32.4 C
Yerevan

Քաղա­քա­կան Արցա­խի Ապա­գան

Քարոզչությամբ ձեռքե­րը լվա­նա­լով Իսրա­յե­լի հետ համե­րաշխությունից, Ալիեւը, հավա­նա­բար, փորձում է միջազգայնո­րեն լեգի­տի­մացնել Լեռնա­յին Ղարա­բա­ղի քաղա­քա­կան ոչնչացման իր «պատմա­կան հաղթա­նա­կը»։

Վահրամ Աթա­նեսյան

Բաքուն ձեռքե­րը լվա­նում է. քաղա­քա­կան Լեռնա­յին Ղարա­բա­ղը սպանվա՞ծ է

Եվրա­միությունը երեք ու կես միլիոն եվրո է հատկացնում Լեռնա­յին Ղարա­բա­ղից տեղա­հանվածնե­րին, ասում է ԵՄ անվտանգության եւ արտա­քին քաղա­քա­կա­նության հարցե­րով հանձնա­կա­տա­րի գրա­սենյա­կի հաղորդագրությունը, որ տարածվել է Արա­րատ Միրզո­յա­նի հետ Ժոզեպ Բորե­լի բանակցություննե­րից հետո: Ի՞նչ է իրե­նից ներկա­յացնում այդ գումա­րը, երբ միայն բռնա­տե­ղա­հանվածնե­րի թոշակնե­րը վճա­րե­լու համար տարե­կան մոտ հիսուն միլիոն դոլար է պահանջվում՝ այլ հարց է: Ավե­լի էական է, թե Եվրա­միությունը կիսու՞մ է Ադրբե­ջա­նի պաշտո­նա­կան նարա­տի­վը, որ «հայե­րը Ղարա­բա­ղից կամա­վոր են հեռա­ցել»:

Լեռնա­յին Ղարա­բա­ղում էթնիկ զտումնե­րից երեք շաբաթ անց ՀԱՄԱՍ‑ի գրո­հա­յիննե­րը ներխուժե­ցին Իսրա­յե­լի հարա­վա­յին շրջաններ: Երբ Գազա­յում Իսրա­յե­լը նոր էր պատժիչ գործո­ղություններ իրա­կա­նացնում, Իլհամ Ալիեւը խորհուրդ տվեց ընդօ­րի­նա­կել իր փորձը, թե ինչպես պետք է ռազմա­կան գործո­ղություն իրականացնել՝«առանց վնա­սե­լու քաղա­քա­ցիա­կան բնակչությա­նը եւ ենթա­կա­ռուցվածնե­րին»: Ռուսաստա­նի ԱԳՆ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչն օրերս, կարծես, պատասխա­նեց նրան՝ ընդգծե­լով, որ ռուս խաղա­ղա­պահներն «այդ թվում իրենց կյանքի գնով են ապա­հո­վել ԼՂ հայ բնակչության անվտանգ տարհա­նումը»:

Ասվածն, ինչ խոսք, հակա­սում է փոխարտգործնա­խա­րար Գալուզի­նի հայտա­րա­րությա­նը, թե «հայե­րը կամա­վոր են հեռա­ցել» – բայց ավե­լի էական է, որ Բաքվի իշխա­նա­մերձ մամուլը Նաթանյա­հուի համար կանխա­տե­սում է իրա­վի­ճակ, երբ նրա ձեռքե­րում «կմնա մոխիր եւ արյուն»: «Մոխի­րը» հասկա­նա­լի է՝ Գազան ավերված է, վերա­կանգնե­լու համար տասնամյակներ եւ հսկա­յա­կան ներդրումներ են պետք, բայց ալիեւյան քարոզչությունը բացա­հայտ հասկացնում է, որ Նաթանյա­հուին չի հաջողվե­լու փակել խաղաղ բնակչության հարցը, պաղեստինցի արաբնե­րը վերա­դառնա­լու են, իսկ արյան համար Իսրա­յե­լը պատասխա­նա­տու է:

Իսկ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայա­թափման համար Ալիեւը պատասխա­նա­տու չէ՞, Բաքուն ձեռքե­րը լվանու՞մ է: Եվրա­միությունը, Միացյալ Նահանգնե­րը ԼՂ բռնա­տե­ղա­հանված բնակչությա­նը մի քանի միլիոն եվրո կամ երկու տասնյակ միլիոն դոլար հատկացնե­լու որո­շումնե­րով քաղա­քա­կան հարցը փակու՞մ են: Եւ Ստե­փա­նա­կերտի կեցվածքը, որ մարդիկ չեն վերա­դառնա, քանի դեռ Արցա­խում ադրբե­ջա­նա­կան իշխա­նություն է, կոնկրետ իրա­վի­ճա­կին որքանո՞վ է համարժեք:

Իսրա­յե­լից, վարչա­պետ Նաթանյա­հուից ձեռքե­րը լվա­նա­լու Բաքվի քարոզչությունը, կարծես, մատնում է Ալիեւի զգուշա­վո­րությունը: Սեպտեմբե­րի 19‑ի «լոկալ հակաա­հա­բեկչա­կան գործո­ղության» որեւէ իրա­կան շարժա­ռիթ Ադրբե­ջա­նը չի ունե­ցել, Ալիեւը քաղա­քա­կան հարց է լուծել՝ «չկա Լեռնա­յին Ղարա­բաղ, չկա ԼՂ խնդիր»: Նաթանյա­հուին չհա­ջողվեց պատե­րազմով փակել Պաղեստի­նի անկա­խության հարցը: Քարոզչությամբ ձեռքե­րը լվա­նա­լով Իսրա­յե­լի հետ համե­րաշխությունից, Ալիեւը, հավա­նա­բար, փորձում է միջազգայնո­րեն լեգի­տի­մացնել Լեռնա­յին Ղարա­բա­ղի քաղա­քա­կան ոչնչացման իր «պատմա­կան հաղթա­նա­կը»: Ո՞վ եւ ինչպե՞ս է վերածնե­լու քաղա­քա­կան Լեռնա­յին Ղարա­բա­ղը: Բայց նախ պետք է հասկա­նալ, թե ով եւ ինչու է այն սպա­նել: Սպանվա՞ծ է քաղա­քա­կան Լեռնա­յին Ղարա­բա­ղը:

Առնչվող Հոդվածներ