16.8 C
Yerevan

ՀՅԴ‑ի Միակ Ընտրությունը՝ Զղջում Կամ Մահ

Ամեն անգամ երբ դաշնակցա­կաննե­րի կողմից հնչում է մեղադրանք(շատ անգամ լրիվ հիմնա­վոր) իշխա­նություննե­րի հասցեին՝ այս կամ այն հարցում թերա­նա­լու կամ տապա­լե­լու առումով, իշխա­նություննե­րը շատ հմտո­րեն «ՀՅԴ‑ի դեմն են դնում» նրանց տասնամյակնե­րի գործունեությունը, կոա­լի­ցիա­նե­րը և պաշտո­նա­վազքը, որն իրա­կա­նացվել է երկար ժամա­նակ՝ ընդ որում դա անում են հաճախ չափն անցնե­լով և չարա­շա­հե­լով իրենց կարգա­վի­ճա­կը։ 

Մեր Ուղին

Հայկա­կան քաղա­քա­կան պատմության մեծա­գույն երև­ույթնե­րից մեկը՝ ՀՅԴ‑ը այսօր հայտնվել է աննա­խանձե­լի իրա­վի­ճա­կում։ Ընդհանրա­պես ավանդա­կան կուսակցություննե­րը խիստ թուլա­ցած վիճա­կում են և միայն ՀՅԴ‑ն է ունակ եղել պահպա­նել իր ուժն ու միասնությունը և հաղթա­հա­րել խորհրդա­յին ժամա­նա­կաշրջա­նի տարագրությունը, բայց այսօր՝ անկախ Հայաստա­նում նույն ՀՅԴ‑ը, որ իր ժամա­նա­կին կանգնած է եղել Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տության ստեղծման ակունքնե­րում, հայտնվել է ինքնա­մե­կուսացման ու խաբկանքի ցայտնո­տում։ Պատճառնե­րը շատ են, հատկա­պես վերջին մի քանի տասնամյակնե­րի գործունեությունը և որպես հետև­անք՝ անխուսա­փե­լիություն հանդի­սա­ցող վերա­բերմունքը հասա­րա­կության կողմից։ 

ՀՅԴ՝ հայ ժողովրդի կյանքում ունե­ցած դերը մեծ և անժխտե­լի է և շատ ցավա­լի է երբեմնի առաջնորդ-կուսակցությա­նը տեսնել այս վիճա­կում։ Բայց այդ վիճակն առկա է և այն չի փոխվում, որովհետև չի փոխվում կուսակցության պահվածքն ու դիրքո­րո­շումը իր գործունեության ու պատասխա­նատվության մասով։ ՀՅԴ‑ը անկախ Հայաստա­նի ստեղծման առա­ջին իսկ պահե­րից ներգրա­ված է եղել ներքա­ղա­քա­կան կյանքում և Լևոն-Տեր Պետրոսյա­նի կողմից քաղա­քա­կան հետապնդումնե­րը չկանգնեցրին դաշնակցա­կաննե­րին, նրանք շարունա­կե­ցին ապա­հո­վել իրեն ներկա­յությունը հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան դաշտում, բայց նրանք արդեն գործում էին լրիվ անճա­նա­չե­լիո­րեն և մարդկանց առջև կանգնեց մի ՀՅԴ, որ նվա­զա­գույն նմա­նություն ուներ այն ՀՅԴ հետ, որի հերոսնե­րի ու հենց կուսակցության մասին լեգենդնե­րի աստի­ճա­նի հասած պատմություններ էին պտտվում։ Երկրորդ և երրորդ նախա­գահնե­րի հետ կոա­լի­ցիոն գործունեության ընթացքում ՀՅԴ ռեյտինգը ծայրա­հեղ ցածր մակարդա­կի իջավ, երբ 2018թ․ արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի ժամա­նակ չկա­րո­ղա­ցավ հաղթա­հա­րել անգամ անցո­ղիկ նվա­զա­գույն շեմը։ ՀՀԿ‑ը չկա­րո­ղա­ցավ օգնել այնպես, ինչպես նախորդ տարի­նե­րին, քանի որ ՀՀԿ‑ը ևս գտնվում էր մեկուսացման ու համընդհա­նուր արհա­մարհանքի քողով պատված։ ՀՅԴ‑ը շարունա­կեց իր գործունեությունը արտա­խորհրդա­րա­նա­կան պայմաննե­րում և խորհրդա­րան վերա­դարձավ 2021թ․ արտա­հերթի պայմաննե­րում, երբ ծանր պարտությունից հետո լիո­վին հասկա­նա­լի հուզմունք ու հիասթա­փություն էր տիրում մարդկանց մոտ, խորը հիասթա­փություն իշխա­նության հանդեպ։

