22 C
Yerevan

Լավրո­վի Զգուշա­ցումը Երև­ա­նին

Հայաստա­նը չի կարող ՀԱՊԿ առնչությամբ դիրքա­վո­րումով իր համար լուծել քաղա­քա­կան խնդիրներ, իսկ ԵԱՏՄ «գծով» շարունա­կե­լով աշխա­տանքը ինտեգրա­ցիոն նախագծում՝ ստա­նալ տնտե­սա­կան էֆեկտ։

Հակոբ Բադալյան

Լավրո­վի զգուշա­ցումը Երեւա­նին՝ Ֆիդա­նի եւ Բայրա­մո­վի հետ հանդի­պումնե­րից հետո

Անթա­լիա­յի դիվա­նա­գի­տա­կան ֆորումի շրջա­նա­կում անցկացրած ասուլի­սում ՌԴ արտգործնա­խա­րար Սերգեյ Լավրո­վը անդրա­դառնա­լով ՀԱՊԿ վերա­բերյալ Հայաստա­նի վարչա­պե­տի հայտա­րա­րություննե­րին, բավա­կա­նին թափանցիկ ակնարկեց, որ Հայաստա­նը չի կարող դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց մնալ ԵԱՏՄ-ում:

Այլ կերպ ասած, ըստ Լավրո­վի, Հայաստա­նը չի կարող ՀԱՊԿ առնչությամբ դիրքա­վո­րումով իր համար լուծել քաղա­քա­կան խնդիրներ, իսկ ԵԱՏՄ «գծով» շարունա­կե­լով աշխա­տանքը ինտեգրա­ցիոն նախագծում՝ ստա­նալ տնտե­սա­կան էֆեկտ: Ռուսաստա­նի արտգործնա­խա­րա­րը փաստա­ցի ակնարկում է այն մասին, որ քաղա­քա­կան հարցե­րի լուծման ճանա­պարհին Մոսկվա­յի համար ռազմա­վա­րա­կան սպառնա­լիքնե­րի պարա­գա­յում Երեւա­նը կստա­նա տնտե­սա­կան պատժա­մի­ջոց:

Անկասկած է, որ Ռուսաստանն ունի Հայաստա­նին տնտե­սա­կան հարված հասցնե­լու էական լծակներ: Որեւէ կերպ չի նշմարվում այդ հարցում այսպես ասած համարժեք այլընտրանքի շոշա­փե­լի հեռանկար: Դա մեծ հավա­նա­կա­նությամբ կբե­րի Հայաստա­նի ներսում հասա­րա­կա­կան տրա­մադրություննե­րի լուրջ տատանման: Ինչպես բազմիցս առիթ եմ ունե­ցել ասե­լու, Ռուսաստա­նի համար մարտա­վա­րա­կան իմաստով կարող է ընդունե­լի լինել Հայաստա­նի ներկա­յիս քաղա­քա­կա­նությունը, որը ստեղծում է իրա­վի­ճակ, երբ արեւմտյան դերա­կա­տարնե­րը հայտնվում են կայունության հարցում զգա­լի պատասխա­նատվության տակ:

Միեւնույն ժամա­նակ, Մոսկվա­յի համար կարեւոր է թույլ չտալ այդ իրադրության ռազմա­վա­րա­կան շրջա­դարձ, երբ մարտավվա­րա­կան էֆեկտը կամ շահե­կա­նությունը կարող է անցնել արդեն ռազմա­վա­րա­կան ռիսկի ռեժի­մի: Լավրո­վի հայտա­րա­րությունը այդ իրադրությունը, այսպես ասած՝ մարտա­վա­րա­կան-ռազմա­վա­րա­կան հարա­բե­րակցությունը կառա­վա­րե­լու վկա­յություն է, որը միտված է Երեւա­նին ցույց տալու, որ Ռուսաստա­նը մտա­դիր չէ «բաց թողնել» իրա­վի­ճա­կը: Այստեղ էական է հարցը, թե արդյո՞ք Մոսկվան Երեւա­նի գործո­ղություննե­րում տեսել է ռազմա­վա­րա­կան ռիսկի շոշա­փե­լի առարկա­յա­ցում, թե՞ Լավրո­վի հայտա­րա­րություննե­րը «բխել» են Թուրքիա­յի եւ Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարնե­րի հետ ննրա հանդի­պումնե­րից, որոնք տեղի են ունե­ցել Անթա­լիա­յի դիվա­նա­գի­տա­կան ֆորումի ընթացքում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3393614.html

Առնչվող Հոդվածներ