33.8 C
Yerevan

Ո՞վ Ում Ինչ Է Առա­ջարկում

Հայաստա­նը տարի­ներ շարունակ պաշտպա­նա­կան մասնակցություն է ունե­ցել Եվրա­միության անվտանգության հարցում նշա­նա­կություն ունե­ցող այդ գոտում խաղա­ղա­պահ առա­քե­լությա­նը: Միեւնույն ժամա­նակ, Հայաստանն անվտանգության սպա­ռող չէ անգամ առանց դրա էլ:

Հակոբ Բադալյան

Երեւանն ի՞նչ է առա­ջարկում Եվրա­միությա­նը. Հայաստա­նը սպա­ռող չէ

«Մենք չենք ցանկա­նում հանդի­սա­նալ միայն անվտանգության սպա­ռող և այդ կոնտեքստում ՀՀ‑ն Բրյուսե­լին հայտնել է, որ պատրաստ է ներդրում ունե­նալ ԵՄ ընդհա­նուր անվտանգության և պաշտպա­նա­կան քաղա­քա­կա­նության քաղա­քա­ցիա­կան առա­քե­լություննե­րում», հայտա­րա­րել է Հայաստա­նի անվտանգության խորհրդի քարտուղա­րը: Նկա­տի է առնվում թերեւս այն, որ Հայաստա­նը ոչ միայն դիմել է Եվրա­միությանն իր անվտանգության ապա­հովմանն աջակցե­լու համար, այլ պատրաստ է մասնակցել համանման այլ առա­քե­լություննե­րի, որ կիրա­կա­նացնի Եվրա­միությունը այլ գոտի­նե­րում: Հարց է առա­ջա­նում՝ ԵՄ‑ն ունի՞ այլ տեղե­րում այնպի­սի առա­քե­լություններ, ինչպի­սին Հայաստա­նում: Համե­նայն դեպս, այդ մասին կարծես թե հայտնի չէ:

Հայտնի է, որ Եվրա­միության դիտորդա­կան առա­քե­լություն կա Վրաստա­նում՝ վրաց-օսա­կան պատե­րազմից ի վեր: Բայց, հազիվ թե Երեւա­նը դիտարկի դրա­նում ներգրավվե­լու հնա­րա­վո­րությունը: Մյուս կողմից, հնա­րա­վոր է նաեւ, որ Հայաստա­նի հայտը չունի կոնկրետ ուղղություն, այլ Երեւա­նը պարզա­պես փորձել է դրա­նով արտա­հայտել Եվրա­միության հետ «առա­վե­լա­գույնս մերձե­նա­լու» այն մտադրությունը, որ բարձրա­ձայնել է Նիկոլ Փաշինյա­նը: Այստեղ սակայն հարկ է թերեւս ուշադրության արժա­նացնել ձեւա­կերպումնե­րը:

Հայաստա­նը անվտանգության սպա­ռող չէ, եթե խոսքը վերա­բե­րում է Եվրա­միության հետ հարա­բե­րակցությա­նը: Մինչ Հայաստա­նում Եվրա­միության առա­քե­լությունը, Հայաստա­նը տարի­ներ շարունակ խաղա­ղա­պահ առա­քե­լություն է իրա­կա­նացրել Կոսո­վո­յում՝ մասնակցե­լով ՆԱՏՕ կոնտինգետնի ծառա­յությա­նը: Իհարկե այդտեղ ԵՄ ձեւա­չա­փը չէ, բայց՝ Եվրա­միության անվտանգությունն է, եւ Հայաստա­նը տարի­ներ շարունակ պաշտպա­նա­կան մասնակցություն է ունե­ցել Եվրա­միության անվտանգության հարցում նշա­նա­կություն ունե­ցող այդ գոտում խաղա­ղա­պահ առա­քե­լությա­նը: Միեւնույն ժամա­նակ, Հայաստանն անվտանգության սպա­ռող չէ անգամ առանց դրա էլ:

Հայաստա­նը 2017 թվակկա­նին ԵՄ հետ ստո­րագրել է համա­պարփակ գործակցության համա­ձայնա­գի­րը, որի միջո­ցով հռչա­կել է հավա­տարմությունը եվրո­պա­կան արժե­հա­մա­կարգին, եվրո­պա­կան արդիա­կա­նության գաղա­փարնե­րին: Այդ հանգա­մանքը վավե­րացված է նաեւ ԵՄ ստո­րագրությամբ ու կնի­քով՝ 28 անդամնե­րի հավա­նությամբ: Այլ կերպ ասած, ապա­հո­վե­լով իր անվտանգությունը զբաղվե­լով իր անվտանգության հարցով, Հայաստա­նը ըստ էության կամա, թե ակա­մա ներգրավված է եվրո­պա­կան անվտանգության աշխա­տանքին: Ավե­լին, Եվրա­միության դիտորդա­կան առա­քե­լությունը Հայաստա­նում է ելնե­լով հենց եվրո­պա­կան անվտանգության տրա­մա­բա­նությունից, այլ ոչ թե բարե­գործա­կան մղումնե­րով: Ահա այդ առումով, Հայաստա­նը սպա­ռող չէ, հետեւա­բար չունի «սպա­ռո­ղա­կան պարտք» եւ չպետք է ունե­նա «սպա­ռո­ղի բարդույթ»:
Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3389811.html

Առնչվող Հոդվածներ