Հայոց բանակը պետք է լինի մեծաթիվ։ բոլոր ՀՀ իրավազոր քաղաքացիների մասնագիտացումն ու կենցաղավարումը պետք է համապատասխանի երկռեժիմ իրողություններին։
Գուրգեն Սիմոնյան
Անցյալ տարի եմ գրել Թումանյանի հիշատակի օրվա համար։
????️????????❤️
19.02.2023
Ազգային պետության դիմադրողականության բարձրացման համար նորը հորինելուց բացի, պետք է նաև ուսումնասիրել և վերծանել հայոց մեծերի թողած ժառանգությունը։
Թումանյանի օրը պարտադրում է վերընթերցել Թումանյան ու, նորովի հայացք նետելով գրավոր ժառանգությանը, գտնել հիմքերը, որոնց վրա կարելի է խոյացնել «Ազգ բանակ» սկզբունքը։
Ավետիս Ահարոնյանին հասցեագրած նամակներից մեկում Թումանյանն ասում է.
«Ավիկ ջան, տես, ես ունեմ 10 երեխա: Եթե իմ յուրաքանչյուր զավակ ինձ պես մտածի՝ կունենամ 100 թոռ, եթե թոռներս էլ ինձ պես մտածեն՝ կունենամ 1000 ծոռ: Մի խոսքով՝ 6 սերունդ հետո միայն ինձանից մեկ միլիոն հայ կծնվի…»:
Ամենայն հայոց բանաստեղծից Ամենայն հայոց զորավարին.
«Սիրելի Անդրանիկ, ահավոր մոմենտի առջեւ ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի եւ կարող է՝ թե վերահաս վտանգը կանխելու, թե բաղձալի խաղաղության հասնելու համար: Ես չորս տղա ունեմ, չորսն էլ Երկրի կառավարության Ազգային խորհրդի եւ քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկներս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն…»:
Հետևություն՝
«Ազգ բանակ» հայեցակարգը խարսխվում է որակ և քանակ սկզբունքների զուգամիտման վրա.
Քանակ՝
- Դեմոգրաֆիական աճ (բնական աճ, հայրենադարձություն, կյանքի տևողության մեծացում),
- Տնտեսական բարեկեցության պատշաճ մակարդակ (բարեկեցիկ ընտանիքներ սկզբունքով, միջին խավի զգալի մեծացում),
- «Մեծ հայրենիքի» հայեցակարգ, ծավալապաշտական իդեալներ։
Որակ՝
- Ազգային մտավորականության առաջացման համար նպաստավոր իրողությունների ապահովում,
- Բարձրորակ հանրակրթություն, (ազգային ինքնանույնականացմամբ և հայրենաճանաչությամբ շեշտադրված),
- Առաջադեմ և մրցունակ բարձրագույն կրթություն (մասնագիտացման արդյունաբերականացման և արդյունաբերության գիտելիքահենք զարգացման համար),
- Ինքնաիրացման համահավասար, արդարացի և լայնարձակ հնարավորություններ,
- Հայրենասիրությունից հայրենատիրության անցում (Հայրենիքը կարելի է սիրել հայրենիքից հեռու, պատից կախված նկարին նայելով, իսկ հայրենատերը ֆիզիկապես ներկա է, ամուր կառչած է իր հողին, օգտվում, շենացնում, տնօրինում է իր ունեցածը, վերադարձնում է կորսվածը)։
Հ.Գ. Մեթոդական ՀՀ ԶՈՒ բարեփոխումների համար։
ՀՀ ԶՈՒ-ն պետք է զարգանա կոնվերգենտ մեթոդով. երկու միմյանց փոխլրացնող սկզբունքների շեշտադրմամբ, «պրոֆեսիոնալ» և «զանգվածային» բանակ սկզբունքով։
«Զանգվածային բանակ»՝
Հայոց բանակը պետք է լինի մեծաթիվ։ բոլոր ՀՀ իրավազոր քաղաքացիների մասնագիտացումն ու կենցաղավարումը պետք է համապատասխանի երկռեժիմ իրողություններին։
Իրավազոր քաղաքացիները պետք է հստակ իմանան իրենց գործողությունները ռազմական դրության պայմաններում։
«Պրոֆեսիոնալ բանակ»
Բարձրակարգ սպայական անձնակազմով համալրված ԶՈՒ, որտեղ ծառայում են ամենամրցունակ, առաջադեմ գիտելիքները ամբարած լավագույններից լավագույնները, պատրաստ նոր պատերազմներին համահունչ կրթելու և մարզելու պարտադիր զինվորական ծառայություն անցնող հայրենիքի պաշտպաններին, ինչպես նաև պահեստազոր անցած զինապարտ քաղաքացիներին։ Որոնք ունակ կլինեն խորհրդատվական միջամտություն ունենալ միջոլորտային մոբիլիզացիոն ուժերի և աշխարհազորի գործողությունների կոորդինացմանը, բանակի առջև դրված ռազմական խնդրի նվաճմանը օժանդակելու համար։
Գրառումը՝ Գուրգեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից։