28.2 C
Yerevan

Բանկա­յին Իրա­րանցում

Բնա­կա­նա­բար, հաջորդիվ առանցքա­յին հարցե­րից մեկը այն է, թե կա՞ արդյոք դրա տակ մեծ քաղա­քա­կա­նություն: Ընդհանրա­պես, մեծ փողե­րը երբեք չեն լինում մեծ քաղա­քա­կա­նությունից զատ:

Հակոբ Բադալյան

Բրի­տա­նա­կան կապի­տա­լի խոշոր «փոխատեղու՞մ» Հայաստա­նում

Վրա­ցա­կան Bank of Georgia‑ն հայտա­րա­րել է, որ 303 միլիոն դոլա­րով գնում է Ամե­րիա­բանկի հիմնա­կան բաժնե­մա­սը: Համա­ձայն գործարքի, բանկը պահպա­նե­լու է իր ապրանքա­նիշն ու ինքնուրույնությունը, գոյություն ունե­ցող մենեջմենտը: Միա­ժա­մա­նակ, Եվրո­պա­կան վերա­կա­ռուցման եւ զարգացման բանկը պահպա­նե­լու է Ամե­րիա­բանկում իր 10 տոկոս բաժնե­մա­սը: Ամե­րիա­բանկի վաճառքի գործարքը հանրա­յին շրջա­նա­կում էական ուշադրոության էր արժա­նա­ցել երկու հանգա­մանքի պատճա­ռով: Նախ, հայտնի է, որ Ամե­րիա­բանկի բաժնե­տեր է գործա­րար, բարե­րար, ներկա­յումս ադրբե­ջա­նա­կան գերության մեջ գտնվող Արցա­խի նախկին պետնա­խա­րար Ռուբեն Վարդանյա­նը: 

Վարդանյա­նի հետ առնչվող Ապրե­լու երկիր կուսակցության ներկա­յա­ցուցիչ Մեսրոպ Առա­քելյա­նը այդ կապակցությամբ հայտա­րա­րել է, որ Վարդանյա­նը որեւէ կապ չունի Ամե­րիա­բանկի վաճառքի հետ, նաեւ շատ վաղուց որեւէ կապ չունի բանկի կառա­վարման հետ, տարի­ներ առաջ է դուրս եկել կառա­վարման խորհրդից, իսկ իրեն պատկա­նող բաժնե­տոմսե­րի կառա­վա­րումն էլ հանձնել է այլ ընկե­րության եւ դրա միջո­ցով է մնում բանկի բաժնե­տեր: Հանրա­յին մեծ ուշադրության մյուս առարկան այն էր, որ վրա­ցա­նակն բանկի առնչչությամբ կային թուրք բաժնե­տե­րե­րի կասկածներ: Այստեղ կասկա­ծի «հիմքն» այն էր, որ Վրաստա­նում ընդհանրա­պես բավա­կա­նին մեծ է թուրքա­կան եւ ադրբե­ջա­նա­կան տնտե­սա­կան ներկա­յությունը: Սակայն, գոնե առայժմ չկան այդօ­րի­նակ կասկածներ հիմնա­վո­րող փաստա­կան տվյալներ: 

Ավե­լին, վրա­ցա­կան Bank of Georgia‑ն բրի­տա­նա­կան գրանցում ունե­ցող BOGG միջազգա­յին ֆինանսա­կան հոլդինգի կազմում է, Լոնդո­նի բորսա­յի մասնա­կից: Խումբը Միացյալ Թագա­վո­րությունում գրանցված միջազգա­յին ֆինանսա­կան ընկե­րություն է, որի բաժնե­տոմսե­րը ցուցակված են Լոնդո­նի ֆոնդա­յին բորսա­յի հիմնա­կան շուկա­յի պրե­միում հարթա­կում: Այն ներառված է FTSE-250 ինդեքսի ցանկում: Խմբի բաժնե­տե­րե­րի ցանկում են աշխարհի խոշո­րա­գույն ֆինանսա­կան ընկե­րություննե­րից JP Morgan‑ը, BlackRock‑ը, Vanguard Group‑ը, Schroders‑ը, Norges Bank Investment Management‑ը և այլն: Սա հուշում է, որ գործարքը գործնա­կա­նում առա­վել խոշոր նշա­նա­կության է, քան կարող է տպա­վո­րություն ստեղծվել առա­ջին հայացքից՝ երբ ասվում է, որ վրա­ցա­կան Bank of Georgian ձեռք է բերում Ամե­րիա­բանկի բաժնե­տոմսե­րի մեծա­մասնությունը: 

