ՄԵՐ ՈՒՂԻՆ

Երբ Մանրուքներն Ավելի Կարևոր Են

Եթե որոշ մարդիկ կարող են հպարտանալ, որ իրենց կուսակցությունն ու իրենք այնքան կան, որ նույնիսկ Մակրոնի նման զորեղ մարդուն կարող են խառնել իրենց հարցին, ապա մնում է միայն դառնանալ, որ նման հնարավորություն ունեցող մարդիկ ահա նման մանրուքների համար կարող են աշխարհի հզոր պետության ղեկավարին դիմել, բայց իրենց գործողությունները չունեն նման մեծություն։

Մեր Ուղին

Փաստերու Կայան ֆեյսբուքյան էջը մի գրառում էր կատարել այն մասին, որ Ֆրանսիայի ՀՅԴ կենտրոնը անձամբ Մակրոնին է խնդրել, որ վերջինս միջնորդի Փաշինյանի մոտ՝ Մուրադ Փափազյանի նկատմամբ չեղարկվի Հայաստան մուտք գործելու արգելքը։ Մակրոնն էլ պատասխանել է, որ ինքը նման հարցերով զբաղվելոի իրավասություն չունի, քանի որ դա ՀՀ ներքին գործն է, բայց Փաշինյանին խնդրել է հանդիպել վերոհիշյալ մարդկանց հետ։ Ըստ այդ էջի հրապարակման՝ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և Փափազյանն իր խոսքում դժգոհել է, որ իրեն արդեն երկու տարի է, ինչ արգելել են Հայաստան մտնել, այն մեղադրանքով, որ վերջինս ղեկավարել է Փաշինյանի ավտոշարասյան վրա քարեր նետելու գործողությունը։ Փափափզյանի խոսքերով՝ ինքը ոչ մի առնչություն չի ունեցել դրա հետ, ինչին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ այդ տվյալները ՀՀ ԱԱԾ-ն ստացել է Ֆրանսիայի հատուկ ծառայություններից։ Այսինքն դրանք կեղծ չեն կարող լինել և բացի այդ էլ Փափազյանի մասնակցությունն այդ ամենին հաստատել է ոմն Վարժապետյան, ով ոստիկանության հարցումին ի պատասխան՝ տրամադրել է այդ տեղեկատվությունը։ Հաջորդիվ տեղեկանում ենք, որ Մակրոնը Փաշինյանին նաև խնդրել է մեծահոգություն ցուցաբերել և ներել Փափազյանին՝ չբողոքարկելով վերջերս արգելքը վերացրած դատարանի վճիռը։ Հաշվի առնելով Ֆրանսիայի հետ ՀՀ հարաբերությունների աննախադեպ բարձր մակարդակն ու կարևորությունը, Փաշինյանը խոստացել է չբարդացնել իրավիճակը։

Ինչ կլինի հետագայում, դեռևս պարզ չէ։ Հավանաբար Փաշինյանը կընդառաջի Մակրոնին և Փափազյանի վրայից կհանվի Հայաստան մուտք գործելու արգելքը։ Ամենայն հավանականությամբ Փափազյանը Հայաստան մուտք գործելուց հետո էլ կշարունակի «հակափաշինյանական» գործողությունները, քանի որ ՀՅԴ պահվածքում առաջնայինը իշխանությունների ու հենց անձամբ Փաշինյանի դեմ գործելու տրամաբանությունն է, որը մատուցվում է որպես հայրենասիրական քայլ։

Բայց այս ամենի հեգնանքը Փաշինյանը կամ Մուրադյանը չեն, այլ գործընթացն իր ողջ ծավալով։ Հայերը խնդրում են Ֆրանսիայի նախագահին, որ վերջինս իր հերթին ՀՀ վարչապետին խնդրի, որ տվյալ հայերի մուտքը չարգելվի Հայաստան։

