32.4 C
Yerevan

Չեզոք, Բայց Ադրբե­ջա­նա­մետ Իրո­ղություն

Հավա­սա­րության այդ քաղա­քա­կա­նության շարունա­կությունը ոչ միայն որեւէ կերպ չի նպաստե­լու Հարա­վա­յին Կովկա­սում հավա­սա­րակշռված խաղա­ղության հաստատմա­նը, այլ շարունա­կե­լու է կամա, թե ակա­մա ջուր լցնել Ադրբե­ջա­նի ռազմա­տենչության ջրա­ղա­ցին, շանտա­ժի ջրա­ղա­ցին։

Հակոբ Բադալյան

«Հավա­սա­րությունն» օգնեց Ադրբե­ջա­նին, կամ Ադրբե­ջա­նի միջո­ցով քայքա­յել կովկասյան անվտանգության համա­կարգը

«Ուժի կիրա­ռումը խաթա­րում է բանակցություննե­րը: Կայուն խաղա­ղության միակ ճանա­պարհը բանակցություննե­րի սեղա­նի շուրջն է: Հրա­դա­դա­րի ցանկա­ցած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով հասցեագրվի», հայտա­րա­րել է ԱՄՆ պետքարտուղա­րության խոսնակ Մեթյու Միլլե­րը, անդրա­դառնա­լով Ներքին Հանդի ուղղությամբ տեղի ունե­ցած ադրբե­ջա­նա­կան սադրանքին, որի հետեւանքով հայկա­կան կողմն ունի զոհեր եւ վիրա­վորներ: Իհարկե «ադրբե­ջա­նա­կան սադրանքը» Միլլե­րի գնա­հա­տա­կա­նը չէ, գնա­հա­տա­կա­նը «հավա­սա­րությունն» է, որ արդեն ավե­լի քան տասը տարի ուղեկցում է Ադրբե­ջա­նի ռազմա­կան դիվա­նա­գի­տության, շանտա­ժի քաղա­քա­կա­նության ծավալմա­նը:

Ավե­լի քան տասը տարի այդ հավա­սա­րության նշա­նով ըստ էության խրա­խուսվել է Ադրբե­ջա­նի այդ քաղա­քա­կա­նությունը Մոսկվա­յից, Վաշինգտո­նից, Փարի­զից, Բրյուսե­լից, բոլոր այն մայրա­քա­ղաքնե­րից, որոնք էական շահեր են հետապնդում Հարա­վա­յին Կովկա­սում եւ այդ շահե­րի համա­տեքստում չեն ուզում որեւէ կերպ լուրջ հակադրության մեջ մտնել Ադրբե­ջա­նի եւ դրա «ավագ եղբոր»՝ Թուրքիա­յի հետ, որպեսզի այդ հակադրությունից չօգտվեն իրենց աշխարհա­քա­ղա­քա­կան մրցա­կիցնե­րը: Դրա­նից էլ օգտվում է Ադրբե­ջա­նը եւ տասնամյա­կից ավե­լի շարունա­կում է ռազմա­կան շանտա­ժի դիվա­նա­գի­տությունը, նախ սողա­ցող պատե­րազմի, հետո ապրիլյան, հետո 44-օրյա պատե­րազմնե­րի, հետո Արցա­խի էթնիկ զտման ու հայա­թափման, ու նաեւ Հայաստա­նի հանդեպ շարունակվող հավակնություննե­րի տեսքով:

Հավա­սա­րության այդ քաղա­քա­կա­նության շարունա­կությունը ոչ միայն որեւէ կերպ չի նպաստե­լու Հարա­վա­յին Կովկա­սում հավա­սա­րակշռված խաղա­ղության հաստատմա­նը, այլ շարունա­կե­լու է կամա, թե ակա­մա ջուր լցնել Ադրբե­ջա­նի ռազմա­տենչության ջրա­ղա­ցին, շանտա­ժի ջրա­ղա­ցին, որի միջո­ցով Բաքուն փորձում է հասնել Հայաստա­նի հանդեպ քաղա­քա­կան թելադրանքի առա­վե­լա­գույնին, իսկ այդ «ձեռքբե­րումն» էլ հետո վերա­ծել աշխարհա­քա­ղա­քա­կան կենտրոննե­րի հետ իր հարա­բե­րության խաղա­քարտի: Կովկա­սում հավա­սա­րակշռության, հետեւա­բար կայուն եւ տեւա­կան խաղա­ղության ռեժի­մի հաստատման հարցում միջազգա­յին դերա­կա­տարնե­րը կարող են արդյունա­վետ դերա­կա­տա­րում ունե­նալ այն դեպքում, երբ հրա­ժարվեն «հավա­սա­րության նշա­նի» քաղա­քա­կա­նությունից, խորքա­յին առումով, իրա­կան ռեժի­մով հրա­ժարման մասին է խոսքը, այլ ոչ թե Հայաստա­նի հետ հարա­բե­րության խորացման մասին ստեպ ստեպ արվող հայտա­րա­րութուննե­րի, որպի­սիք օրի­նակ նախօ­րեին դարձյալ հնչել են Բրյուսե­լում՝ Հայաստա­նի ԱԳ նախա­րա­րի ու Եվրա­միության անվտանգության հարցե­րի հանձնա­կա­տա­րի հանդիպմա­նը, հանձնա­կա­տար Բորե­լի շուրթե­րից:
Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3386515.html

Առնչվող Հոդվածներ