15.8 C
Yerevan

Իսրայե՞լ, Թե՞ Ասո­րեստան

Եթե հրեա­նե­րը կարո­ղա­ցել են պետություն գաղա­փա­րը գրքայնացնել, դարձնել դավա­նանք, ապա մենք ավե­լի շատ այն վերա­ծել ենք էմո­ցիա­յի, որի հետև­անքով էլ գաղա­փա­րը վերածվել է հուզմունքի։ 

Հակոբ Մովսես

1inTV‑ն «Մանրա­մասներ» հաղորդա­շա­րի շրջա­նակնե­րում հյուրընկա­լել էր բանաստեղծ, թարգմա­նիչ, մշա­կույթի նախկին նախա­րար Հակոբ Մովսե­սին։ Զրույցն ընթա­ցել է քաղա­քա­ցիա­կան արժեքնե­րի, պետության գաղա­փա­րի ու ընկալման մասին։

Հակոբ Մովսե­սը նախ անդրա­դարձել է վերջին շրջա­նում անընդհատ քննարկվող «Հայոց պատմություն» և «Հայաստա­նի պատմություն» եզրույթնե­րին և մեկը մյուսով փոխա­րի­նե­լու ԿԳՄՍՆ առա­ջարկին։ Բանաստեղծի կարծի­քով «Հայոց» և «Հայաստա­նի» եզրույթնե­րը մեկը մյուսին չեն հակա­սում, այլ լրացնում են։ Պետք չէ դրանք հակադրել իրար, քանի որ դրանք նույն մետա­ղադրա­մի երկու երեսներն են։ Բանաստեղծի կարծի­քով մենք պետք է կարո­ղա­նանք ինքներս մեր ներսում պատմա­կան տարա­ծության ընկա­լում ունե­նանք և հասկա­նանք, թե եզրույթնե­րի փոխա­րի­նումը մեկը մյուսով ինչ իրա­կան նշա­նա­կություն ունի։ Նա չհա­մա­ձայնվեց այն կարծի­քի հետ, որ «Հայոց»-ի փոխա­րի­նումը «Հայաստանի»-ով նշա­նա­կում է ազգա­յին արժեքնե­րից հրա­ժա­րում կամ պատմության խեղաթյուրում, ընդհա­կա­ռա­կը, «Հայոց պատմությա­նը»  նաև «Հայաստա­նի պատմություն» ասե­լով մենք կարև­ո­րում ենք պատմա­կան անդրա­դարձնե­րի ընթացքում հայ ժողովրդի կերտած պետա­կա­նության շրջաննե­րը։

Հակոբ Մովսե­սը հիշեցրեց, որ պատմություն ունեն բոլո­րը։ Կան բազմա­թիվ ցեղեր ու ժողո­վուրդներ, որոնք մեծ և ընդգրկուն պատմություն ունեն, բայց չունեն պետություն և նրանք հնա­րա­վո­րություն չունեն իրենց պատմության անվան մեջ իրենց պետա­կա­նությունը շեշտել և կարող են խոսել միայն պատմության ընթացքում ազգա­յին, բայց ոչ պետա­կա­նության շեշտե­րով։ Մենք ունենք այդ պետա­կա­նությունը։ Բանաստեղծի կարծի­քով հրաշք է, որ մենք ասյօր պետություն ունենք, դա Աստծո պարգևն է մեզ, բայց Աստծո տվա­ծը պահել է պետք։

