20.8 C
Yerevan

Մերձդնեստրը «Դավա­ճա­նեց»

Գագաուզիա­յի «բաշկա­նը» կարո՞ղ է Մերձդնեստրի «դավա­ճա­նությունը» փոխհա­տուցել եւ Եվրա­միության հետ Մոլդո­վա­յի բանակցություննե­րին ընդա­ռաջ լարվա­ծություն ստեղծել:

Վահրամ Աթա­նեսյան

Մերձդնեստրը Պուտի­նին «դավա­ճա­նեց». ի՞նչ կանի Գագուզիան

Փետրվա­րի 28-ին Մերձդնեստրի չճա­նաչված հանրա­պե­տության բոլոր մակարդակնե­րի պատգա­մա­վորնե­րի համա­գումա­րը Ռուսաստա­նի կազմում ընդգրկվե­լու որո­շում չընդունեց: Տիրասպո­լը Մոսկվա­յին խնդրեց, որ դիվա­նա­գի­տա­կան-քաղա­քա­կան գործի­քա­կազմով «տնտե­սա­կան շրջա­փա­կումը հաղթա­հա­րե­լու» աջակցություն ցուցա­բե­րի: Մոսկվան պատասխա­նեց, որ խնդրանք «ի գիտություն է ընդունում եւ անհրա­ժեշտ քայլեր կձեռնարկի»: Մերձդնեստրի քաղա­քա­կան կարգա­վորման կողմ են Մոլդո­վան, Ուկրաի­նան, Ռուսաստա­նը, Եվրա­միությունը: Առկա իրա­վի­ճա­կում այս ձեւա­չա­փով որեւէ քննարկում բացառված է:

Իրա­վի­ճա­կին շատ դիվա­նա­գի­տո­րեն արձա­գանքեց Մոլդո­վա­յի նախա­գահ Սանդուն եւ հայտա­րա­րեց, որ Մոլդո­վա-Եվրա­միություն մեկնարկող բանակցություննե­րը հնա­րա­վո­րություն են, որպեսզի Դնեստրի երկու ափե­րի մարդիկ միա­վորվեն: Կարե­լի է ենթադրել, որ Տիրասպո­լը սկզբունքո­րեն դեմ չէ, որպեսզի ինքնա­կա­ռա­վարման որո­շա­կի երաշխիքնե­րով վերաինտեգրվի Եվրա­միության ձգտող Մոլդա­վա­յին: Համե­նայն դեպս, Մոլդո­վա­յի եվրո­պա­կան ընտրության դեմ Տիրասպո­լից վերջնագրա­յին բնույթի հայտա­րա­րություններ չեն հնչում:

Այս համա­տեքստում Մոլդո­վա­յի կազմում գագաուզա­կան ինքնա­վա­րության «բաշկա­նի» եւ տեղա­կան խորհրդա­րա­նի ղեկա­վա­րի համար Մոսկվա­յում կազմա­կերպվել է բավա­կան բարձր մակարդա­կի ընդունե­լություն. նրանք հանդի­պել են ՌԴ Դաշնա­յին ժողո­վի վերին պալա­տի նախա­գահ Մատվիենկո­յին: Գագաուզիա­յի «բաշկա­նը» հայտա­րա­րել է, որ ինքնա­վա­րությունը Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը պահպա­նե­լու եւ խորացնե­լու մտադրություն ունի, չնա­յած որ «Մոլդո­վան ընտրել է եվրաինտեգրման ճանա­պարհը»:

Գագաուզիան կազմա­վորվել է հետխորհրդա­յին շրջա­նում: Նրա կարգա­վի­ճա­կը սահմանված է առանձին օրենքով: Գործում է նաեւ «Բաշկա­նի մասին» օրենք, որի առա­ջին հոդվա­ծով վերջինս պարտա­վորված է հարգել Մոլդո­վա­յի սահմա­նադրությունը: Ի՞նչ հանգա­մանքնե­րում է Մոլդո­վան ստիպված եղել գագաուզա­կան իքնա­վա­րություն ստեղծել այն դեպքում, երբ վերջինս նույնիսկ կոմպակտ տարածք չունի՝ մնում է ենթադրել: Գագաուզիան բավա­կան սերտ կապեր ունի նաեւ Թուրքիա­յի հետ:

Մամուլում տեղե­կություն է հայտնվել, որ Մոլդո­վա­յի նախա­գահ Սանդուն Գագուզիա­յի «բաշկան» Եվգենյա Գուցուլին դեռեւս պաշտո­նա­կան ընդունե­լության չի արժա­նացրել: Գագաուզնե­րը մտա­վա­խություն ունեն, որ Քիշնեւը քննարկում է ինքնա­վա­րությունը լուծա­րե­լու թեման: Ի՞նչ քննարկումներ են ունե­ցել Գագաուզիա­յի «բաշկան» Գուցուլը եւ ՌԴ Դաշնա­յին ժողո­վի վերին պալա­տի նախա­գահ Մատվիենկոն՝ տեղե­կություն չկա: Հայտնի չէ նաեւ, թե Մատվիենկո­յից բացի ու՞մ հետ է բանակցություններ վարել Գուցուլը:

Քիշնեւ-Տիրասպոլ հավա­նա­կան թվա­ցող երկխո­սության նկատմամբ Մոսկվա­յի պաշտո­նա­կան դիրքո­րո­շումը բացա­սա­կան է: Գագաուզիա­յի «բաշկա­նը» կարո՞ղ է Մերձդնեստրի «դավա­ճա­նությունը» փոխհա­տուցել եւ Եվրա­միության հետ Մոլդո­վա­յի բանակցություննե­րին ընդա­ռաջ լարվա­ծություն ստեղծել: Ի՞նչ ազդե­ցություն ունի Թուրքիան Գագաուզիա­յում, դա միայն քաղաքակրթակա՞ն է, թե Անկա­րան ունի նաեւ քաղա­քա­կան լծակներ: Հնարավո՞ր է, որ Մոլդո­վա­յի եվրաինտեգրման դեմ Մոսկվան եւ Անկա­րան միա­վորվեն:

Տարածքնե­րը, որ Մոսկվան «Նովո­ռուսիա» է անվա­նում եւ սահմա­նա­կից են Մերձդնեստրին, Մոլդո­վա­յի հարա­վին, որտեղ նաեւ Գագաուզիան է, պատմա­կան ոչ այնքան հեռա­վոր անցյա­լում Օսմանյան Թուրքիա­յի մաս են կազմել: Այստեղ ազդե­ցությունը ենթադրում է նաեւ Արեւելյան Եվրո­պա-Սեւծովյան ավա­զան սուբռե­գիո­նում ռազմա­քա­ղա­քա­կան ներկա­յություն: Մերձդնեստրի ռուսաստանյան նախա­գի­ծը, կարծես, իրա­կա­նա­նա­լու հեռանկար չունի: Գագաուզնե­րի պարա­գան այլ է: Նրանք քաղա­քակրթա­կան «առանձնա­հա­տուկ տեսակ» են: Հնա­րա­վոր է՝ Մոսկվա­յի հետ շփումնե­րի միջո­ցով գագաուզնե­րը ձգտում են Եվրա­միությունից էթնիկ-քաղա­քակրթա­կան ինքնության երաշխիքներ ստա­նալ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3393785.html

Առնչվող Հոդվածներ