28.2 C
Yerevan

Յալթա 2֊ Տապալո՞ւմ

Հրա­պա­րա­կայնացվում է, որ Թուրքիա­յի նախա­գահն առողջա­կան խնդիրներ ունի, բայց այդպես էլ իրա­վա­հա­ջորդին չի բացա­հայտում: Ռուսաստանյան լրատվա­մի­ջո­ցի տպա­վո­րությամբ՝ Հաքան Ֆիդա­նը հետա­խուզությունից դիվա­նա­գի­տա­կան ծառա­յության է կոչվել «որպես հավա­նա­կան իրա­վա­հա­ջորդ»- թեեւ ավե­լի վաղ կարծիք կար, որ Էրդո­ղա­նը իրեն փոխա­րի­նող է փնտրում «ընտա­նե­կան շրջա­պա­տում»:

Վահրամ Աթա­նեսյան

«Հարավկովկասյան Յալթա‑2» չի ստացվու՞մ

Regnum‑ը Ռուսաստա­նի եւ Թուրքիա­յի նախա­գահնե­րի միջեւ կայա­ցած հեռա­խո­սազրույցի շուրջ տեղե­կատվության ֆոնին վերլուծա­կան է հրա­պա­րա­կել, որտեղ գլխա­վո­րը, թերեւս, հարցադրումն է, թե չորս տարի հետո ո՞վ է փոխա­րի­նե­լու Էրդո­ղա­նին: Ընդ որում, հարցադրումն արված է ինտրի­գա­յին ակնարկով, որ «առողջությունը թույլ չի տա, որ նա շարունա­կի պաշտո­նա­վա­րել»: Էրդո­ղա­նը նոր է նշել 70-ամյա­կը, Պուտի­նը՝ երկու տարի առաջ, բայց պատրաստվում է եւս մեկ ժամկե­տով նախա­գահ ընտրվել: Էրդո­ղա­նի առողջությամբ «մտա­հոգվա­ծությունը» այս համե­մա­տությամբ բոլո­րո­վին այլ իմաստ է ստա­նում:

Կարծես թե հրա­պա­րա­կայնացվում է, որ Թուրքիա­յի նախա­գահն առողջա­կան խնդիրներ ունի, բայց այդպես էլ իրա­վա­հա­ջորդին չի բացա­հայտում: Ռուսաստանյան լրատվա­մի­ջո­ցի տպա­վո­րությամբ՝ Հաքան Ֆիդա­նը հետա­խուզությունից դիվա­նա­գի­տա­կան ծառա­յության է կոչվել «որպես հավա­նա­կան իրա­վա­հա­ջորդ»- թեեւ ավե­լի վաղ կարծիք կար, որ Էրդո­ղա­նը իրեն փոխա­րի­նող է փնտրում «ընտա­նե­կան շրջա­պա­տում»: Հեղի­նա­կը Թուրքիա­յին դասում է «միջազգա­յին բարձր հեղի­նա­կություն ունե­ցող» երկրնե­րի շարքին, այսպես ասած՝ «գերտե­րություն չէ, բայց ասե­լիք ունի»:

Դատե­լով իրո­ղությունից, որ Էրդո­ղա­նի հոբելյա­նը շնորհա­վո­րել է անգամ Մոսկվա­յի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրի­լը, ընդ որում նա Թուրքիա­յի նախա­գա­հին դրվա­տել է նաեւ «միջմշա­կութա­յին համա­գործակցության գործում ծանրակշիռ ավանդ ներդնե­լու» համար, Մոսկվա­յում Թուրքիա­յից լուրջ սպա­սե­լիքներ ունեն: Ռուսաստանյան մամուլը շրջա­նա­ռել է խոսույթ, որ եթե Արեւմուտքը ժամա­նա­կին ընդա­ռա­ջեր Վլա­դի­միր Պուտի­նին եւ «Յալթա‑2» սկզբունքով ազդե­ցության գոտի­նե­րի վերա­բա­ժա­նում տեղի ունե­նար, ապա Ուկրաի­նա­յում պատե­րազմ չէր սկսվի, իսկ աշխարհի այլ հակա­մարտություններ կկարգա­վորվեին:

Այս համա­տեքստում չափա­զանց զգաստացնող հայտա­րա­րություն է տարա­ծել Ուկրաի­նա­յի նախա­գա­հի աշխա­տա­կազմի հետա­խուզության հարցե­րի վարչությունը, որտեղ բաց ասված է, որ Ռուսաստանն առա­ջի­կա ապրիլ-մայի­սին «փորձե­լու է Կիեւում հակա­սություններ հրահրել, ինչպես նաեւ՝ աշխարհի տարբեր կետե­րում սրել իրա­վի­ճա­կը»: Ռուսաստանյան «Նեզա­վի­սի­մա­յա գազետա»-ն անդրա­դարձել է Ազգա­յին ժողո­վի ընդդի­մա­դիր պատգա­մա­վոր Արեգնազ Մանուկյա­նի հայտա­րա­րությա­նը, որ եթե Զելենսկին այցե­լի Երեւան, ապա Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը «կհասնեն անդառնա­լիության կետին, ինչից Ադրբե­ջա­նը կօգտվի եւ Հայաստա­նի դեմ պատե­րազմ կսկսի»:

Նույն օրը Բաքվում է գտնվել Թուրքիա­յի պաշտպա­նության փոխնա­խա­րա­րի գլխա­վո­րած պատվի­րա­կությունը: Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րա­րի հետ հանդիպմա­նը քննարկվել է „հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նա­կան սահմա­նի օպե­րա­տիվ իրա­վի­ճա­կը„: Թուրքիա­յի պաշտպա­նության փոխնա­խա­րա­րը նաեւ առանձին հանդի­պումէ ունե­ցել Ադրբե­ջա­նի զինված ուժե­րի ԳՇ պետի եւ պաշտպա­նության նախա­րա­րի խորհրդա­կան Բախտի­յար Էհսա­նի հետ: Ակնհայտ է, որ վերջինս Բաքու է գործուղվել Թուրքիա­յից:

Այս ֆոնին Հայաստա­նում ՌԴ դեսպա­նա­տունը իր երկրի քաղա­քա­ցի­նե­րին խորհուրդ է տվել չայցե­լել Սյունի­քի, Գեղարքունի­քի եւ Վայոց ձորի սահմա­նա­մերձ շրջաններ: Ընդսմին, կարծես առա­ջին անգամ է, որ Հայաստա­նում ՌԴ դեսպա­նա­տունը նման զգուշա­ցում է անում: Բեռլի­նում մեկնարկող հայ-ադրբե­ջա­նա­կան՝ արտգործնա­խա­րարնե­րի մակարդա­կով բանակցություննե­րի նախօ­րեին տեղե­կատվա­կան բավա­կան բարդ խճանկար է ստացվում: Մոսկվան Անկա­րա­յի հետ պայմա­նա­վորվա­ծության հնա­րա­վո­րություն տեսնու՞մ է, թե Պուտի­նի Թուրքիա այցից առաջ ռազմա­կան գերա­տեսչության պատվի­րա­կություն Բաքու գործուղե­լով՝ Էրդո­ղա­նը հասկացնում է, որ «հարա­վա­կովկասյան Յալթա‑2» նույնպես չի՞ լինե­լու:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3391674.html

Առնչվող Հոդվածներ