Հակոբ Մովսեսն անդրա­դարձավ նաև զինանշա­նի փոփո­խություննե­րին վերա­բե­րող կարծիքնե­րին և ասաց, որ զինանշա­նի վրա պետք է լինի իրա­կան, ռացիո­նալ խորհրդա­նիշ, ոչ թե պարզա­պես առարկա։ Եթե մեր պետության, ժողովրդի սթափ ու ռեալ քաղա­քա­կա­նությունը ենթադրում է առյուծի, արծվի կամ այլ խորհրդանշա­նի գոյություն, ապա այն պարտա­դիր պետք է տեղ ունե­նա զինանշա­նի վրա, իսկ եթե առյուծը կամ արծի­վը ոչ մի նշա­նա­կություն չեն ունե­նա­լու, այլ միայն դառնա­լու են անի­րա­կան երա­զանքնե­րի մարմնա­վո­րում, ապա դրանց գոյությունն ավե­լորդ է։ Մենք շատ երկար ժամա­նակ պետություն չենք ունե­ցել ու այժմ մեր պետա­կան մտա­ծո­ղության մեջ բացա­կա­յում է մեծ ու երկար տարա­ծության ընկա­լումը։ Սա մի խնդիր է, որն արտա­հայտվում է ոչ միայն զինանշա­նի կամ «Հայոց պատմությունը» «Հայաստա­նի պատմություն» փոխա­րինմամբ, այլև բանա­կի գիտակցմամբ, հարկի վճա­րում և այլ երև­ույթնե­րում։ Վերջին դարե­րի ընթացքում մենք բանակ ասե­լով հասկա­ցել ենք պարսկա­կան, թուրքա­կան, ռուսա­կան, խորհրդա­յին բանակ ասվա­ծը։ Վերջին երե­սուն տարում մենք ստեղծել ենք բանակ, բայց չենք ստեղծել այդ բանա­կի բարո­յա­կան չափա­նիշնե­րը, որի հետև­անքով բանա­կը դուրս է մնա­ցել լիարժեք գիտակցման դաշտից ու վերածվել է կենա­ցի, մինչդեռ այդ նույն բանա­կը, որի կենա­ցը խմել են ամեն օր, նման է եղել գաղութի, ուր գտնվե­լը ոչ թե հպարտություն է եղել, այլ՝ պատիժ։ Հակոբ Մովսեսն ասաց, որ իր երկու որդի­նե­րը և հինգ թոռնե­րը ծառա­յել են բանա­կում և դրանք եղել են դժո­խա­յին տարի­ներ, քանի որ բանա­կը զուրկ է եղել և՛ ներքին, և՛ հասա­րա­կա­կան իրա­կան ընկալման դաշտից։ Մենք բանակ ասե­լով հասկա­ցել ենք ֆիդա­յի։ Ֆիդա­յի­նե­րը մեր պատմության մեջ շատ կարև­որ դեր ու տեղ ունեն, սուրբ մարդիկ են ֆիդա­յի­ներ եղել, բայց ֆիդա­յին զինվոր չէ, իստի­տուցիո­նալ կառույց չէ։ Պետությունը պիտի բանակ ունե­նա, կայա­ցած ու հասկա­նա­լի երև­ույթ, որը չի մնա ֆիդա­յու կարգա­վի­ճա­կում։

Հակոբ Մովսե­սը համա­ձայնեց, որ հայե­րը և հրեա­նե­րը մեծ նմա­նություն ունեն պատմա­կան ճակա­տագրի առումով։ Երկուսն էլ շատ երկար ժամա­նակ պետություն չեն ունե­ցել ու երկուսն էլ իրենց գաղա­փարնե­րում պահպա­նել են պետությունը։ Բայց եթե հրեա­նե­րը կարո­ղա­ցել են պետություն գաղա­փա­րը գրքայնացնել, դարձնել դավա­նանք, ապա մենք ավե­լի շատ այն վերա­ծել ենք էմո­ցիա­յի, որի հետև­անքով էլ գաղա­փա­րը վերածվել է հուզմունքի։ Մենք պիտի հասկա­նանք, որ պետությունը մեր սրբությունն է, որը հնա­րա­վո­րություն է տալիս իրա­կա­նացնել բոլոր երա­զանքնե­րը։ Հայրե­նիք բոլորն ունեն, նույնիսկ կենդա­նի­նե­րը, բայց պետություն կարող են կառուցել միայն քաղա­քա­կիրթ ժողո­վուրդնե­րը։ Մենք այսօր ընտրության առջև ենք՝ դառնալ Իսրայե՞լ, թե՞ Աստո­րեստան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