Հայաստան

Պատրաստվենք Փոփոխություններին

Արցախի հարցը այսպես թե այնպես շարունակելու է գոյություն ունենալ աշխարհաքաղաքական մակարդակով ու այդ հարցը շատերն են փորձելու օգտագործել իրար դեմ։ Մենք այս պարագայում պիտի չսառեցնենք վերադարձի պահանջի հարցը։

Հակոբ Բադալյան

Alpha News Armenian news network-ի եթերում քաղաքագետ Հակոբ Բադալյանը պատասխանել է մի շարք հարցերի, ինչպես օրինակ Հայաստանին, Արցախին, միջազգային իրադրությանը վերաբերող տարատեսակ իրադարձությունների մասին։

Խոսելով Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների հնարավոր զարգացման մասի՝ Հակոբ Բադալյանը նշել է, որ Հայաստանում հիմա ստեղծված է մի իրավիճակ, որի պարագայում իշխանություն վերցնելն այնքան էլ ձեռնտու տարբերակ չէ և ավելի հարմար է լինել ընդդիմություն ու հանդես գալ սուր քննադատության տեսանկյունից։ Եվ արդյո»ք հնարավոր է իշխանափոխություն իրացվի, թե ոչ, Հակոքբ Բադալյանն ասաց, որ իհարկե ին ինչ հարցերում գուցե փոփոխոխություններ նկատվեն, բայց առայժմ գործնականորեն տեսանելի չէ այւն իրավիճակը, որ իշխանափոխություն տեղի ունենա; Փողոցով փորձել են հարց լուծել և գուցե առաջիկայում էլի փորձեն, բայց կարևոր է այն, որ այդ փողոցի մեջ բովանդակություն լինի և նաև միասնություն, համակարգված ցանկություն։ Մենք տեսել ենք, որ 2018թ․ առանձնապես բովանդակություն չկար, բայց կար ռեժիմից համընդհանուր դժգոհություն, որն էլ լրացրեց փողոցային շարժման բովանդակային պակասը։ Բարդ է ասելը, թե հիմա հնարավոր է նման բան տեսնել, թե ոչ։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը դեռևս շարունակելու է պահել իր իշխանությունը։ Թեև 2020թ․ պատերազմից հետո իշխանության վարկանիշն առայժմ նվազում է արձանագրել, բայց կա կայուն մի զանգված, թեև փոքր, բայց բավարար այն չափով, որ իշխանությունը հենվի դրա վրա։ Հիմնական պատճառներից մեկը, որ իշխանափոխություն տեղի չի ունենում, դա այւն է, որ չկա ընդդիմադիր համարժեք հատված, որը կկարողանա հակակշռել իշխանությանը։

Անդրադառնալով Արցախ հայ բնակչության վերադարձի հարցին՝ Հակոբ Բադալյանը նշեց, որ վերադարձ ասվածը ենթադրում է, մի իրավիճակ, որը նշանակում է Ադրբեջանի բացակայություն։ Վերադարձ կարող է լինել այն պարագայում, երբ ադրբեջանական տարրը ներկա չի լինի վերադարձի ենթակա տարածքներ, թե ինչ ձևաչափով այդ ամենը կիրագործվի՝ տեխնիկայի հարց է, բայց մոտ ապագայում դժվար թե գործնական հնարավորություն ստեղծվի, որպեսզի հայ բնակչության համար տանելի պայմաններ ստեղծվեն Արցախ վերադառնալու համար։

Հակոբ Բադալյանը նշեց, որ Արցախի հարցը այսպես թե այնպես շարունակելու է գոյություն ունենալ աշխարհաքաղաքական մակարդակով ու այդ հարցը շատերն են փորձելու օգտագործել իրար դեմ։ Մենք այս պարագայում պիտի չսառեցնենք վերադարձի պահանջի  հարցը։

Արցախի հարցը նաև հանդիասնում է Կովկասի վերաձևավորման հարցը։ Այստեղ կա նաև Սյունիքի միջանցք ասվածը, որն ամենն մեկն իր ձևով է հասկանում։ Եթե խոսքը ճանապարհային ինչ որ ձևաչափի մասին է , ապա հավանաբար ինչ որ բաներ տեղի կունենան, բայց եթե միջանցք ասածը ընդունենք այն ձևով, ինչպես ուզում են թուրքերն ու ադրբեջանցիները, ապա դրան դեմ են ռուսներն ու իրանցիները, իսկ դա քիչ ուժ չէ իրավիճակի վրա ազդելու կամ լուրջ փոփոխություններ մտցնելու առումով։

Հակոբ Բադալյանը խոսեց նաև ԱՄՆ-ում ընտրությունների, աշխարհում բազմաբևեռության ահնրաժեշտության, նոր աշխարհակարգի, ռուս-ուկրանինական և արաբա-իսրայելյան պատերազմների մասին, որպես համաշխարհային պատերազմի առանձին դրվագների և նաև Հայաստանի՝ այդ ամենում իր դերն ու նշանակությունն ունենալու, և իր քաղաքական հայեցակարգը կառուցելու առումով։

Այս և մյուս հարցերի մասին մանրամասները տեսանյութում՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *