Դոլանդ Թրամփն իզոլիցիոնիստ է և պատրաստ է աշխարհի մի մասը հանձնել Պուտինի, Էրդողանի, Կիմ Չեն Ընի քմահաճույքին, որը նա արդեն իսկ սկսեց 2016-ին, և որը ջարդվեց մեր գլխին իր նախագահության վերջին ամիսներին
2020-ի սեպտեմբերին:
Առնոլդ Բլեյան
Ինչո՞ւ է կարևոր, որ Ուկրաինան հաղթի և Ռուսաստանը պարտվի, ընդսմին ինչո՞ւ է կարևոր, որ Նահանգներում պարտվի իզոլիցիոնիզմը
թրամփիզմը և հաղթանակի ինտերնացիոնալիզմը: Ռուս-ուկրաինական պատերազմ արհայտությունը դարձել է բոլորիս առօրյան. ցավալիորենընտելացրել մեզ: Ավելի խորը գիտակցելու համար, թե ինչի մասին է այն, պետք է գիտակցել, որ նախ
պատերազմն արևելյան Եվրոպայում է, և երկրորդ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա և այդ հարձակումը ոչ այնքան տնտեսական-ռազմական բաղադրիչ ունի (հիգիենայի կանոններին հետևելով
չեմ էլ դիտարկում Ուկրաինայի արևելքում ռուսների իբր թե պաշտպանության ռուսական վարկածը), որքան քաղաքակրթական, աշխարհաքաղաքական, իրավական: Ուկրաինայի արևելքում ուժի և անհանդուրժողականության իրավունքը, դիկտատուրան, դեսպոտիզմը հարձակվել են միջազգային իրավունքի, մարդու իրավունքի, դեմոկրատիայի վրա: Երկրորդ աշխարհամարտով ձևավորված իրավունքի վրա հիմնված աշխարհակարգին ձեռնոց է նետված և Ուկրաինայում է որոշվելու, թե ինչպիսին է լինելու աշխարհը հաջորդ 50 տարիների ընթացքում իրավակա՞ն, թե՞ բարբարոսային: Թերևս ակնառու է, թե ո՞ր նոր աշխարահակրգի պայմանում գույություն կունենա, կհարատևի և կբարգավաճի Հայաստանը, իսկ որի դեպքում այն կցեղասպանվի և կդադարի իր գոյությունը: Պուտինյան Ռուսաստանի հեռահար և վաղեմի պլանների մասին Ուկրաինայում և դրանից դուրս օրերս ակնարկեցին Սոլովյով-Սիմոնյան կրեմլածին հակաէսթետիկ տարրերը ռուսական հեռուստաեթերի ժամանակ
ափսոսանք հայտնելով 2008-ին Թբիլիսին չգրավելու և Հայաստանի հետ սահման չստեղծելու կապակցությամբ և միևնույն ժամանակ այդ ծրագիրն ուժի մեջ բերելու կարևորության մասին: Ապա վերահաստատվեց նախկին նախագահ, ՌԴ ԱԽ փոխքարտուղար, կրեմլյան ռուպոր Դմիտրի Մեդվեդևի “Ռուսաստանի սահմանները չեն ավարտվում” արտահայտությամբ: Պուտինյան Ռուսաստանի նեոիմպերիալիստական նկռտումների ու դրա վտանգի մասին, (ի հեճուկս Բարգավաճ Հայաստան+ՀՀԿ և դրանց հարողների վերջերս իրենց իրական հայրենիքում և մայրենիքում Եդինայա Ռոսիայի “Ընդդեմ գաղութատիրության. հանուն ազգերի ազատության» ծիծաղաշարժ անունը կրող համաժողովին մասնակցության) հայտնել էր ԱՄՆ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնը դեռ 1992-ին. “Մոսկվայի կողմից իր կայսրությունը վերականգնելու նոր փորձը ողբերգություն կլինի Ռուսաստանի և նրա հարևանների համար”: Հանրապետական Նիքսոնը ջատագովն էր ԱՄՆ-ի ինտերնացիոնալիստական և ինտերվենցիոն դերակատարման, ի հակադրություն իրեն հանրապետական Դոլանդ Թրամփն իզոլիցիոնիստ է և պատրաստ է աշխարհի մի մասը հանձնել Պուտինի, Էրդողանի, Կիմ Չեն Ընի քմահաճույքին, որը նա արդեն իսկ սկսեց 2016-ին, և որը ջարդվեց մեր գլխին իր նախագահության վերջին ամիսներին
2020-ի սեպտեմբերին: Իհարկե, ամեն ինչ այնպես չէ, որ կախված է զուտ Միացյալ Նահանգներից. հավաքական Եվրոպան արդեն ցուցադրում է աննախադեպ միասնականություն և վճռականություն Ուկրաինայի օժանդակելու հարցում: Այնուամենայնիվ կարևոր է, որ Թրամփը պարտվի, և հաղթանակի կա՛մ գործող նախագահ դեմոկրատ Բայդենը, ում թերևս կշարունակի փոխնախագահ Հարրիսը, կա՛մ հանրապետական Նիքի Հեյլին: Աժ նախագահ Սիմոնյանի հայտարարությունը, որ աշխարհը բաժանվել է ավտոկրատ և դեմոկրատ թևերի իրական է, բայց… …Բայց, ամեն ինչ այնպես չէ, որ միանշանակ է և այնպես չէ ով սև է, մութերի հետ է, իսկ ով սպիտակ
լուսավորների: Որքան շատ ու ազդեցիկ են երկրի դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և ռազմական լծակները, այնքան դյուրին է մանևրելու հնարավորությունը: Հայաստանն այդպիսին չէ, և այո՛, երկրորդում եմ Ալեն Սիմոնյանին. ժողովրդավարությունը Հայաստանի զենքն է, ռազմավարական արսենալն ու դիվանագիտական ակտիվը, հետևաբար
այն պետք է զարգացվի մաքսիմալ ընդլայնելով և խորացնելով մեր հարաբերությունները դեմոկրատական աշխարհի հետ, և մինիմալացնելով մեր կախվածությունը մեր ռազմավարական հակառակորդից
Ռուսաստանից:
Գրառումը՝ Առնոլդ Բլեյանի ֆեյսբուքյան էջից։