Ուկրաինայում հայ համայնքը համարվում է ամենամեծաթիվ ազգային փոքրամասնությունը, որը պայքարում է ռուսական օկուպանտների դեմ։ Տարբեր տվյալներով մոտ 14 հազար հայազգի զինվորականներ են այժմ կռվում Ուկրաինայի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում։
Հայ Կամավոր
Ուկրաինայի հայ համայնքի ձևավորումը ընդունված է հաշվել միջնադարից՝ սկսած 10-րդ դարից, սակայն հայերը այնտեղ եղել են շատ ավելի վաղ․ անտիկ շրջաններում առևտրական և դիվանագիտական սերտ համագործակցություններ են եղել այդ երկրամասի՝ մասնավորապես Ղրիմի թերակղզու և հայկական թագավորությունների միջև։
Մինչ պատերազմական տարիները, տարբեր տվյալներով, Ուկրաինայում ապրում էր առավելագույնը մոտ կես միլիոն հայ։ Այս թիվը լուրջ տատանումներ ունի, քանի որ դժվար է հաշվարկել նրանց, ովքեր միակողմանի հայ ծնող ունեն, կամ ովքեր տարբեր պատճառներով փոխել են իրենց ազգանունները։ Հայկական համայնքը միշտ ակտիվ է եղել Ուկրաինայի կյանքում՝ հատկապես անվտանգության պահպանման, տնտեսական և մշակութային զարգացումների հարցում։ Հայազգի հրամանատարությունը և զինվորականությունը անփոխարինելի դեր են կատարել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ուկրաինայի ազատագրման գործում ՝ սա դեռ չհաշված Հայաստանից հավաքագրված 89-րդ Թամանյանի անվան դիվիզիայի անձնվեր մասնակցությունը այդ գործում։ Ուկրաինայի հայազգի զինվորականությունը խիստ ակտիվ դեր է խաղացել Ուկրաինայի անվտանգության կայացման գործում Խորհրդային Միության փլուզումից հետո՝ Ուկրաինայի անկախության տարիներից սկսած։
Այժմ Ուկրաինայում հայ համայնքը համարվում է ամենամեծաթիվ ազգային փոքրամասնությունը, որը պայքարում է ռուսական օկուպանտների դեմ։ Տարբեր տվյալներով մոտ 14 հազար հայազգի զինվորականներ են այժմ կռվում Ուկրաինայի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում։ Հայերը բարձր մակարդակով են դրսևորում իրենց նաև որպես հրամանատարներ՝ տարբեր, նույնիսկ ամենաէլիտար հաստիքներում և ստորաբաժանումներում։ Հաայերը հատկապես արդյունավետ են գործում Ուկրաինայի հատուկ նշանակության զորքերում, գլխավոր հետախուզության, ինչպես նաև օդային հետախուզության զորքերում, որտեղ ևս ունենք համայնքին և պետությանը հայտնի զինվորականներ՝ կամավորականներ և հրամանատարներ ինչպես ցածր, այնպես էլ միջին օղակներում։ Հայազգի մարտական բժիշկներն Ուկրաինայում վայելում են առանձնակի ակնածանք․ նրանց ընդունված է համարել՝ որպես առավելապես անվախ, քանի որ շատ են դեպքերը, երբ վիրավորներին հանել են նույնիսկ ամենաանհնարին թվացող մարտական գործողությունների, հրետանակոծությունների և շրջափակումների ժամանակ, փրկել կյանքեր։
Մեծ անուն է սկսել վայելել եւ Ուկրաինայի եւ Հայաստանի հայերի կողմից հիմնված Նեմեսիս մարտական միությունը, որի անդամները նույնպես Հայաստանի և Ուկրաինայի հայ մարտիկներն են, արդյունավետ մասնակցում են մարտական գործողություններին տարբեր ստորաբաժանումներում, վայելում ինչպես զինվորականության, այնպես էլ բնակչության սերն ու հարգանքը։
Ուկրաինայում գործում են նաև բազում մարդասիրական կազմակերպություններ և բարեգործական ֆոնդեր՝ հիմնադրված մեր համայնքի կամ համայնքի ներկայացուցիչների կողմից՝ նախատեսված ռուսական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների և զինվորական կարիքների լուծման համար։ Անմասն չի մնում և Հայ Առաքելական եկեղեցին․ մեր հոգևորականները՝ չնայած խիստ սակավ լինելուն, հոգևոր ծառայության և հայապահպանության գործունեության հետ մեկտեղ հաճախ են այցելում առաջնագծային մարզեր և զինվորական հոսպիտալներ՝ ոգևորում և հոգևոր առումով սատար կանգնում մեզ և մեր կողքը կռվող ազգերին։
Հաճախ հարցազրույցներում և սոցցանցերում հայտնվում են Ուկրաինայի հայ զինվորականների կոչեր, որոնք շեշտում են, որ իրենց պայքարը ուղղված է նաև Հայաստանի ինքնիշխանությանը, ազատ և ժողովրդավարական աշխարհի մաս կազմելու իրենց երազանքներին՝ գիտակցում արտահայտելով Ուկրաինայի և Հայաստանի պատերազմների միջև կապին ։
Ցավոք ուկրաինացի ազգի հետ մեկտեղ մեծ գին է վճարում նաև Ուկրաինայի հայ համայնքը և հայ ազգը առհասարակ, քանի որ ազատ աշխարհի կողմից տարվող Ուկրաինայի ազատագրման պայքարում մենք նույնպես ունենում ենք անդառնալի կորուստներ։
2024թ փետրվարի 20-ին հարգանքի տուրք մատուցվեց Խարկովի շրջանի պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար զոհված Գեւորգ Մկրտչյանին։ Գեւորգ Մկրտչյանը 2020թ․ Ադրբեջանի սանձազերծած Արցախի պատերազմում մասնակցել է Լևոնրարխ բնակավայրի պաշտպանության մարտական գործողություններին։ Այնուհետեւ 2022թ․ սեպտեմբերից մարտական հերթապահություն է տարել Հայաստանի Հանրապետության Սոթք եւ Վերին Շորժա բնակավայրերի պատշպանականներում։ Ընդհանուր թշնամու դեմ Ուկրաինայի պատերազմում մասնակցել է որպես Հայաստանից օգնության ժամանած Կամավոր։
Հեղինակ՝ Ուկրաինայում կռվող Հայաստանցի կամավորական։