Նույնիսկ այս օրերին, ԱԺ-ում, Քոչարյանի գլխավորած ընդդիմադիր դաշինքում մեծամասնություն կազմող դաշնակցական պատգամավորությունը չի համարձակվում բարձրաձայնել Հայաստանի ինքիշխանության վտանգվածությունը, Մեղրիի միջանցքի անսակարկելիությունը, ռուսական Արցախավաճառքը։
Յարութ Գալայճեան
Վերնագրի առաջին բաժինը պատկանում է վաստակավոր դաշնակցական մտավորական Վահէ Օշականին, իսկ նրա այդ խոսքից 30 տարի հետո, այսօր՝ 134-ամյա կազմակերպությունն արդեն բազմապատկել է իր սխալները՝ առանց ինքզինք վերաքննելու ոչ մի լուրջ փորձ կատարելով․․․
Այդ սխալների մեջ ամենից ճակատագրականը եղավ այն, որ ՀՅԴ-ը պատասխանատվություն վերցրեց ԿԱՐԵՎՈՐ նախարարություններում մասնակիցը լինել (կրթական/ընկերային/գյուղատնտեսական/առողջապահական) քոչասերժական մաֆիայական գործադիրների մեջ՝ առանց այդ ոլորտներից թեկուզ մեկի մեջ ժողովրդանպաստ արդյունք և աշխատանք արձանագրելով։
Նույնիսկ այս օրերին, ԱԺ-ում, Քոչարյանի գլխավորած ընդդիմադիր դաշինքում մեծամասնություն կազմող դաշնակցական պատգամավորությունը չի համարձակվում բարձրաձայնել Հայաստանի ինքիշխանության վտանգվածությունը, Մեղրիի միջանցքի անսակարկելիությունը, ռուսական Արցախավաճառքը։
Ավելի՜ն, շուրջ 3 տարի է ի վեր դաշնակցական նույն այդ խմբակցությունը մեր ժողովրդին հուզող ոչ մի օրենքի նախագիծ չի ներկայացրել, այլ կերպ ասած՝ ՀՅԴ ԸԺ-ների ռազմավարական Հարյուրամյա առաջադրանքները (ընկերային արդարություն, ժողովրդավարություն, պետական և բարոյական արժեքներ) կալանավորվել են ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳՐՔՈՒԿՆԵՐՈՒՄ և դրանց փոխարեն առաջ է քշվում միայն ու միայն՝ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ 30-ամյա աղմկոտ ու լպրծուն օրակարգը։
Արդ, այս գրառման վերնագրի 2-րդ բաժինը արժի եզրափակել Հայաստանի քաղաքական մի շարք փորձագետների այն նախատեսությամբ, որ 2026-ի ԱԺ-ի ընտրություններում՝ ՏԽՈՒՐ ՎԱԽՃԱՆ է սպասվում Դաշնակցությանն ու նրա առաջնորդ՝ Քոչարյանին։
Եւ իբրև հետ գրություն, դժվար չէ կանխատեսել նաև, որ այդ վախճանը ծանրագույն հարվածի ազդեցություն է ունենալու Սփյուռքի դաշնակցական ԲՈԼՈՐ շրջանների կազմակերպական (արդեն իսկ որոշակիորեն ջլատված) էության վրա։