23.3 C
Yerevan

Չխե­ղաթյուրել Անկա­խության Հռչա­կա­գի­րը

Հայաստա­նի Հանրա­պե­տությունն Անկա­խության իր հռչա­կագրով, պետա­կա­նության ձեւա­վորման հարցում դրա հիմնա­րար դերով ու նշա­նա­կությամբ ճանաչվել է միջազգա­յին բոլոր ատյաննե­րում անխտիր, որեւէ միջազգա­յին կառույց, որեւէ միջազգա­յին համա­ձայնա­գիր Հայաստա­նի հանդեպ չի ունե­ցել միջազգա­յին իրա­վունքի համընդհա­նուր ճանաչված սկզբունքնե­րը խախտե­լու առնչությամբ որեւէ դիտո­ղություն:

Հակոբ Բադալյան

Ադրբե­ջա­նի «ժողովրդի հայրը» ճանա­չել է Լեռնա­յին Ղարա­բա­ղը

Հայաստա­նի Անկա­խության հռչա­կագրի առնչությամբ վերջիին օրե­րին թեժա­ցած քննարկումնե­րում հաճախ է պատա­հում միտքը, որ հռչա­կագրում՝ ՀԽՍՀ Գերա­գույն խորհրդի 1989 թվա­կա­նի դեկտեմբե­րի 1‑ի որոշմա­նը հղումը հավակնություն է Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջության հանդեպ: Այդ տեսա­կե­տը կրողնե­րի գնա­հատմամբ, այդ հանգա­մանքը Բաքվին թույլ է տալիս Հայաստա­նի Սահմա­նադրությունը ներկա­յացնել իբրեւ իր տարածքա­յին ամբողջության հանդեպ հավակնություն: Երբ այդօ­րի­նակ մտա­վարժանք է ծավալվում Ադրբե­ջա­նում, դա հասկա­նա­լի է, Ադրբե­ջա­նը Հայաստա­նի քար ու թուփն էլ շուտով կարող է դիտարկել որպես իր տարածքա­յին ամբողջության հանդեպ հավակնություն, ասե­լով, որ քարով կկա­րող են հարվա­ծել իր տարածքին, կամ թփե­րի հետեւում թաքնվե­լով գրո­հել եւ այլն: Բայց, երբ Հայաստա­նում ձեւա­վորվում է Ադրբե­ջա­նի այդ տեսա­կետնե­րի «պաշտպա­նության» շերտ, դա արդեն տարա­կուսե­լի է:

Հայաստա­նի Անկա­խության հռչա­կագրում տեղ գտած հղումը բացարձա­կա­պես չի նշա­նա­կում Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջության հանդեպ հավակնություն: Այդ հղումը այլ բան չէ, քան պարզա­պես տվյալ ժամա­նա­կա­հատվա­ծի պատմա­կան փաստի արձա­նագրում: Հայաստա­նի Անկա­խության հռրչա­կագրի որեւէ կետ, Հայաստա­նի Սահմա­նադրության եւ օրենքնե­րի որեւէ դրույթ որեւէ կերպ չունի 1989 թվա­կա­նի դեկտեմբե­րի 1‑ի որո­շումից բխող ծագում: Հայաստա­նի հանրա­պե­տությունն Անկա­խության իր հռչա­կագրով, պետա­կա­նության ձեւա­վորման հարցում դրա հիմնա­րար դերով ու նշա­նա­կությամբ ճանաչվել է միջազգա­յին բոլոր ատյաննե­րում անխտիր, որեւէ միջազգա­յին կառույց, որեւէ միջազգա­յին համա­ձայնա­գիր Հայաստա­նի հանդեպ չի ունե­ցել միջազգա­յին իրա­վունքի համընդհա­նուր ճանաչված սկզբունքնե­րը խախտե­լու առնչությամբ որեւէ դիտո­ղություն:

Հայաստա­նի Անկա­խության հռչչա­կա­գիրն այդ իմաստով գործնա­կա­նում բարդա­գույն պատմա-քաղա­քա­կան ժամա­նա­կա­հատվա­ծում, բարդ ռազմա-քաղա­քա­կան իրա­վի­ճա­կում ըստ էության անթե­րի կերպով պարփա­կել է օրվա իրո­ղություններն ու ձեւա­վո­րել ապա­գա­յի ուղե­նիշնե­րը, կազմե­լով դրանք այնպես, որ խնդիր չի առա­ջացրել միջազգա­յին հանրության լիարժեք անդամ դառնա­լու հարցում: Իսկ Հայաստա­նում, դեկտեմբե­րի 1‑ի որոշման առնչությամբ «ադրբե­ջա­նա­կան» մեկնա­բա­նություննե­րի «տեղայնացմման» փոխա­րեն, թերեւս պետք է Ադրբե­ջա­նին հիշեցնել իրենց «ժողովրդի հայր Հեյդար Ալիեւի» պատմա­կան նախա­գա­հության շրջա­նում, իսկ ավե­լի կոնկրետ՝ 1994 թվա­կա­նի մայի­սի 11-ին Բիշքե­կում ստո­րագրված եռա­կողմ համա­ձայնա­գի­րը՝ պատե­րազմի հրադդա­դա­րի մասին, որտեղ Ադրբբե­ջա­նի բարձրաստի­ճան պաշտո­նա­կան ստո­րագրություննե­րը դրված են Լեռնա­յին Ղարա­բա­ղի հանրա­պե­տության բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի ստո­րագրություննե­րի կողքին:

Իսկ մինչ այդ, ինչպես Հայկա­կան ԽՍՀ գերա­գույն խորհրդի եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի Ազգա­յին խորհրդի համա­տեղ որո­շումն էր լիո­վին համա­պա­տասխա­նում տվյալ պահի իրա­վա­կան պահանջնե­րին՝ ԽՍՀՄ օրենսդրության համա­ձայն, այդպես էլ տեղի էր ունե­ցել ԼՂՀ անկա­խության հանրաքվեն եւ անկա­խության հռչա­կումը՝ դարձյալ այդ պահին դեռեւս միջազգայնո­րեն ճանաչված եւ գոյություն ունե­ցող ԽՍՀՄ օրենսդրության լիարժեք հիմքով: Այնպես, որ, Հայաստա­նի հանրա­պե­տության հանդեպ որեւէ «պահանջից» առաջ, Իլհամ Ալիեւը թերեւս պետք է «պահանջներ» ներկա­յացնի իր, եւ իր ձեռամբ հռչակված՝ Ադրբե­ջա­նի «ժողովրդի հոր» հիշա­տա­կին՝ 1994 թվա­կա­նին Լեռնա­յին Ղարա­բա­ղի հանրա­պե­տության գոյությունը փաստա­ցի ճանա­չե­լու համար: Ոչինչ, որ դա կարող է ադրբե­ջա­նա­կան հանրության առաջ փոքր ինչ «մթագնել» Հեյդար Ալիեւի 100-ամյա­կը, որ Բաքվուն նշե­լու է ընթա­ցիկ տարում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3383001.html

Առնչվող Հոդվածներ