15.8 C
Yerevan

Ուկրաի­նա­յի Հայ Կամա­վորնե­րը

Ուկրաի­նա­յում հայ համայնքը համարվում է ամե­նա­մե­ծա­թիվ ազգա­յին փոքրա­մասնությունը, որը պայքա­րում է ռուսա­կան օկուպանտնե­րի դեմ։ Տարբեր տվյալնե­րով մոտ 14 հազար հայազգի զինվո­րա­կաններ են այժմ կռվում Ուկրաի­նա­յի զինված ուժե­րի տարբեր ստո­րա­բա­ժա­նումնե­րում։

Հայ Կամա­վոր

Ուկրաի­նա­յի հայ համայնքի ձևա­վո­րումը ընդունված է հաշվել միջնա­դա­րից՝ սկսած 10-րդ դարից, սակայն հայե­րը այնտեղ եղել են շատ ավե­լի վաղ․ անտիկ շրջաննե­րում առևտրա­կան և դիվա­նա­գի­տա­կան սերտ համա­գործակցություններ են եղել այդ երկրա­մա­սի՝ մասնա­վո­րա­պես Ղրի­մի թերակղզու և հայկա­կան թագա­վո­րություննե­րի միջև։ 

Մինչ պատե­րազմա­կան տարի­նե­րը, տարբեր տվյալնե­րով, Ուկրաի­նա­յում ապրում էր առա­վե­լա­գույնը մոտ կես միլիոն հայ։ Այս թիվը լուրջ տատա­նումներ ունի, քանի որ դժվար է հաշվարկել նրանց, ովքեր միա­կողմա­նի հայ ծնող ունեն, կամ ովքեր տարբեր պատճառնե­րով փոխել են իրենց ազգա­նուննե­րը։ Հայկա­կան համայնքը միշտ ակտիվ է եղել Ուկրաի­նա­յի կյանքում՝ հատկա­պես անվտանգության պահպանման, տնտե­սա­կան և մշա­կութա­յին զարգա­ցումնե­րի հարցում։ Հայազգի հրա­մա­նա­տա­րությունը և զինվո­րա­կա­նությունը անփո­խա­րի­նե­լի դեր են կատա­րել երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմի ժամա­նակ Ուկրաի­նա­յի ազա­տագրման գործում ՝ սա դեռ չհաշված Հայաստա­նից հավա­քագրված 89-րդ Թամանյա­նի անվան դիվի­զիա­յի անձնվեր մասնակցությունը այդ գործում։ Ուկրաի­նա­յի հայազգի զինվո­րա­կա­նությունը խիստ ակտիվ դեր է խաղա­ցել Ուկրաի­նա­յի անվտանգության կայացման գործում Խորհրդա­յին Միության փլուզումից հետո՝ Ուկրաի­նա­յի անկա­խության տարի­նե­րից սկսած։ 

Այժմ Ուկրաի­նա­յում հայ համայնքը համարվում է ամե­նա­մե­ծա­թիվ ազգա­յին փոքրա­մասնությունը, որը պայքա­րում է ռուսա­կան օկուպանտնե­րի դեմ։ Տարբեր տվյալնե­րով մոտ 14 հազար հայազգի զինվո­րա­կաններ են այժմ կռվում Ուկրաի­նա­յի զինված ուժե­րի տարբեր ստո­րա­բա­ժա­նումնե­րում։ Հայե­րը բարձր մակարդա­կով են դրսև­ո­րում իրենց նաև որպես հրա­մա­նա­տարներ՝ տարբեր, նույնիսկ ամե­նաէ­լի­տար հաստիքնե­րում և ստո­րա­բա­ժա­նումնե­րում։ Հաա­յե­րը հատկա­պես արդյունա­վետ են գործում Ուկրաի­նա­յի հատուկ նշա­նա­կության զորքե­րում, գլխա­վոր հետա­խուզության, ինչպես նաև օդա­յին հետա­խուզության զորքե­րում, որտեղ ևս ունենք համայնքին և պետությա­նը հայտնի զինվո­րա­կաններ՝ կամա­վո­րա­կաններ և հրա­մա­նա­տարներ ինչպես ցածր, այնպես էլ միջին օղակնե­րում։ Հայազգի մարտա­կան բժիշկներն Ուկրաի­նա­յում վայե­լում են առանձնա­կի ակնա­ծանք․ նրանց ընդունված է համա­րել՝ որպես առա­վե­լա­պես անվախ, քանի որ շատ են դեպքե­րը, երբ վիրա­վորնե­րին հանել են նույնիսկ ամե­նաանհնա­րին թվա­ցող մարտա­կան գործո­ղություննե­րի, հրե­տա­նա­կո­ծություննե­րի և շրջա­փա­կումնե­րի ժամա­նակ, փրկել կյանքեր։ 

