28.2 C
Yerevan

Հայաստա­նի Անվտանգությունն Ուժե­ղա­նում է

Թե՛ Էրդո­ղա­նը, թե՛ Ալիևը մտա­ծե­լու շատ բան ունեն։ Թուրքիան տնտե­սա­կան առումով այնպի­սի վիճա­կի է հասել, որ միջազգա­յին բանկե­րը նրան պատրաստ են վարկա­վո­րել ոչ պակաս քան մոտ երե­սուն տոկո­սով, իսկ դրա­նով բնա­կա­րա­նա­շի­նության հարց չես լուծի։ Ինչպես նաև Ադրբե­ջա­նը, որ մոտ 120 հազար տոննա երկաթգծի ռելսեր էր պատվի­րել Հնդկաստա­նում, հիմա հրա­ժարվել է այդ երկաթգծե­րից և պատվե­րը իջեցրելլ է մոտ տասն անգամ, մոտ 12 հազար տոննա­յի և այդ պատվե­րը փոխանցել է Չինաստա­նին։ Այն մեծ պլաննե­րը, որ ունեին Թուրքիան և Ադրբե­ջա­նը, այլևս չկան։

Արամ Սարգսյան

Ներկա­յացնում ենք Ազա­տություն ռադիո­կա­յա­նի «Կիրակնօրյա վերլուծա­կան Թամրազյա­նի» հետ հաղորդումը, որի շրջա­նակնե­րում Հրաչ Թամրազյա­նը զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյա­նի հետ։

Հրաչ Թամրազյա­նը հետաքրքրվել է, թե արդյո՞ք այն ինչ հիմա կատարվում է Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան դաշտում, կարե­լի է համա­րել դեռևս Վարդան Օսկանյա­նի ժամա­նակ հայտա­րարված կոմպլե­մենտա­րիզմի կամ արտա­քին քաղա­քա­կա­նության դիվերսիֆի­կա­ցիա­յի իրա­կա­նա­ցում, որովհետև այն ժամա­նակ թեև հայտա­րարվեց, որ արտա­քին քաղա­քա­կա­նությունը պիտի հավա­սա­րակշռվի Ռուսաստան-Արևմուտք աշխարհի միջև, բայց Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նությունը ամբողջո­վին պատանդառված էր Մոսկվա­յի կողմից։ Արամ Սարգսյա­նը պատասխա­նեց, որ ներկա­յումս այն ինչ կատարվում է, լրիվ այլ որակ ու մասշտաբներ ունի, քան այն ինչ հայտա­րարվել էր Սերժ Սարգսյա­նի ժամա­նակ, երբ հայտա­րարվեց «և՛, և՛»-ի քաղա­քա­կա­նություն, բայց չարվեց ոչ մի բան։ Ներկա­յումս մենք տեսնում ենք, որ ՀՀ արտա­քին քաղա­քա­կա­նությունը բավա­կան աշխույժ ու բազմաբև­եռ է, ընդ որում այդ քաղա­քա­կա­նությունը նաև իր արդյունքներն ու պտուղներն է տալիս։ Դրա հետև­անքնե­րից է, այն, որ Հայաստանն ըստ էության կասեցրել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում և ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում մնա­ցել է բացա­ռա­պես տնտե­սա­կան հիմքե­րով, քանի որ անվտանգության առումով ՀԱՊԿ‑ը երբեք էլ գործոն չի եղել։ Արամ Սարգսյա­նը հիշա­տա­կեց վերջին շրջա­նում Լարսի դեպքե­րը, երբ այն անհասկա­նա­լի պատճա­ռով փակվել էր և հայկա­կան կողմը, իր համոզմամբ, սպառնա­ցել է, որ դուրս կգա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից և միանգա­մից Լարսը բացվել է։ Եվ եթե Լարսը չբացվեր, ապա ի՞նչ իմաստ ունի առհա­սա­րակ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ-ում մնալ, եթե, դրանք, լինե­լով ռազմա­կան ու տնտե­սա­կան բլոկներ, չեն աշխա­տում։

