20.8 C
Yerevan

Հասկա­նա­լի Ակնարկ

Ստացվում է, որ Մոսկվան արգե­լա­փա­կոց է դնում նաեւ «բեռլինյան հարթա­կի» ճանա­պարհին եւ դարձյալ՝ Իլհամ Ալիեւի ձեռքով, ինչից, սակայն, վերջինս փորձում է հնա­րա­վոր դիվի­դենտներ քաղել։

Վահրամ Աթա­նեսյան

Բաքվում հասկա­ցել են Պուտի­նի «բարեւա­գի­րը»

Ե՞րբ են ռուսաստանյան հատուկ ծառա­յություննե­րը գաղտնալսել գերմա­նա­ցի բարձրաստի­ճան զինվո­րա­կաննե­րի հեռա­խո­սա­յին խորհդակցությունը, որի ընթացքում քննարկվել է Ղրի­մի կամրջին հեռա­հար հրթիռնե­րով հարվածներ հասցնե­լու հետ կապված տեխնի­կա­կան հարցեր՝ հայտնի չէ: Ստույգ է, որ կրեմլյան հայտնի քարո­զիչ Մարգա­րի­տա Սիմոնյանն այն հրա­պա­րա­կել է Մյունխե­նի անվտանգության խորհրդա­ժո­ղո­վից հետո, որտեղ Գերմա­նիա­յի կանցլե­րի միջնորդությամբ տեղի է ունե­ցել Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի առաջնորդնե­րի հանդի­պում, գոնե առե­րեւույթ ձեռք բերվել բանակցություննե­րը շարունա­կե­լու համա­ձայնություն:

Բաքվի իշխա­նա­մերձ լրատվա­մի­ջո­ցը, կարծես, արձա­նագրա­յին բնույթի մեջբե­րումներ է արել Իլհամ Ալիեւի եւ Գերմա­նիա­յի գործա­րար շրջա­նակնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հանդի­պումից: Ըստ այդմ, Ադրբե­ջա­նի նախա­գա­հը բաց տեքստով ասել է, որ ԵԽԽՎ-ում Միլլի մեջլի­սի պատվի­րա­կության մանդա­տը մեկ տարով սահմա­նա­փա­կե­լու նախա­ձեռնությունը Գերմա­նիա­յի իշխա­նություննե­րինն է, հակա­ռակ դեպքում բանա­ձեւի հեղի­նակ չէր հանդի­սա­նա իշխող կոա­լի­ցիա­յում կանցլեր Շոլցի կուսակցությունը ներկա­յացնող՝ Բունդեսթա­գի պատգա­մա­վո­րը:

Ալիեւն Ադրբե­ջա­նի նկատմամբ սահմա­նա­փա­կումը գնա­հա­տել է ԵԽԽՎ անդամ ոչ քրիստոնյա երկրի դեմ «խտրա­կա­նության» դրսեւո­րում եւ ավե­լացրել, որ միտումը պահպանվե­լու պարա­գա­յում այլ ընտրություն, քան «ապա­վի­նել իսլա­մին» չի մնում: Երկրորդ էական միտքը, որ նա հնչեցրել է, վերա­բե­րում է տարածքա­յին ամբողջա­կա­նության հարցում «տարընկա­լումնե­րին»: Երբ խոսքը վերա­բե­րում է Ուկրաի­նա­յին, ապա Եվրո­պան ոչ մի խոսքով, այլեւ սպա­ռա­զի­նություննե­րով օժանդա­կում է, բայց երբ Ադրբե­ջանն է «վերա­կանգնում իր տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, ապա ենթարկվում է քննա­դա­տության, երկա­կի ստանդարտնե­րի քաղա­քա­կա­նության թիրախ դառնում»- ասել է Ալիեւը:

Փաստա­ցի նա մերժել է Ադրբե­ջա­նում գերմա­նա­կան կապի­տա­լի ներգրավման առա­ջարկությունը, քանի որ սահմա­նել է «նախա­պայմաննե­րի» այնպի­սի նշա­ձող, որ Գերմա­նիան ցանկության դեպքում իսկ հաղթա­հա­րել չի կարող, որովհե­տեւ նման հարցե­րում հիմք է ընդունվում Եվրա­միության ընդհա­նուր ուղե­գի­ծը: Ալիեւը հազիվ թե դա չգի­տի կամ չի հասկա­նում: Գերմա­նա­ցի գործա­րարնե­րի հետ հանդիպմա­նը նրա պահվածքը եւ կազմա­կերպված տեղե­կատվա­կան արտա­հոսքի տոնայնությունը վկա­յում է, որ Ալիեւը ճիշտ եւ ժամա­նա­կին է ըմբռնել Մարգա­րի­տա Սիմոնյա­նի միջո­ցով իրեն հղած Պուտի­նի «բարեւա­գի­րը»:

Բացա­հայտել, որ Գերմա­նիա­յի Զինված ուժե­րի բարձրաստի­ճան սպա­նե­րը քնանրկել են Ղրի­մի կամուրջը ոչնչացնե­լու հարցը, ի դեպ՝ գերմա­նա­կան կողմը հաստա­տել է հեռա­խո­սազրույցի իսկությունը, նշա­նա­կում է հայտա­րա­րել, որ Գերմա­նին Ռուսաստա­նի թշնա­մին է: Հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րին Ֆրանսիա­յի միջնորդությունն Ալիեւը պատճա­ռա­բա­նել է Ելի­սե­յան պալա­տի «միանշա­նակ հայա­մետ դիրքո­րոշմամբ»: Բայց Ռուսաստա­նի համար սկզբունքա­յի­նը ոչ թե Ֆրանսիա­յի եւ Գերմա­նիա­յի կամ մեկ այլ եվրո­պա­կան երկրի միջեւ Ալիեւի ազատ ընտրությունն է, այլ՝ որ կարգա­վո­րումը «կարող է տեղի ունե­նալ միայն ռուս-հայ-ադրբե­ջա­նա­կան՝ նախկի­նում ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րի հիմքով»-ինչը եւս մեկ անգամ ՌԴ արտգործնա­խա­րար Լավրո­վը հնչեցրեց Անթա­լիա­յի դիվա­նա­գի­տա­կան ֆորումի շրջա­նակնե­րում:

Ստացվում է, որ Մոսկվան արգե­լա­փա­կոց է դնում նաեւ «բեռլինյան հարթա­կի» ճանա­պարհին եւ դարձյալ՝ Իլհամ Ալիեւի ձեռքով, ինչից, սակայն, վերջինս փորձում է հնա­րա­վոր դիվի­դենտներ քաղել. եթե Գերմա­նիան եւ Եվրա­միությունը ճանա­չեն սեպտեմբե­րի 19-ից հետո ձեւա­վորված «տարա­ծաշրջա­նա­յին նոր իրո­ղություննե­րը» եւ քաղա­քա­կան խոչընդոտներ չստեղծեն, ապա Ալիեւը խոստա­նում է «կանաչ լույս վառել» Ադրբե­ջա­նում եվրո­պա­կան տնտե­սա-կոմունի­կա­ցիոն նախագծե­րի առաջ: Ըստ երեւույթին, ռուս-ադրբե­ջա­նա­կան բավա­կան բարդ երկխո­սություն է ընթա­նում: Ռուսաստանցի որոշ փորձա­գետներ ակնարկում են, որ Էրդո­ղա­նը, թեեւ խոստա­ցել էր, բայց Ադրբե­ջա­նը «չի հանձնում Ռուսաստա­նին»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3393682.html

Առնչվող Հոդվածներ