Նույնիսկ հարց է առա­ջա­նում, թե արդյո՞ք գործ ունենք զգա­լիոո­րեն բրի­տա­նա­կան խոշոր կապի­տա­լի հետ, որը Հայաստա­նում փաստա­ցի «փոխա­տեղվում» է, իհարկե պայմա­նա­կան իմաստով: Հայտնի է, որ Հայաստա­նից հեռա­նա­լու որոշման մասին է հայտա­րա­րել բրի­տա­նա­կան խոշո­րա­գույն բանկե­րից մեկը՝ HSBC‑ն, որն իր հայաստանյան մասնաճյուղը վաճա­ռում է Արդշինբանկին: Փաստա­ցի ստացվում է, որ Հայաստա­նից կարող է հեռա­նալ միջազգա­յին խոշո­րա­գույն ֆինանսա­կան մի կառույցը՝ բրի­տա­նա­կան բանկը, բայց հայաստանյան ֆինանսա-բանկա­յին շուկա է փաստա­ցի մտնում բրի­տա­նա­կան գրանցում ունե­ցող ֆինանսա­կան խոշոր հոլդինգի մաս կազմող վրա­ցա­կան բանկը: Բնա­կա­նա­բար, հաջորդիվ առանցքա­յին հարցե­րից մեկը այն է, թե կա՞ արդյոք դրա տակ մեծ քաղա­քա­կա­նություն: Ընդհանրա­պես, մեծ փողե­րը երբեք չեն լինում մեծ քաղա­քա­կա­նությունից զատ: 

Ինչ վերա­բե­րում է ուղիղ կապակցվա­ծություննե­րին, ապա այստեղ անշուշտ իրո­ղություննե­րը մշտա­պես լինում են բավա­կա­նին հարա­բե­րա­կան: Այդուհանդերձ բավա­կա­նին հատկանշա­կան է, որ Հայաստա­նի ֆինանսա-բանկա­յին համա­կարգին առնչվող հայ-վրա­ցա­կան խոշոր մասնա­վոր գործարքի մասին հայտա­րարվում է Հայաստա­նի եւ Վրաստա­նի միջեւ ռազմա­վա­րա­կան գործակցության հռչա­կագրի ստո­րագրումից հետո, որ փետրվա­րի սկզբին տեղի ունե­ցավ Նիկոլ Փաշինյա­նի եւ Վրաստա­նի՝ այն ժամա­նակ դեռեւս վարչա­պետ Իրակլի Ղարի­բաշվի­լու մասնակցությամբ: Այդ ստո­րագրումից մի քանի օր անց Վրաստա­նում տեղի ունե­ցավ վարչա­պե­տի փոփո­խություն: Անշուշտ, չկա որեւէ հանգա­մանք, որը մատնա­ցույց կարող է անել, թե միջբանկա­յին մասնա­վոր գործարքը որեւէ կերպ կապված է եղել միջպե­տա­կան ռազմա­վա­րա­կան գործակցության հռչա­կագրի հետ: Պարզա­պես ուշագրավ ու խորհրդանշա­կան է ֆոնը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3388394.html?fbclid=IwAR0cYYq7YcN9z0IX8qwEpgSQ4b0HKM5i8uze8pf207nNVnDVBiAiHW3uZxw_aem_AUglGA4rYHg4jn3SsqxAUNlnUvqrPSS9Ad9n25EsMWp2P42vQVM2K_87KQFW6YPFZMk

Առնչվող Հոդվածներ