15.8 C
Yerevan

Ալիեւի Պարզունակ Նենգա­փո­խումը

Ադրբե­ջա­նի գործո­ղություններն ու վարքա­գի­ծը վաղուց արդեն նույնիսկ հարցեր էլ չեն առա­ջացնում, քանի որ չափա­զանց թափանցիկ եւ ուղիղ են իրենց ագրե­սիվ ու մարտա­շունչ տրա­մա­բա­նությամբ։

Հակոբ Բադալյան

Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ դե ֆակտո խաղա­ղություն արդեն իսկ կա, Միջխորհրդա­րա­նա­կան միության քարտուղա­րի հետ Բաքվում կայա­ցած հանդիպմա­նը հայտա­րա­րել է Իլհամ Ալիեւը, մատնա­ցույց անե­լով այն, որ արդեն երկու ամիս է միջա­դե­պեր չեն եղել սահմա­նին, եւ հետո արդեն թվարկե­լով խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրման հայտնի պայմաննե­րը: Իլհամ Ալիեւը զբաղված է պարզունակ մանի­պուլյա­ցիա­յով, որովհե­տեւ սահմաննե­րին չկրա­կե­լը խաղա­ղության ցուցիչ չէ: 2020 թվա­կա­նի պատե­րազմից առաջ, գրե­թե երկու տարի Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի սահմա­նին, Արցա­խի ու Ադրբե­ջա­նի շփման գծում անդորր էր, եւ նույնիսկ շատե­րը, այդ թվում Հայաստա­նի ղեկա­վա­րությունը մատնա­ցույց էր անում, որ աննա­խա­դեպ մի երկամյակ է՝ չկա որեւէ միջա­դեպ եւ կրա­կոց:

Բայց, երկամյա այդ աննա­խա­դեպ թվա­ցող դադա­րից հետո պայթեց աննա­խա­դեպ ագրե­սիան Արցա­խի ու Հայաստա­նի դեմ, որը գործնա­կա­նում շարունակվում է առ այսօր: Այս հրա­պա­րա­կա­ման շրջա­նա­կում չվե­րա­դառնանք դրա պատճառնե­րին, թեեւ մի խորքա­յին պատճառ արժե հիշա­տա­կել՝ աշխարհա­քա­ղա­քա­կան փոթորկի ծավա­լում, որն առ այսօր ոչ միայն չի հանդարտվել, այլ ավե­լի է արա­գացրել պտույտներն ու ընդգգրկման շրջա­նա­կը: Խաղա­ղությունը չի չափվում սահմա­նա­յին ռեժի­մով, այլ քաղա­քա­կան բովանդա­կությամբ, ուժե­րի բալանսով եւ այդ ամե­նից բխող քաղա­քակկան վարքագծով:

Այդ իմաստով, ակնա­ռու է, որ Ադրբե­ջա­նի վարքա­գի­ծը ամբողջա­պես պատե­րազմա­հեն վարքա­գիծ է, ի տարբե­րություն Հայաստա­նի, որը ադրբե­ջա­նա­կան դիրքա­վորման եւ նարա­տիվնե­րի ֆոնին դրսեւո­րում է խաղա­ղա­խո­սության եւ խաղա­ղության միտված գործո­ղություննե­րի նույնիսկ տարօ­րի­նակ եւ տարա­կուսե­լի մղում: Խաղա­ղության միտված պետությունը առնվազն բարյացկամ կընդուներ օրի­նակ Հայաստա­նի քայլը՝ ակա­նա­պատ նոր քարտեզններ տրա­մադրե­լու վերա­բերյալ:

Մինչդեռ, Ադրբե­ջա­նի նախա­գա­հի գլխա­վո­րած պետության արձա­գանքը մեղմ ասած անհարգա­լից էր: Իհարկե առանձին հարց է Երեւա­նի գործո­ղություննե­րի տրա­մա­բա­նությունը, սակայն Ադրբե­ջա­նի գործո­ղություններն ու վարքա­գի­ծը վաղուց արդեն նույնիսկ հարցեր էլ չեն առա­ջացնում, քանի որ չափա­զանց թափանցիկ եւ ուղիղ են իրենց ագրե­սիվ ու մարտա­շունչ տրա­մա­բա­նությամբ: Դրա վկա­յությունն է եւ այն, որ Ադրբե­ջանն առ այսօր պահում է պատանդներ՝ ի դեմս թե 44-օրյա պատե­րազմի հետեւանքով գերության մեջ հայտնված մեր զինծա­ռա­յողնե­րի, թե հետա­գա երեք տարի­նե­րի ընթացքոււմ տարբեր միջա­դե­պե­րի հետեւանքով գերե­վարվածնե­րի, թե Արցա­խի ռազմա-քաղա­քա­կան նախկին ղեկա­վա­րության ներկա­յա­ցուցիչնե­րի: Դրանք ոչ թե դե ֆակտո խաղա­ղության, այլ հակա­ռա­կը՝ Ադրբե­ջա­նի շարունա­կած դե ֆակտո պատե­րազմի ապա­ցույցներն են:

Առնչվող Հոդվածներ