Մեծ անուն է սկսել վայե­լել եւ Ուկրաի­նա­յի եւ Հայաստա­նի հայե­րի կողմից հիմնված Նեմե­սիս մարտա­կան միությունը, որի անդամնե­րը նույնպես Հայաստա­նի և Ուկրաի­նա­յի հայ մարտիկներն են, արդյունա­վետ մասնակցում են մարտա­կան գործո­ղություննե­րին տարբեր ստո­րա­բա­ժա­նումնե­րում, վայե­լում ինչպես զինվո­րա­կա­նության, այնպես էլ բնակչության սերն ու հարգանքը։

Ուկրաի­նա­յում գործում են նաև բազում մարդա­սի­րա­կան կազմա­կերպություններ և բարե­գործա­կան ֆոնդեր՝ հիմնադրված մեր համայնքի կամ համայնքի ներկա­յա­ցուցիչնե­րի կողմից՝ նախա­տեսված ռուսա­կան ագրե­սիա­յի հետև­անքով ստեղծված հումա­նի­տար խնդիրնե­րի և զինվո­րա­կան կարիքնե­րի լուծման համար։ Անմասն չի մնում և Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցին․ մեր հոգև­ո­րա­կաննե­րը՝ չնա­յած խիստ սակավ լինե­լուն, հոգև­որ ծառա­յության և հայա­պահպա­նության գործունեության հետ մեկտեղ հաճախ են այցե­լում առաջնագծա­յին մարզեր և զինվո­րա­կան հոսպի­տալներ՝ ոգև­ո­րում և հոգև­որ առումով սատար կանգնում մեզ և մեր կողքը կռվող ազգե­րին։

Հաճախ հարցազրույցնե­րում և սոցցանցե­րում հայտնվում են Ուկրաի­նա­յի հայ զինվո­րա­կաննե­րի կոչեր, որոնք շեշտում են, որ իրենց պայքա­րը ուղղված է նաև Հայաստա­նի ինքնիշխա­նությա­նը, ազատ և ժողովրդա­վա­րա­կան աշխարհի մաս կազմե­լու իրենց երա­զանքնե­րին՝ գիտակցում արտա­հայտե­լով Ուկրաի­նա­յի և Հայաստա­նի պատե­րազմնե­րի միջև կապին ։

Ցավոք ուկրաի­նա­ցի ազգի հետ մեկտեղ մեծ գին է վճա­րում նաև Ուկրաի­նա­յի հայ համայնքը և հայ ազգը առհա­սա­րակ, քանի որ ազատ աշխարհի կողմից տարվող Ուկրաի­նա­յի ազա­տագրման պայքա­րում մենք նույնպես ունե­նում ենք անդառնա­լի կորուստներ։ 

2024թ փետրվա­րի 20-ին հարգանքի տուրք մատուցվեց Խարկո­վի շրջա­նի պաշտպա­նության մարտա­կան գործո­ղություննե­րի ժամա­նակ հերո­սա­բար զոհված Գեւորգ Մկրտչյա­նին։ Գեւորգ Մկրտչյա­նը 2020թ․ Ադրբե­ջա­նի սանձա­զերծած Արցա­խի պատե­րազմում մասնակցել է Լևոնրարխ բնա­կա­վայրի պաշտպա­նության մարտա­կան գործո­ղություննե­րին։ Այնուհե­տեւ 2022թ․ սեպտեմբե­րից մարտա­կան հերթա­պա­հություն է տարել Հայաստա­նի Հանրա­պե­տության Սոթք եւ Վերին Շորժա բնա­կա­վայրե­րի պատշպա­նա­կաննե­րում։ Ընդհա­նուր թշնա­մու դեմ Ուկրաի­նա­յի պատե­րազմում մասնակցել է որպես Հայաստա­նից օգնության ժամա­նած Կամա­վոր։ 

Հեղի­նակ՝ Ուկրաի­նա­յում կռվող Հայաստանցի կամա­վո­րա­կան։

Առնչվող Հոդվածներ