Արամ Սարգսյա­նը բավա­կան հետաքրքիր վերլուծություն կատա­րեց Էրդո­ղա­նի և Ալիևի պահվածքի մասին, թե ինչպես վերջիննե­րիս հռե­տո­րա­բա­նությունը կտրուկ փոխվեց Մյունխե­նի հանդի­պումից հետո։ Այնտեղ Ալիև­ին բոլո­րը շատ լավ հասկացրել են, որ որևէ ռազմա­կան միջամտություն չեն հանդուրժի, դրա­նից առաջ էլ ԱՄՆ‑ը հայտա­րա­րել էր, որ երբեք չի ճանա­չի Սյունի­քի միջանցքը, և արդեն էրդո­ղանն ինքն է խորհուրդ տալիս Ալիև­ին, որ ամեն ինչ խաղաղ վիճա­կում մնա։ Թե՛ Էրդո­ղա­նը, թե՛ Ալիևը մտա­ծե­լու շատ բան ունեն։ Թուրքիան տնտե­սա­կան առումով այնպի­սի վիճա­կի է հասել, որ միջազգա­յին բանկե­րը նրան պատրաստ են վարկա­վո­րել ոչ պակաս քան մոտ երե­սուն տոկո­սով, իսկ դրա­նով բնա­կա­րա­նա­շի­նության հարց չես լուծի։ Ինչպես նաև Ադրբե­ջա­նը, որ մոտ 120 հազար տոննա երկաթգծի ռելսեր էր պատվի­րել Հնդկաստա­նում, հիմա հրա­ժարվել է այդ երկաթգծե­րից և պատվե­րը իջե­ցերլ է մոտ տասն անգամ, մոտ 12 հազար տոննա­յի և այդ պատվե­րը փոխանցել է Չինաստա­նին։ Այն մեծ պլաննե­րը, որ ունեին Թուրքիան և Ադրբե­ջա­նը, այլևս չկան։ Ընդ որում Ալիևը նաև Սյունի­քի միջանցքի հարցով է կաշկանդված։ Եթե նա ուժով վերցրեց այդ միջանցք, ապա, ըստ նոյեմբե­րի 9‑ի պայմա­նագրի, պիտի տա ռուսնե­րին և դրա համար ենթարկվի տարա­տե­սակ սանկցիա­նե­րի, իսկ ռուսնե­րը այդ միջանցքը ցանկա­նում են ստա­նալ կա՛մ ադրբե­ջանցի­նե­րի միջո­ցով, կամ Հայաստա­նում իշխա­նա­փո­խություն անե­լու։ Ինչպես հայտա­րա­րել էր Նիկոլ Փաշինյա­նը, Պուտի­նը մի քանի ամիս առաջ բացա­հայտ իշխա­նա­փո­խության կոչեր էր արել Հայաստա­նում։ Արամ Սարգսյա­նի կարծի­քով նրանց ուզածն այն է, որ ադրբե­ջանցի­նե­րի պարբե­րա­բար կրա­կոցնե­րի միջո­ցով Հայաստա­նում հասնեն իշխա­նա­փո­խության, բերեն ռուսնե­րին լոյալ դեմքե­րի, որոնք կասեն, որ արդեն ամեն ինչ ստո­րագրված վերջա­ցած է ու կտան միջանցքը։ Եվ հենց այս պարա­գա­յում է, որ ռազմա­կան դաշինքը Հնդկաստա­նի ու Ֆրանսիա­յի հետ կարող է ուժե­ղացնել Հայաստա­նի անվտանգությունը և դրա­նից անպայման պետք է օգտվել։ Չինաստանն էլ իր հերթին մի քանի ամիս առաջ ասել էր, որ իրենց ավե­լի հարմար է, որ իրենց «մեկ ուղի» ճանա­պարհն անցնի Հայաստա­նով։ Եվ դրա համար է Մոսկվան այդպես ջղաձգվում, որովհետև նրա ազդե­ցությունը գնա­լով քչա­նում է, իսկ Հայաստա­նի ապա­գան ժողովրդա­վա­րա­կան պետություննե­րի հետ է, ոչ թե Ադրբե­ջա­նի ու Ռուսաստա­նի։ Արամ Սարգսյա­նը նաև ասաց, որ Պարսկաստա­նը համա­ձայն է Ֆրանսիա­յի ներկա­յության հետ։ Ֆրանսիան միակն է, որ խնդիր չունի Պարսկաստա­նի հետ։ Պարսկաստա­նի հետ խնդիր չունի նաև Հնդկաստա­նը ու այս ամբողջ ներուժի ճիշտ կիրա­ռումը կնպաստի, որ Հայաստա­նի դիրքերն ավե­լի ուժե­ղա­նան։

Արամ Սարգսյա­նը նաև անդրա­դարձավ «Հանրա­պե­տութուն» կուսակցության անե­լիքնե­րին առա­ջի­կա խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում։ Մեր ժողո­վուրդը պիտի ընտրել սովո­րի, ոչ թե համա­ձայնվի պարտադրանքի հետ, ընդ որում ընտրի ոչ թե մարդկանց, այլ գաղա­փարնե­րի։ Նախորդ ընտրություննե­րում սկզբունքը ընդդեմն էր ոչ թե հանունը և ընտրություն կատարվել է ընդդեմ ռուսա­կան գծի ու այդ գիծը պաշտպա­նող, խորացնող ուժե­րի։ Առա­ջի­կա­յում, «Հանրա­պե­տություն» կուսակցությունը ամեն ինչ կանի, որպեսզի արևմտա­մետ դիրքո­րո­շում ունե­ցող անհատներն ու գործիչնե­րը ներգրա­ված լինեն ընտրություննե­րում։ Ներկա­յիս իրա­վի­ճա­կը հաշվի առնե­լով դժվար է կարծել, թե որևէ ուժ 50+1 ձայներ կունե­նա, ուստի բոլոր ուժե­րը ստիպված կլի­նեն կոա­լի­ցիա­ներ կազմել։ Անձամբ ինքը համոզված է, որ եթե իշխա­նություն էլ չունե­նան, ապա խորհրդա­րա­նում արևմտա­մետ ուժե­րի ներկա­յություն հաստատ լինե­լու է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=253858897768099

Առնչվող Հոդվածներ