18.5 C
Yerevan

Հեռուստա­տե­սությունը Պիտի Ազգա­յին Լինի

6–7 տարի առաջ մինչև 70–80% բովանդա­կությունը, բոլոր ֆիլմե­րը, հաղորդումնե­րի մեծ մասը, նույնիսկ հարցազրույցնե­րը ռուսե­րեն լեզվով էին։ Մենք գտնում ենք, որ Հայաստա­նի լեզվա­կան անվտանգության ապա­հո­վող բավա­կա­նին քայլեր ենք արել։

Տիգրան Հակոբյան

Որևէ օտար հեռարձա­կող, անկախ նրա­նից՝ բարե­կամ երկիր է, թե՝ ոչ, հանրա­յին մուլտիպլեքսում չպետք է լինի․ Տիգրան Հակոբյան

Հեռուստա­տե­սության և ռադիո­յի հանձնա­ժո­ղո­վը 2023 թվա­կա­նին հարուցել է 64 վարչա­կան վարույթ, որից 57‑ը՝ հանձնա­ժո­ղո­վի նախա­ձեռնությամբ։ Այս մասին այսօր լրագրողնե­րի հետ զրույցում ասաց ՀՌՀ նախա­գահ Տիգրան Հակոբյա­նը։ «Կար մի հեռուստաընկե­րություն, արդեն ինքը այլ հեռուստաընկե­րություն է, և սեփա­կա­նա­տե­րե­րը փոխվել էին, 2013–2018 թվա­կա­նը, ցույց տալով օրա­կան 2–3 գեղարվեստա­կան ֆիլմ, 5 տարվա մեջ հեռարձակման համար որևէ պայմա­նա­գիր չունեին, և դրա վրա աչք էր փակվում։ Մենք հիմա այստեղ բավա­կա­նին մեծ առա­ջընթաց ունենք, որը նաև բարձրացնում է ոչ միայն կարգա­վո­րող մարմնի, այլև հեռուստաընկե­րության հեղի­նա­կությունը նաև արտերկրում»,- նշեց Հակոբյա­նը։ Նրա խոսքով՝ այսօր Հայաստա­նի հանրա­պե­տա­կան և մայրա­քա­ղա­քա­յին ծածկույթ ունե­ցող հեռուստաընկե­րություննե­րում ռուսա­կան բովանդա­կություն գրե­թե չկա․ իրենք գիտեն, որ քաղա­քա­ցի­նե­րի շրջա­նում եղել է դժգո­հություն, որ եթե­րում օտար լեզունե­րով‘ հատկա­պես ռուսե­րե­նով շատ են հաղորդումնե­րը։ «6–7 տարի առաջ մինչև 70–80% բովանդա­կությունը, բոլոր ֆիլմե­րը, հաղորդումնե­րի մեծ մասը, նույնիսկ հարցազրույցնե­րը ռուսե­րեն լեզվով էին։ Մենք գտնում ենք, որ Հայաստա­նի լեզվա­կան անվտանգության ապա­հո­վող բավա­կա­նին քայլեր ենք արել»,–ասաց նա։ Անդրա­դառնա­լով հարցին՝ արդյո՞ք ՀՀ հանրա­յին մուլտիպլեքսում ռուսա­կան հեռուստաընկե­րություննե­րի հեռարձա­կումը դադա­րեցվե­լու է, Հակոբյա­նը պատասխա­նեց, որ իրենք ռուսա­կան հեռուստաընկե­րություննե­րին չեն վերահսկում, քանի որ լիցենզիա չեն տվել։ Նրա խոսքով՝ ռուսա­կան ալիքնե­րի եթե­րում արձա­նագրված խնդիրնե­րի դեպքում ՀՌՀ‑ն տեղե­կանք է պատրաստում և ուղարկում բարձր տեխնո­լո­գիա­կան արդյունա­բե­րության նախա­րա­րություն, որպեսզի նրանք ռուսա­կան կողմի կոլե­գա­նե­րի հետ փորձեն խնդի­րը լուծել։ «Ցավոք, ես կարծում եմ, որ ԲՏԱ‑ն լավ չի կատա­րել իր պարտա­վո­րություննե­րը, որ ամրագրված էին միջկա­ռա­վա­րա­կան համա­ձայնագրում։ Ես հույս ունեմ, որ ԲՏԱ նոր նախա­րարն ավե­լի հետև­ո­ղա­կան կլի­նի, որպեսզի Հայաստա­նի ներքին գործե­րին խառնվե­լու հոսքերն այդ հեռուստաընկե­րություննե­րում բացառվեն»,–ասաց նա։ Հակոբյա­նի համոզմամբ ‘ որևէ օտար հեռարձա­կող, անկախ նրա­նից՝ բարե­կամ երկիր է, թե ոչ, հանրա­յին մուլտիպլեքսում չպետք է լինի։ «Այն պետք է լինի միայն տեղա­կան արտադրողնե­րի համար։ Եթե չլի­նեին օտար հեռարձա­կողնե­րը, 2–3 սլոտ ազատ կլի­ներ և քաղա­քա­կան այս աղմուկը չէր լինի, կլի­ներ 10 հավակնորդ և 10 սլոտ»,- նշեց Հակոբյա­նը։

Ամբողջա­կան հոդվա­ծը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/735627.html?fbclid=IwAR2oRGhvqN60r5uwY8N0iFU8RH5o51mNBM7_BVUmfEnJR1RxXxvzN8W6ynQ

© factor.am

Առնչվող Հոդվածներ