18.5 C
Yerevan

Սահմա­նադրա­կան Բարե­փո­խումներ՝ Հայացք Դեպի Ապա­գա

Սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րով նախա­տեսվում է ուժե­ղացնել ընդդի­մությա­նը և բացա­ռել մեկ ուժի սուպեր հնա­րա­վո­րություննե­րը: Նախա­տեսվածծ փոփո­խություննե­րը կտրա­մադրեն քաղա­քա­կան ուժե­րին, որպեսզի նրանք անպայման երկխո­սեն իրար հետ, փորձեն համա­գործակցա­յին սկզբունքներ որդեգրեն, կոա­լի­ցիա­ներ կազմեն, ինչը բացա­ռիկ ու կարև­որ նորություն կլի­նի Հայաստա­նի քաղա­քա­կան կյանքում:

Դավիթ Հակոբյան

Լուրե­րի հյուրն է Սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րի մասնա­գի­տա­կան հանձնա­ժո­ղո­վի անդամ, իրա­վա­բան Դավիթ Հակոբյա­նը: Զրույցի ընթացքում քննարկվել են Սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րի մանրա­մասներն ու դրա անհրա­ժեշտությունը:

Դավիթ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ նախ շատ կարև­որ է այն, որ այդ ամբողջ ընթացքը, քննարկումնե­րը խիստ թափանցիկ են և ամեն քննարկում ուղիղ եթեե­րով հեռարձակվում է: Ամեն հետաքրքրված անձ կարող է իրա­կան ժամա­նա­կով հետև­ել քննարկումնե­րին և տեղե­կացվել հենց առա­ջին ձեռքից: Սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րին վերա­բերյալ երկու դիրքո­րո­շում կար: Մեկը, որ Հայաստա­նին նոր սահմա­նադրություն է պետք և երկրորդ՝ եղած Սահմա­նադրության որոշ դրույթնե­րի փոփո­խություն: Իրա­վա­բա­նի խոսքով այս բարե­փո­խումնե­րը ուժե­ղացնե­լու են Հայաստա­նը որպես պետություն:

Հայաստանն իր կառա­վարման մոդե­լով խորհրդա­րա­նա­կան կառա­վարչաձև ունի, բայց կան մեծ թերություններ, ինչպես օրի­նակ մեկ ուժի բացարձա­կության սկզբունքը, որը պետք է վերացնել: Խորհրդա­րա­նա­կան կառա­վարչաձևը առա­ջա­դեմ է, բաց Հայաստա­նում այն կիսատ է: Հիմա ունենք այն վիճա­կը, որ ընտրություննե­րի միջո­ցով Սահմնադրությունը թույլ է տալիս ձևա­վո­րել մեկ ուժի մոնո­պոլ կառա­վա­րում և քաղա­քա­կան ընդդի­մությունը գրե­թե դերա­կա­տա­րում չունի: Սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րով նախա­տեսվում է ուժե­ղացնել ընդդի­մությա­նը և բացա­ռել մեկ ուժի սուպեր հնա­րա­վո­րություննե­րը: Նախա­տեսվածծ փոփո­խություննե­րը կտրա­մադրեն քաղա­քա­կան ուժե­րին, որպեսզի նրանք անպայման երկխո­սեն իրար հետ, փորձեն համա­գործակցա­յին սկզբունքներ որդեգրեն, կոա­լի­ցիա­ներ կազմեն, ինչը բացա­ռիկ ու կարև­որ նորություն կլի­նի Հայաստա­նի քաղա­քա­կան կյանքում:

Դավիթ Հակոբյանն անդրա­դարձավ նաև նախա­գա­հի ինստի­տուտին: Ներկա­յումս նախա­գա­հը ընտրվում է Ազգա­յին Ժողո­վի կողմից և նրա լիա­զո­րություննե­րը շատ սահմա­նա­փակ են: Առա­ջարկվում է մեծացնել նախա­գա­հի լիա­զո­րություննե­րը: Օրի­նակ նա կկա­րո­ղա­նա Սահմա­նադրությամբ հաստատված և քաղա­քա­կան առումով չեզոք ինստի­տուտնե­րի, ինչպես օրի­նակ Կենտրո­նա­կան Ընտրա­կան Հանձնա­ժո­ղոը, Կենտրո­նա­կան Բանկի Խորհուրդը և այլն անդամնե­րի թեկնա­ծություններ առա­ջարկել և հաստա­տել: Ընդ որում կարև­որ է այն, որ նախա­գա­հը լիա­զորված լինի նման հայե­ցո­ղա­կան պաշտոննե­րում նշա­նա­կումներ կատա­րել օրի­նակ երկու տարով, որպեսԶի ոլորտի պրոֆե­սիո­նալնե­րը երաշխիք ունե­նան, որ նախա­գա­հի կողմից հաստատվե­լուց հետո գոնե երկու տարի աշխա­տե­լու հնա­րա­վո­րություն կունե­նան, այլ ոչ թե հաստա­տումից երկու օր հետո ԱԺ‑ն կարող է նոր փոփո­խություն մտցնել: Նախա­տեսվում է նաև նախա­գա­հին տալ այլ և ավե­լի լայն, թեև ոչ քաղա­քա­կան բնույթի լիա­զո­րություններ:

Ինչ վերա­բե­րում է քաղա­քա­կան ընդդի­մության այն հարցապնդմա­նը, որ Սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րի հիմնա­կան նպա­տա­կը Անկա­խության Հռչա­կա­գի­րը խմբագրե­լը կամ հանելն է, Դավիթ Հակոբյա­նը հիշեցրեց, որ բոլոր քննարկումնե­րը օնլայն ռեժի­մով հասա­նե­լի են, կարե­լի է գտնել դրանք, նայել ու հասկա­նալ, թե արդյո՞ք նման բան եղել է, թե ոչ: Իր կողմից հավե­լեց, որ Անկա­խության Հռչա­կագրին առնչվող դրա բացա­սումը կամ խմբագրումը նախա­տե­սող որևէ առա­ջարկ կամ քննարկում չի եղել և բարե­փո­խումնե­րը դրան չեն վերա­բե­րում:

Իրա­վա­բա­նը կարև­որ համա­րեց նշել, որ այս փոփո­խություննե­րը կամբողջացնեն Հայաստա­նի կառա­վարման խորհրդա­րա­նա­կան ձևը և կլրացնեն կիսատ մասե­րը: 2015թ. ընդունված Սահմա­նադրությունը իրա­վա­բա­նը բացա­սա­բար գնա­հա­տեց՝ համա­րե­լով, որ այն էապես վնա­սել է Հայաստա­նին, իսկ նորով Հայաստա­նը ոչ միայն կառա­վարման ավե­լի հստակ և հասկա­նա­լի մոտե­ցումներ կունե­նա, այլ որպես պետություն ավե­լի պատրաստ կլի­նի իր պետա­կան-ազգա­յին հայե­ցա­կարգե­րը մշա­կե­լու և իրա­կա­նացնե­լու ուղղությամբ:

Դավիթ Հակոբյա­նը նաև շեշտեց, որ նոր փոփո­խություննե­րը կամրագրեն այնպի­սի հիմնա­քա­րա­յին դրույթներ, ինչպի­սինն են օրի­նակ խաղա­ղության իրա­վունքը, պետության կողմից իր պարտա­վո­րություննե­րի ավե­լի հստա­կե­ցումը և դրանց վերահսկումը և այլն:

Մանրա­մասնե­րը տեսանյութում՝

Առնչվող Հոդվածներ