Եթե որոշ մարդիկ կարող են հպարտանալ, որ իրենց կուսակցությունն ու իրենք այնքան կան, որ նույնիսկ Մակրոնի նման զորեղ մարդուն կարող են խառնել իրենց հարցին, ապա մնում է միայն դառնանալ, որ նման հնարավորություն ունեցող մարդիկ ահա նման մանրուքների համար կարող են աշխարհի հզոր պետության ղեկավարին դիմել, բայց իրենց գործողությունները չունեն նման մեծություն։ Նույնիսկ ինչ որ տեղ նրանք պատրաստ են լարել Մակրոն-Փաշինյան հարաբերությունները և տգեղացնել ՀՀ-Ֆրանսիա կապը, միայն թե իրենցից մեկի նկատմամբ եղած արգելքը հանվի։ ԴԻմողներն իրենք էլ գիտեն, որ Փաշինյանը Մակրոնին ընդառաջել է բացառապես Ֆրանսիայի և Մակրոնին դերը կարևորելով, այլապես շատ չոր պատասխան կարող էին ստանա, եթե միջնորդը ոչ թե Մակրոնը լիներ, այլ օրինակ Լուկաշենկոն։

Եվ սա իհարկե խոսում է այն հայկական անեծքի մասին, որ հայերը միմյանց հետ լեզու չեն գտնում և դա այն մակարդակով, որ նրանց այլազգի միջնորդ է պետք, այլազգի դերակատար, քանի որ իրենք ի վիճակի չեն միմյանց հետ խոսել անգամ։ Ֆրանսիայի հատուկ ծառայությունների և ոստիկանության տվյալներով ու վերոհիշյալ Վարժապետյանի վկայությամբ Փափազյանն է եղել Փաշինյանի ավտոշարասյան վրա քարեր նետելու նրան նման կերպ ընդունելու հովանավորն ու հրամանատարը։ Եթե դա ճիշտ է, ապա ի՞նչ արդյունք է տվել այդ ամենը։ Ենթադրենք, թե քարեր նետվեցին, հետո՞։ Արդյո՞ք դա որևէ հարց է լուծում։ Ի՞նչ հետևանք  է թողնում դա բացի խայտառակությունից, ընդ որում խայտառակությունը երկու կողմինն էլ է՝ և՛ նետողինը և նա, ում վրա նետել են։

Հայերը միմյանց վրա քարեր են նետում Փարիզում, իսկ հետո Ֆրանսիայի նախագահին են խնդրում, որ կազմակերպի երկու հայի հանդիպում, որ նրանցից մեկը մյուսին Հայաստան մտնել թույլ տա։ Մակրոնը միայն կարող է ծիծաղել նման հիմարության վրա և արձանագրել, որ պետական մտածողության և սթափ գործողությունների ոչ մի կաթիլ չկա հայերի պահվածքում։

Եվ մի՞թե կարելի էր էժանացնել սեփական ուժն ու հնարավորությունը և Մակրոնից նման բան խնդրել։ Ավելի կարևոր հարց չկա՞ր։ Ավելի էական, ավելի այժմեական։ Ենթադրենք, թե Փափազյանի մուտքը Հայաստան՝ թույլատրվեց։ Դա ի՞նչ է տալու ՀՅԴ-ին։ Ի՞նչ է փոխվելու կուսակցության ներսում։ Մի՞թե կուսակցության կյանքի ռիթմը խախտվել է Փափազյանի նկատմամբ արգելքով։ Ինչո՞վ է ընդհանրապես զբաղված ՀՅԴ-ը, երբ այս օրերին Հայաստանը կանգնած է գոյաբանական հարցի առաջ, իսկ կուսակցությունն իր հեղինակությունն օգտագործում է նման հարցի համար։ Իսկ գուցե կուսակցությունն իր ուժն ու հնարավորուոյթւոններն ավելի կարևոր հարցերին ուղղեր։ Թեև բոլորն էլ գրպաններում պատարստի ունեն պատասխան, որ իրենք միծտ էլ անում են, արել են և կանեն։ Նույնիսկ կարող են ասել, որ ՀՀ-Ֆրանսիա լավ հարաբերություններն էլ են իրենք ստեղծել։

Մնում է միայն զարմանալ այս ամբողջ անհեթեթության վրա և փաստել, որ Մակրոնին դիմելը, այսպես ասած «Փաշինյանի վրա տղա բերելը» այնքան էլ լավ միտք չէր։ Դա ոչ միայն ցույց  է տալիս հայկական մտածողության նեղ ու սահմանափակ մակարդակը, այլև օտարներին հիմք էտալիս կշռելու հայկական պահվածքն ու այն ավելի էժան ու անորակ դիտելու։

Նյութի աղբյուրը՝

https://www.facebook.com/61555943880094/posts/122120484104198129/

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *