Հայաստան

Չխեղաթյուրել Անկախության Հռչակագիրը

Հայաստանի Հանրապետությունն Անկախության իր հռչակագրով, պետականության ձեւավորման հարցում դրա հիմնարար դերով ու նշանակությամբ ճանաչվել է միջազգային բոլոր ատյաններում անխտիր, որեւէ միջազգային կառույց, որեւէ միջազգային համաձայնագիր Հայաստանի հանդեպ չի ունեցել միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքները խախտելու առնչությամբ որեւէ դիտողություն:

Հակոբ Բադալյան

Ադրբեջանի «ժողովրդի հայրը» ճանաչել է Լեռնային Ղարաբաղը

Հայաստանի Անկախության հռչակագրի առնչությամբ վերջիին օրերին թեժացած քննարկումներում հաճախ է պատահում միտքը, որ հռչակագրում՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը հղումը հավակնություն է Ադրբեջանի տարածքային ամբողջության հանդեպ: Այդ տեսակետը կրողների գնահատմամբ, այդ հանգամանքը Բաքվին թույլ է տալիս Հայաստանի Սահմանադրությունը ներկայացնել իբրեւ իր տարածքային ամբողջության հանդեպ հավակնություն: Երբ այդօրինակ մտավարժանք է ծավալվում Ադրբեջանում, դա հասկանալի է, Ադրբեջանը Հայաստանի քար ու թուփն էլ շուտով կարող է դիտարկել որպես իր տարածքային ամբողջության հանդեպ հավակնություն, ասելով, որ քարով կկարող են հարվածել իր տարածքին, կամ թփերի հետեւում թաքնվելով գրոհել եւ այլն: Բայց, երբ Հայաստանում ձեւավորվում է Ադրբեջանի այդ տեսակետների «պաշտպանության» շերտ, դա արդեն տարակուսելի է:

Հայաստանի Անկախության հռչակագրում տեղ գտած հղումը բացարձակապես չի նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջության հանդեպ հավակնություն: Այդ հղումը այլ բան չէ, քան պարզապես տվյալ ժամանակահատվածի պատմական փաստի արձանագրում: Հայաստանի Անկախության հռրչակագրի որեւէ կետ, Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների որեւէ դրույթ որեւէ կերպ չունի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումից բխող ծագում: Հայաստանի հանրապետությունն Անկախության իր հռչակագրով, պետականության ձեւավորման հարցում դրա հիմնարար դերով ու նշանակությամբ ճանաչվել է միջազգային բոլոր ատյաններում անխտիր, որեւէ միջազգային կառույց, որեւէ միջազգային համաձայնագիր Հայաստանի հանդեպ չի ունեցել միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքները խախտելու առնչությամբ որեւէ դիտողություն:

Հայաստանի Անկախության հռչչակագիրն այդ իմաստով գործնականում բարդագույն պատմա-քաղաքական ժամանակահատվածում, բարդ ռազմա-քաղաքական իրավիճակում ըստ էության անթերի կերպով պարփակել է օրվա իրողություններն ու ձեւավորել ապագայի ուղենիշները, կազմելով դրանք այնպես, որ խնդիր չի առաջացրել միջազգային հանրության լիարժեք անդամ դառնալու հարցում: Իսկ Հայաստանում, դեկտեմբերի 1-ի որոշման առնչությամբ «ադրբեջանական» մեկնաբանությունների «տեղայնացմման» փոխարեն, թերեւս պետք է Ադրբեջանին հիշեցնել իրենց «ժողովրդի հայր Հեյդար Ալիեւի» պատմական նախագահության շրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ 1994 թվականի մայիսի 11-ին Բիշքեկում ստորագրված եռակողմ համաձայնագիրը՝ պատերազմի հրադդադարի մասին, որտեղ Ադրբբեջանի բարձրաստիճան պաշտոնական ստորագրությունները դրված են Լեռնային Ղարաբաղի հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ստորագրությունների կողքին:

Իսկ մինչ այդ, ինչպես Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումն էր լիովին համապատասխանում տվյալ պահի իրավական պահանջներին՝ ԽՍՀՄ օրենսդրության համաձայն, այդպես էլ տեղի էր ունեցել ԼՂՀ անկախության հանրաքվեն եւ անկախության հռչակումը՝ դարձյալ այդ պահին դեռեւս միջազգայնորեն ճանաչված եւ գոյություն ունեցող ԽՍՀՄ օրենսդրության լիարժեք հիմքով: Այնպես, որ, Հայաստանի հանրապետության հանդեպ որեւէ «պահանջից» առաջ, Իլհամ Ալիեւը թերեւս պետք է «պահանջներ» ներկայացնի իր, եւ իր ձեռամբ հռչակված՝ Ադրբեջանի «ժողովրդի հոր» հիշատակին՝ 1994 թվականին Լեռնային Ղարաբաղի հանրապետության գոյությունը փաստացի ճանաչելու համար: Ոչինչ, որ դա կարող է ադրբեջանական հանրության առաջ փոքր ինչ «մթագնել» Հեյդար Ալիեւի 100-ամյակը, որ Բաքվուն նշելու է ընթացիկ տարում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *