20.8 C
Yerevan

Երեկվա Մասին՝ Վաղվան

Չէր գնվում-չէր վաճառվում, չէր վախե­նում ու ուներ սեփա­կան կարծիք: Երկրում ու երկրից դուրս: Վազգե­նը շանթարգել էր Հայաստա­նի Հանրա­պե­տության համար ու քանի նա կար, Հայաստա­նի հետ խաղեր տալ հնա­րա­վոր չէր: Ու նրա ներկա­յությամբ գենե­րա­լը գենե­րալ էր, զինվո­րը՝ զինվոր, պաշտոնյան՝ պաշտոնյա: Պետությունը՝ պետություն:

Անա­հիտ Ադամյան

Ես նորից ավե­լի շատ չգրե­ցի, քան գրե­ցի: Ամե­նա­զարմա­նա­լին, որ գրե­լիս հասկա­ցա, որ ես Վազգեն Սարգսյա­նին… չեմ հասկա­ցել: Չեմ հասկա­ցել իր խորքով ու էությամբ, որովհետև երբ կարդում էի իր գրա­կա­նությունը, այնպի­սի գլխապտույտ խորքեր բացվե­ցին՝ սիմվո­լի­կա­յի ու իրա­կա­նության այնպի­սի շերտեր, որ շունչս կտրվում էր, երբ ուզում էի հասկա­նալ՝ էս ու՛ր գնաց, էս ու՛ր բերեց, էս ի՛նչ արեց, ի՛նչ ՊԱՏՎԱՆԴԱՆ դրեց մեր կյանքի հիմքե­րի համար, կյանքի, որ ապրում ենք ու կյանքի, որ պիտի ապրեինք, բայց մենք մենք չեղանք:
Մենք երբեք Վազգեն Սարգսյան պետա­կան, քաղա­քա­կան, ռազմա­կան գործչին ու գրո­ղին չենք հասկա­նա իր ողջ խորությամբ ու էությամբ, անգամ սրտով մտա­ծե­լով, ինչպես ինքը: 20-րդ դարում ինքն էր ՙխանգա­րում՚՝ այնքան շատ էր, այնքան տիրա­կան ու այնքան հզոր: 21-րդ դարի առա­ջին երկու տասնամյա­կում պարզա­պես արգելված էր, տաբու էր դրված նրա անվան ու գործի վրա: Հիմա՞:
Իսկ հիմա ո՞վ է հիշում, որ Վազգե­նը հավա­քեց 1000-ից ավե­լի ջոկատնե­րին ու տարա­ծաշրջա­նի ամե­նա­մարտունակ բանա­կը դարձրեց միակ կայա­ցած արժե­քը: Ո՞վ է հիշում, որ Վազգե­նը պատե­րազմի ընթացք փոխեց մահա­պարտնե­րի կոչով: Բացեց ու պահեց Լաչի­նի միջանցքը: 1996-ին իսկա­պես կանխեց քաղա­քա­ցիա­կան պատե­րազմը երկրում: 1998-ին թույլ չտվեց տարածքնե­րի հանձնմամբ Ղարա­բա­ղի խնդրի փուլա­յին լուծումը: 1999-ին Մեղրին պահեց: Ու՝ սպանվեց, որովհետև Հայաստա­նը նրա վարչա­պե­տության օրոք դառնում էր տարա­ծաշրջա­նի ամե­նահզոր երկի­րը ԱՄՆ‑ի, ԵՄ‑ի միանշա­նակ աջակցությամբ: Ո՞վ է հիշում, որ Վազգե­նը 1999‑ի մայի­սից հոկտեմբեր երկի­րը պահեց ու սկսել էր պարտքե­րը փակել առանց մեկ լումա պարտք վերցնե­լու: Որ մեկ ամսում ծայրից ծայր գույքագրել էր Հայաստա­նի ամբողջ տնտե­սությունը ու քաղա­քա­կան որո­շումով վերա­գործարկեց ՙԿա­նա­զը՚, կասեցրեց ՀԷՑ‑ի սեփա­կա­նաշնորհումը, որ հոկտեմբե­րի 22‑ի վերջին հեռուստաե­լույթի թեման կոռուպցիա­յի դեմ պայքարն էր: Որ… Հարյուրա­վոր ՙոր՚-եր, որ մեր պետության ու մեր պատմությունն են: Ու այդ պատմությունը իմա­նալն ու արժև­ո­րե­լը Վազգե­նին բոլո­րո­վին պետք չէ նա հայրե­նի­քին տվեց ամեն ինչ ու կյանքն էլ հետը, իսկ մե՞նք…
Որևէ մեկի մտքով անցե՞լ է, որ դեռ ՀՀ անկա­խությունից առաջ, 88-ից սկսած Վազգե­նը սուսուփուս արել է այն գործը, որ եղել է առա­ջին ամե­նաանհրա­ժեշտը՝ սկսած ինքնա­պաշտպա­նությունից՝ մինչև բանակ ստեղծե­լը, մահա­պարտնե­րի կոչից մինչև հրա­դա­դար, սկսած տնտե­սությունը աշխա­տեցնե­լուց մինչև Ղարա­բա­ղի հարցը: Ու այնպես չէ, որ ամեն ինչ իր սրտով է եղել, այնպես չէ, որ ամեն ինչ հենց ինքն է արել, բայց ստիպված է եղել հանձն առնել, որովհետև ուրիշ մեկը պարզա­պես չկար: Ուրիշ ո՞վ, եթե ոչ ինքը: Ո՞վ իրա­վունք ուներ, ո՞վ կարող էր ՙոչ՚ ասել: Եվ ո՞վ կարող էր իրեն ՙոչ՚ ասել: Որ Վազգե­նի ներկա­յությամբ ձգվում էին բոլո­րը, կժխտեն միայն նրանք, որ ստում են առանց աչք թարթե­լու: Պաշտպա­նության նախա­րա­րը նրա դեպքում միայն բանա­կի հարցե­րով զբաղվո­ղը չէր, միայն այն մարդը չէր, որ ամեն գարուն ու աշուն տնից-տեղից կտրում ու բանակ էր տանում 18 տարե­կաննե­րին, որ անձնա­կան ու պաշտո­նա­կան կապե­րով բանակ էր զինում, պաշտպա­նության նախա­րա­րը նրա դեպքում սահման էր, որ հնա­րա­վոր չէր ատո­մա­յին ռումբ գցե­լով էլ անցնել: Չէր գնվում-չէր վաճառվում, չէր վախե­նում ու ուներ սեփա­կան կարծիք: Երկրում ու երկրից դուրս: Վազգե­նը շանթարգել էր Հայաստա­նի Հանրա­պե­տության համար ու քանի նա կար, Հայաստա­նի հետ խաղեր տալ հնա­րա­վոր չէր: Ու նրա ներկա­յությամբ գենե­րա­լը գենե­րալ էր, զինվո­րը՝ զինվոր, պաշտոնյան՝ պաշտոնյա: Պետությունը՝ պետություն: Հետո տեսակ փոխվեց: Մտա­ծո­ղության ու գործո­ղության: Հոկտեմբե­րի 27-ով տեսա­կի վերացման խնդիր էր լուծվում: Պետա­կան մտա­ծո­ղության: Ինքնիշխա­նության: Տնտե­սության զարգացման: Արտա­քին քաղա­քա­կա­նության: Ու բոլոր նրանք, որ փորձում են համո­զել, թե չի եղել Մեղրիի տարբե­րակ, կամ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյա­նը կողմ են եղել, իրենց չե՞ն հարցնում, ինչու՞ նրանք սպանվե­ցին, ինչու՞ տարա­ծաշրջա­նում իրա­վի­ճակ փոխվեց, ինչու՞ Հայաստա­նը խրվեց շինա­րա­րության ու սպա­սարկման ոլորտի մեջ, հերթով փակե­լով արդյունա­բե­րա­կան այն ձեռնարկություննե­րը. որ բացել ու գործարկում էին Վազգեն ու Արամ Սարգսյաննե­րը: Ինչպե՞ս Հայաստա­նը Ռուսաստա­նին սկսեց հանձնել ոչ միայն գույքը պարտքի դիմաց, այլև հանքա­հումքա­յին ռեսուրսնե­րը՝ ընդերքը, ՀԷՑ-երը, Իրա­նի հետ գազա­տա­րը, երկա­թուղին ու այն ամե­նը, ինչ ռազմա­վա­րա­կան որևէ կարև­ո­րություն ունի Հայաստա­նի ինքնուրույն տնտե­սա­վա­րումը ու արտա­քին քաղա­քա­կան խնդիրնե­րը լուծե­լը կանխե­լու համար: Մեղավո՞ր էր Վազգեն Սարգսյա­նը այս ամե­նի համար: Իհարկե: Որ՝ սպանվեց: Որ՝ հավա­տաց իրեն հավա­տարմության երդում տվողնե­րին: Որ կարծում էր՝ բոլորն էլ ուզում են Հայաստա­նի զարգա­ցումը ու աշխարհը իր սրտի չափ գիտեր:

Գրա­ռումը՝ Անա­հիտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