Բայց վերա­դարձը խորհրդա­րան տեղի չունե­ցավ մարդկանց՝ ՀՅԴ-ին կրկին վստա­հե­լու հետև­անքով։ ՀՅԴ‑ը հետ եկավ խորհրդա­րան իր մշտա­կան քաղա­քա­կան առաջնորդնե­րից մեկի՝ Քոչարյա­նի ակտիվ օժանդա­կությամբ և 2021թ․ առ այսօր ՀՅԴ խորհրդա­րա­կան գործունեությունն արտա­հայտվում է մշտա­կան բողոքնե­րով, ընդվզումնե­րով, ժամա­նակ առ ժամա­նակ բոյոտնե­րով, փողո­ցա­յին ցույցե­րով և այդ ամե­նը՝ լրիվ զրո արդյունքով։ ՀՅԴ‑ը այդպես էլ չի կարո­ղա­նում կրկին վստա­հություն ունե­նալ մարդկանց շրջա­նում և պատճառն իր կոա­լի­ցիոն տարի­ներն են, երբ իշխա­նության հետ կիսեց պաշտոննե­րը, բայց ոչ պատասխա­նատվությունը և առ այսօր չի ցանկա­նում ընդունել, որ Հայաստա­նի ճակա­տագրի ձևա­վորման գործում նաև իր ներդրումը կա ու Հայաստա­նի տապա­լումը նաև իր տապա­լումն է, քանի որ 1998թ․ առ այսօր Ռ․ Քոչարյա­նի հետ չընդհատվող գործունեությունը ՀՅԴ-ին ևս մեղսա­կից է դարձնում Հայաստա­նում կատարված ամեն ինչին։ Բայց ՀՅԴ‑ը չի ցանկա­նում ընդունել, որ կա իր բաժին մեղքը և ամեն անգամ երբ դաշնակցա­կաննե­րի կողմից հնչում է մեղադրանք(շատ անգամ լրիվ հիմնա­վոր) իշխա­նություննե­րի հասցեին՝ այս կամ այն հարցում թերա­նա­լու կամ տապա­լե­լու առումով, իշխա­նություննե­րը շատ հմտո­րեն «ՀՅԴ‑ի դեմն են դնում» նրանց տասնամյակնե­րի գործունեությունը, կոա­լի­ցիա­նե­րը և պաշտո­նա­վազքը, որն իրա­կա­նացվել է երկար ժամա­նակ՝ ընդ որում դա անում են հաճախ չափն անցնե­լով և չարա­շա­հե­լով իրենց կարգա­վի­ճա­կը։ ՀՅԴ‑ը, ամեն անգամ իր ձեռքով լեզու է դնում ՔՊ բերա­նը, երբ նրանց քննա­դա­տում է մի բանի համար, որ տասնամյակնե­րով ինքն է արել։ ՔՊ‑ը շարունա­կե­լու է ՀՅԴ‑ի բերա­նը փակել անգամ, որովհետև ՀՅԴ‑ը չի զղջա­ցել ոչ մի բանի համար, իսկ մարդիկ էլ չեն մոռա­ցել, թե ՀՅԴ‑ը ում հետ էր և շարունա­կում է ընկե­րություն անել։ ՔՊ‑ը(և ոչ միայն) գիտի, որ քանի դեռ ՀՅԴ‑ը ներո­ղություն չի խնդրել ժողովրդից, ապա ինքը դեռ կարող է անընդհատ նրան մեղադրել, հեգնել, մի բան որից կզրկվի անմի­ջա­պես, եթե ՀՅԴ‑ը դադա­րեցնի նախկին ու ներկա իշխա­նության որևէ  ներկա­յա­ցուցչի հետ համա­գործակցությունից և սկսի նոր ու թարմ մի էջ։ Բայց ՀՅԴ‑ը, անհասկա­նա­լի պատճառնե­րով անզի­ջում կեցվածք է դրսև­ո­րել, որն ամեն անգամ արտա­հայտվում է իր Ընդհա­նուր Ժողովնե­րով և ամեն անգամ ավե­լի ու ավե­լի սուր դիրքո­րո­շում է ընդունում՝ իրեն ավե­լի հեռացնե­լով հասա­րակ մարդկանցից։ Շատե­րի մոտ այն կարծիքն է, որ չլի­ներ պատե­րազմը, ո՛չ ՀՅԴ‑ը, ոչ ՀՀԿ‑ը չէին անցնե­լու խորհրդա­րան, բայց նրանց ընտրե­ցին որպես այլընտրանք Փաշինյա­նին։ 

ՀՅԴ-ին ընդա­մե­նը մեկ ազնիվ զղջում է պետք։ Ընդա­մե­նը մեկ քայլ և ժողո­վուրդը, որ երբեք իր հույսը չի կորցնում, կընդունի ՀՅԴ-ին, նորից կվստա­հի։ Միայն թե ՀՅԴ‑ը իրոք պետք է ցույց տա, որ նա ցանկա­նում է վերա­դառնալ ակունքնե­րին՝ ժողովրդին, որպեսզի վերածնվի նրա­նից, այնպես ինչպես դիցա­բա­նա­կան Անթեյն էր հզո­րա­նում՝ ձեռքով մայր հողին դիպչե­լով։ Բայց քանի դեռ ՀՅԴ‑ը շարունա­կում է քաղա­քա­կան դեկո­րա­ցիա­յի դերը, նրան մերժե­լու է հասա­րակ քաղա­քա­ցին ու ծաղրե­լու են անգամ ՔՊ-ականնե­րը, որոնց ժամա­նա­կը թափով ավարտվում է, իսկ ռեյտինգը՝ անշե­ղո­րեն իջնում։

Առնչվող Հոդվածներ