22 C
Yerevan

Սյունի­քը Ռուսնե­րի Դանդաղ Գործող Ռո՞ւմբն Է

Միջազգա­յին հանրությունը Հայաստա­նը կճա­նա­չի ոչ թե որպես ՀԱՊԿ անդամ-Ռուսաստա­նի սատե­լիտ, այլ ագրե­սիա­յի ենթարկված սուվե­րեն պետություն, որ իր սահմաննե­րը եւ տարածքա­յին ամբողջա­կա­նությունը միջազգա­յին իրա­վունքին չհա­կա­սող բոլոր միջոցնե­րով եւ ձեւե­րով, այդ թվում՝ ռազմա­կան օգնություն ստա­նա­լու ձեւով պաշտպա­նե­լու սուվե­րեն իրա­վունք ունի։

Վահրամ Աթա­նեսյան

Ռուսաստա­նը «երկրորդ ճակա՞տ» է պարտադրում

Բեռլի­նում Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի հանդի­պումը եւ Գերմա­նիա­յի միջնորդությամբ բանակցություննե­րը շարունա­կե­լու մասին «ձեռք բերված համա­ձայնությունը գործնա­կան չէ, ավե­լի պարզ ասած՝ արա­րողկարգա­յին է եւ նպա­տակ ունի երկա­րաձգե­լու գործընթա­ցը, որ կազմա­կերպվում է Ռուսաստա­նի հովա­նա­վո­րությամբ»: Նման կարծիք «Թուրան» գործա­կա­լության «Դժվար հարց» հաղորդմանն արտա­հայտել է Բաքվի Քաղա­քա­կան մենեջմենթի ինստի­տուտի տնօ­րեն Ազեր Գասիմլին:

Գասիմլին համոզված է, որ Ռուսաստանն Ադրբե­ջա­նի նկատմամբ «հսկա­յա­կան ճնշում է գործադրում՝ փորձե­լով այն վերա­ծել Հարա­վա­յին Կովկա­սում իր աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րի իրացման ֆորպոստի»: Ադրբե­ջանցի քաղա­քա­գե­տի գնա­հատմամբ՝ աշխարհա­քա­ղա­քա­կան շահը թելադրում է, որ Ռուսաստա­նը Անվտանգության դաշնա­յին ծառա­յության սահմա­նա­պահ ուժե­րի միջո­ցով «պահպա­նի վերահսկո­ղությունը «Զանգե­զուրի միջանցքի» նկատմամբ, այդ պատճա­ռով էլ մշտա­պես թեժ է պահում հավա­նա­կան էսկա­լա­ցիա­յի թեման»:

Ըստ էության, Բաքվի Քաղա­քա­կան մենեջմենթի ինստի­տուտի տնօ­րե­նը գրե­թե բաց տեքստով ասում է, որ Ռուսաստանն Ադրբե­ջա­նի նկատմամբ հսկա­յա­կան ճնշում է գործադրում, որպեսզի վերջինս սահմա­նա­յին բախումներ սկսի, ինչը թույլ կտա, որ Մոսկվան իբրեւ Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան դաշնա­կից եւ Ադրբե­ջա­նի դաշնակցա­յին գործընկեր միջամտի եւ այդ համա­տեքստում սահմա­նա­պահ զորքե­րի հսկո­ղության տակ առնի Սյունի­քի հարա­վը:

Նույն օրը ՌԴ ԱԳՆ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչ Զախա­րո­վան չհայտա­րա­րեր, որ Մեղրի երթուղու նկատմամբ Ռուսաստա­նի հսկո­ղությունը տրա­մա­բա­նա­կան է, քանի որ ռուսա­կան սահմա­նա­պահ ուժերն արդեն իսկ գտնվում են այնտեղ, հսկում են Իրա­նի հետ Հայաստա­նի սահմա­նը: Սա ոչ այլ ինչ է, քան Հայաստա­նին, Ադրբե­ջա­նին եւ հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րի արեւմտյան միջնորդնե­րին հղած բաց ազդակ է, որ Ռուսաստա­նը «Մեղրիի երթուղու» այլ ռեժիմ, քան իր վերահսկո­ղությունն է, իրացնե­լի չի համա­րում:

Երբ իրա­վի­ճա­կը գնա­հատվում է այդ կտրվածքով, ապա, թերեւս, հասկա­նա­լի է դառնում նաեւ ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնե­լու Հայաստա­նի որոշման բուն շարժա­ռի­թը, ինչի նկատմամբ այնքան սրված է Մոսկվա­յի վերա­բերմունքը: Եթե անգամ Ալիեւը ոչ մի ճնշման էլ չի ենթարկվում, հավա­նա­կան էսկա­լա­ցիան համա­ձայնեցված է, ապա ՀԱՊԿ-ում մասնակցության սառե­ցումը Հայաստա­նի համար վերածվում է ոչ միայն դիվա­նա­գի­տա­կան, այլեւ իրա­վա­կան ռեսուրսի:

Միջազգա­յին հանրությունն այդ դեպքում Հայաստա­նը կճա­նա­չի ոչ թե որպես ՀԱՊԿ անդամ-Ռուսաստա­նի սատե­լիտ, այլ ագրե­սիա­յի ենթարկված սուվե­րեն պետություն, որ իր սահմաննե­րը եւ տարածքա­յին ամբողջա­կա­նությունը միջազգա­յին իրա­վունքին չհա­կա­սող բոլոր միջոցնե­րով եւ ձեւե­րով, այդ թվում՝ ռազմա­կան օգնություն ստա­նա­լու ձեւով պաշտպա­նե­լու սուվե­րեն իրա­վունք ունի:

Լիո­վին իմաստազրկվում է քարոզչությունը, որ Հայաստա­նը, հեռա­նա­լով ՀԱՊԿ-ից, նպաստում է, որ Հարա­վա­յին Կովկա­սում Ռուսաստա­նի դեմ երկրորդ ճակատ բացվի: Ռուսաստանն արդեն իսկ Մերձդնեստրում լարվա­ծություն է նախա­պատրաստել եւ, կարծես, շահագրգռված է, որ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի իրա­վի­ճա­կան էլ սրվի: Այդ սցե­նա­րը լիո­վին ներգրվում է ՌԴ նախա­գահ Պուտի­նի ամե­նամյա Ուղերձի տոնայնությա­նը: Ռուսաստա­նը հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին Արեւմուտքի դեմ երկրորդ ճակատ կբա­ցի՞:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3392691.html

Առնչվող Հոդվածներ