15.8 C
Yerevan

ՀՀ Գլխա­վոր Վտանգը Ներսից Է Գալիս

Մոսկվան ամեն ինչ անում է, որպեսզի ԵՄ‑ը կամ հավա­քա­կան արևմուտքը հարա­բե­րություննե­րը որքան հնա­րա­վոր է փչացնի Ադրբե­ջա­նի հետ, նրան դրդում է այնպի­սի պահվածքի, որ Բաքուն, ենթարկվե­լով արևմուտքի պատժա­մի­ջոցնե­րին, կողմնո­րոշվի դեպի Ռուսաստան։

Կայծ Մինասյան

1inTV‑ը հեռա­վար կապով զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցն ընթա­ցել է Հայաստա­նի շուրջ տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րի և համաշխարհա­յին քաղա­քա­կա­նության մասին։

Քաղա­քա­գե­տը նշել է, որ այսօր շատ բարդ իրա­վի­ճակ է, ընդ որում ոչ միայն Հայաստա­նի համար, այլևս ողջ աշխարհում և անհնար է, ինչ որ հստակ բան ասել, թե ինչ է լինե­լու կամ ինչպես է լինե­լու։ Այդ իսկ պատճա­ռով էլ ամեն երկիր, հատկա­պես նրանք, ովքեր խոշոր խաղա­ցողներ են, մի բան ասում են, բայց միա­ժա­մա­նակ պատրաստվում են նաև այլ սցե­նարնե­րի, քանի որ հիմա ոչ ոք չգի­տե, թե ինչ է տեղի ունե­նա­լու։ Ո՛չ Ֆրանսիան, գիտե, ո՛չ ԱՄՆ‑ը, ո՛չ ՌԴ‑ը և այդ իսկ պատճա­ռով էլ նկա­տե­լի շփոթմունք է տիրում ամբողջ աշխարհում։

Խոսե­լով Հայաստան-Ֆրանսիա ռազմա­կան համա­գործակցության  մասին, Կայծ Մինասյա­նը նշեց, որ անշուշտ դա կարև­որ քայլ է, բայց մենք չպետք է բավա­րարվենք այդքա­նով, չպետք է գերագնա­հա­տենք տեղի ունե­ցա­ծը։ Միա­ժա­մա­նակ հարկա­վոր է հասկա­նալ, որ Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը Ֆրանսիա­յի համար միակ ու ամե­նա­կարև­որ կետը չեն։ Այդ հարա­բե­րություննե­րի հաստա­տումը նաև փոքր էլ չէ, աննշան չէ, բայց միա­ժա­մա­նակ՝ ամե­նա­կարև­ո­րը չէ։ Ֆրանսիան ունի համաշխարհա­յին գլո­բալ քաղա­քա­կա­նություն, որի մի մասն էլ Հայաստա­նի հետ հարա­բե­րություններ են, որին միտված աշխա­տանքներ տեսնում ենք այսօր։ Կայծ Մինասյա­նը նաև նշեց, որ տարա­ծաշրջա­նում բավա­կան աշխույժ քաղա­քա­կան գործընթաց է տեղի ունե­նում, որին մասնակցում են նաև Պարսկաստա­նը և Վրաստա­նը։ Վրաստա­նը գիտե, որ իր տարածքը պետք է զենք տեղա­փո­խե­լու համար, դա մենք ևս մենք պետք է հասկա­նանք։ Կամ Պարսկաստա­նը, որը Ֆրանսիա­յի հետ չունի այն խնդիրնե­րը, որը կան ԱՄՆ կամ մյուսնե­րի հետ, դեմ չէ մասնա­կից լինել ներկա­յումս ընթա­ցող գործընթացնե­րին։ Կարև­որ է նաև Հնդկաստա­նի գործո­նը։ Հնդկաստա­նը խնդիր չունի ո՛չ Պարսկաստա­նի, ոչ էլ Ռուսաստա­նի կամ Ֆրանսիա­յի հետ։ Հնդկաստա­նը կարող է նույնիսկ ՀՀ հետ պայմա­նա­գիր ստո­րագրել, նույնիսկ եթե նա ՀԱՊԿ անդամ է։

Անդրա­դառնա­լով Ադրբե­ջա­նի հետ Հայաստա­նի ունե­ցած խնդիրներն՝ քաղա­քա­գե­տը նշեց, որ Մոսկվան ամեն ինչ անում է, որպեսզի ԵՄ‑ը կամ հավա­քա­կան արևմուտքը հարա­բե­րություննե­րը որքան հնա­րա­վոր է փչացնի Ադրբե­ջա­նի հետ, նրան դրդում է այնպի­սի պահվածքի, որ Բաքուն, ենթարկվե­լով արևմուտքի պատժա­մի­ջոցնե­րին, կողմնո­րոշվի դեպի Ռուսաստան։ Այդ իսկ պատճա­ռով էլ արևմուտքը Բաքվի հանդեպ չի փորձում իրա­կա­նացնել այնպի­սի ռադի­կալ քայլեր, որոնք կարող են փչացնել արևմտյան քաղա­քա­կա­նության հիմնա­կան ուղղությունը։ Բայց Բաքվի հանդեպ ծանր քաղա­քա­կա­նության բացա­կա­յությունը ինչ որ չափով փոխհա­տուցվում է Հայաստա­նին մարտա­կան, ռազմա­կան օգնություն ցուցա­բե­րե­լով, իսկ դա չափա­զանց կարև­որ է, քանի որ Ադրբե­ջա­նը առա­ջին հերթին ռազմա­կան լեզուն է լավ հասկա­նում։

Քաղա­քա­գե­տը խոսեց նաև Ռուսաստա­նի դերի մասին՝ նշե­լով, որ Ռուսաստա­նի դերը գնա­լով նվա­զում է այստեղ։ Հիմա Ռուսաստա­նը փորձում է տարա­տե­սակ միջոցնե­րը իր հսկո­ղության տակ պահել թե՛ Երև­ա­նը, թե՛ Բաքուն։ Այսօր Մոսկվան կարող է օգտա­գործել Բաքվին՝ իրա­վի­ճակն իր օգտին շրջե­լու համար, բայց գլխա­վոր վտանգը ՀՀ ընդդի­մությունն է։ Հայաստա­նի իր գործա­կա­լա­կան ցանցե­րը, որոնք ցանկա­նում են այն, ինչ Մոսկվան է ցանկա­նում, դրա­նով իսկ խանգա­րե­լով ՀՀ պետա­կան շահե­րը։ Կայծ Մինասյա­նը բավա­կան հետաքրքիր անդրա­դարձ կատա­րեց հայության և մասնա­վո­րա­պես սփյուռքի մասին՝ նշե­լով, որ եթե առաջ ողջ հայությանն ու հատկա­պես սփյուռքն միա­վո­րո­ղը ցեղասպա­նության հարցն էր, ապա հիմա պետք է լինի պետությունը։ Պետությունն է միակ արժե­քը, որի շուրջ պիտի կենտրո­նա­նա համայն հայության ձեռնարկը։ Մենք պետք է հասկա­նանք պետության բացա­ռիկ կարև­ո­րությունը, Չպարփակվենք հայրե­նիք բառե­րով․ հայրենքը սահմաններ չունի, որո­շա­կի չէ, իսկ պետությունը՝ վաղա օրվա գրա­վա­կանն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