15.8 C
Yerevan

Երբ Մանրուքներն Ավե­լի Կարև­որ Են

Եթե որոշ մարդիկ կարող են հպարտա­նալ, որ իրենց կուսակցությունն ու իրենք այնքան կան, որ նույնիսկ Մակրո­նի նման զորեղ մարդուն կարող են խառնել իրենց հարցին, ապա մնում է միայն դառնա­նալ, որ նման հնա­րա­վո­րություն ունե­ցող մարդիկ ահա նման մանրուքնե­րի համար կարող են աշխարհի հզոր պետության ղեկա­վա­րին դիմել, բայց իրենց գործո­ղություննե­րը չունեն նման մեծություն։

Մեր Ուղին

Փաստե­րու Կայան ֆեյսբուքյան էջը մի գրա­ռում էր կատա­րել այն մասին, որ Ֆրանսիա­յի ՀՅԴ կենտրո­նը անձամբ Մակրո­նին է խնդրել, որ վերջինս միջնորդի Փաշինյա­նի մոտ՝ Մուրադ Փափազյա­նի նկատմամբ չեղարկվի Հայաստան մուտք գործե­լու արգելքը։ Մակրոնն էլ պատասխա­նել է, որ ինքը նման հարցե­րով զբաղվե­լոի իրա­վա­սություն չունի, քանի որ դա ՀՀ ներքին գործն է, բայց Փաշինյա­նին խնդրել է հանդի­պել վերո­հիշյալ մարդկանց հետ։ Ըստ այդ էջի հրա­պա­րակման՝ Փաշինյա­նը հանդի­պել է նրանց հետ և Փափազյանն իր խոսքում դժգո­հել է, որ իրեն արդեն երկու տարի է, ինչ արգե­լել են Հայաստան մտնել, այն մեղադրանքով, որ վերջինս ղեկա­վա­րել է Փաշինյա­նի ավտո­շա­րասյան վրա քարեր նետե­լու գործո­ղությունը։ Փափափզյա­նի խոսքե­րով՝ ինքը ոչ մի առնչություն չի ունե­ցել դրա հետ, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ այդ տվյալնե­րը ՀՀ ԱԱԾ‑ն ստա­ցել է Ֆրանսիա­յի հատուկ ծառա­յություննե­րից։ Այսինքն դրանք կեղծ չեն կարող լինել և բացի այդ էլ Փափազյա­նի մասնակցությունն այդ ամե­նին հաստա­տել է ոմն Վարժա­պետյան, ով ոստի­կա­նության հարցումին ի պատասխան՝ տրա­մադրել է այդ տեղե­կատվությունը։ Հաջորդիվ տեղե­կա­նում ենք, որ Մակրո­նը Փաշինյա­նին նաև խնդրել է մեծա­հո­գություն ցուցա­բե­րել և ներել Փափազյա­նին՝ չբո­ղո­քարկե­լով վերջերս արգելքը վերացրած դատա­րա­նի վճի­ռը։ Հաշվի առնե­լով Ֆրանսիա­յի հետ ՀՀ հարա­բե­րություննե­րի աննա­խա­դեպ բարձր մակարդակն ու կարև­ո­րությունը, Փաշինյա­նը խոստա­ցել է չբարդացնել իրա­վի­ճա­կը։

Ինչ կլի­նի հետա­գա­յում, դեռևս պարզ չէ։ Հավա­նա­բար Փաշինյա­նը կընդա­ռա­ջի Մակրո­նին և Փափազյա­նի վրա­յից կհանվի Հայաստան մուտք գործե­լու արգելքը։ Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ Փափազյա­նը Հայաստան մուտք գործե­լուց հետո էլ կշա­րունա­կի «հակա­փա­շինյա­նա­կան» գործո­ղություննե­րը, քանի որ ՀՅԴ պահվածքում առաջնա­յի­նը իշխա­նություննե­րի ու հենց անձամբ Փաշինյա­նի դեմ գործե­լու տրա­մա­բա­նությունն է, որը մատուցվում է որպես հայրե­նա­սի­րա­կան քայլ։

Բայց այս ամե­նի հեգնանքը Փաշինյա­նը կամ Մուրադյա­նը չեն, այլ գործընթացն իր ողջ ծավա­լով։ Հայե­րը խնդրում են Ֆրանսիա­յի նախա­գա­հին, որ վերջինս իր հերթին ՀՀ վարչա­պե­տին խնդրի, որ տվյալ հայե­րի մուտքը չարգելվի Հայաստան։

Եթե որոշ մարդիկ կարող են հպարտա­նալ, որ իրենց կուսակցությունն ու իրենք այնքան կան, որ նույնիսկ Մակրո­նի նման զորեղ մարդուն կարող են խառնել իրենց հարցին, ապա մնում է միայն դառնա­նալ, որ նման հնա­րա­վո­րություն ունե­ցող մարդիկ ահա նման մանրուքնե­րի համար կարող են աշխարհի հզոր պետության ղեկա­վա­րին դիմել, բայց իրենց գործո­ղություննե­րը չունեն նման մեծություն։ Նույնիսկ ինչ որ տեղ նրանք պատրաստ են լարել Մակրոն-Փաշինյան հարա­բե­րություննե­րը և տգե­ղացնել ՀՀ-Ֆրանսիա կապը, միայն թե իրենցից մեկի նկատմամբ եղած արգելքը հանվի։ ԴԻմողներն իրենք էլ գիտեն, որ Փաշինյա­նը Մակրո­նին ընդա­ռա­ջել է բացա­ռա­պես Ֆրանսիա­յի և Մակրո­նին դերը կարև­ո­րե­լով, այլա­պես շատ չոր պատասխան կարող էին ստա­նա, եթե միջնորդը ոչ թե Մակրո­նը լիներ, այլ օրի­նակ Լուկա­շենկոն։

Եվ սա իհարկե խոսում է այն հայկա­կան անեծքի մասին, որ հայե­րը միմյանց հետ լեզու չեն գտնում և դա այն մակարդա­կով, որ նրանց այլազգի միջնորդ է պետք, այլազգի դերա­կա­տար, քանի որ իրենք ի վիճա­կի չեն միմյանց հետ խոսել անգամ։ Ֆրանսիա­յի հատուկ ծառա­յություննե­րի և ոստի­կա­նության տվյալնե­րով ու վերո­հիշյալ Վարժա­պետյա­նի վկա­յությամբ Փափազյանն է եղել Փաշինյա­նի ավտո­շա­րասյան վրա քարեր նետե­լու նրան նման կերպ ընդունե­լու հովա­նա­վորն ու հրա­մա­նա­տա­րը։ Եթե դա ճիշտ է, ապա ի՞նչ արդյունք է տվել այդ ամե­նը։ Ենթադրենք, թե քարեր նետվե­ցին, հետո՞։ Արդյո՞ք դա որևէ հարց է լուծում։ Ի՞նչ հետև­անք  է թողնում դա բացի խայտա­ռա­կությունից, ընդ որում խայտա­ռա­կությունը երկու կողմինն էլ է՝ և՛ նետո­ղի­նը և նա, ում վրա նետել են։

Հայե­րը միմյանց վրա քարեր են նետում Փարի­զում, իսկ հետո Ֆրանսիա­յի նախա­գա­հին են խնդրում, որ կազմա­կերպի երկու հայի հանդի­պում, որ նրանցից մեկը մյուսին Հայաստան մտնել թույլ տա։ Մակրո­նը միայն կարող է ծիծա­ղել նման հիմա­րության վրա և արձա­նագրել, որ պետա­կան մտա­ծո­ղության և սթափ գործո­ղություննե­րի ոչ մի կաթիլ չկա հայե­րի պահվածքում։

Եվ մի՞թե կարե­լի էր էժա­նացնել սեփա­կան ուժն ու հնա­րա­վո­րությունը և Մակրո­նից նման բան խնդրել։ Ավե­լի կարև­որ հարց չկա՞ր։ Ավե­լի էական, ավե­լի այժմեա­կան։ Ենթադրենք, թե Փափազյա­նի մուտքը Հայաստան՝ թույլատրվեց։ Դա ի՞նչ է տալու ՀՅԴ-ին։ Ի՞նչ է փոխվե­լու կուսակցության ներսում։ Մի՞թե կուսակցության կյանքի ռիթմը խախտվել է Փափազյա­նի նկատմամբ արգելքով։ Ինչո՞վ է ընդհանրա­պես զբաղված ՀՅԴ‑ը, երբ այս օրե­րին Հայաստա­նը կանգնած է գոյա­բա­նա­կան հարցի առաջ, իսկ կուսակցությունն իր հեղի­նա­կությունն օգտա­գործում է նման հարցի համար։ Իսկ գուցե կուսակցությունն իր ուժն ու հնա­րա­վո­րուոյթւոններն ավե­լի կարև­որ հարցե­րին ուղղեր։ Թեև բոլորն էլ գրպաննե­րում պատարստի ունեն պատասխան, որ իրենք միծտ էլ անում են, արել են և կանեն։ Նույնիսկ կարող են ասել, որ ՀՀ-Ֆրանսիա լավ հարա­բե­րություններն էլ են իրենք ստեղծել։

Մնում է միայն զարմա­նալ այս ամբողջ անհե­թե­թության վրա և փաստել, որ Մակրո­նին դիմե­լը, այսպես ասած «Փաշինյա­նի վրա տղա բերե­լը» այնքան էլ լավ միտք չէր։ Դա ոչ միայն ցույց  է տալիս հայկա­կան մտա­ծո­ղության նեղ ու սահմա­նա­փակ մակարդա­կը, այլև օտարնե­րին հիմք էտա­լիս կշռե­լու հայկա­կան պահվածքն ու այն ավե­լի էժան ու անո­րակ դիտե­լու։

Նյութի աղբյուրը՝

https://www.facebook.com/61555943880094/posts/122120484104198129/

Առնչվող Հոդվածներ