում է նաև նախագահին տալ այլ և ավելի լայն, թեև ոչ քաղաքական բնույթի լիազորություններ:
Ինչ վերաբերում է քաղաքական ընդդիմության այն հարցապնդմանը, որ Սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակը Անկախության Հռչակագիրը խմբագրելը կամ հանելն է, Դավիթ Հակոբյանը հիշեցրեց, որ բոլոր քննարկումները օնլայն ռեժիմով հասանելի են, կարելի է գտնել դրանք, նայել ու հասկանալ, թե արդյո՞ք նման բան եղել է, թե ոչ: Իր կողմից հավելեց, որ Անկախության Հռչակագրին առնչվող դրա բացասումը կամ խմբագրումը նախատեսող որևէ առաջարկ կամ քննարկում չի եղել և բարեփոխումները դրան չեն վերաբերում:
Իրավաբանը կարևոր համարեց նշել, որ այս փոփոխությունները կամբողջացնեն Հայաստանի կառավարման խորհրդարանական ձևը և կլրացնեն կիսատ մասերը: 2015թ. ընդունված Սահմանադրությունը իրավաբանը բացասաբար գնահատեց՝ համարելով, որ այն էապես վնասել է Հայաստանին, իսկ նորով Հայաստանը ոչ միայն կառավարման ավելի հստակ և հասկանալի մոտեցումներ կունենա, այլ որպես պետություն ավելի պատրաստ կլինի իր պետական-ազգային հայեցակարգերը մշակելու և իրականացնելու ուղղությամբ:
Դավիթ Հակոբյանը նաև շեշտեց, որ նոր փոփոխությունները կամրագրեն այնպիսի հիմնաքարային դրույթներ, ինչպիսինն են օրինակ խաղաղության իրավունքը, պետության կողմից իր պարտավորությունների ավելի հստակեցումը և դրանց վերահսկումը և այլն:
Մանրամասները տեսանյութում՝