20.8 C
Yerevan

Ի՞նչ Կցանկա­նա Իրա­նը

Արդյո՞ք իրա­նա­կան կողմը բարձրա­ձայնել է այն միտքը, որ արտա­հայտել էր դեռեւս նախորդ տարի հոկտեմբե­րին Հայաստա­նի ԱԽ քարտուղա­րի իրանյան այցի ընթացքում: Մասնա­վո­րա­պես, իրա­նա­կան մեդիան այդ այցի ընթացքում հայտնեց, որ ԶՈՒ գլխա­վոր շտա­բի պետի հետ Հայաստա­նի ԱԽ քարտուղա­րի հանդիպմա­նը գենե­րալ Բաղե­րին ռեգիո­նալ կայունության ապա­հովման համար հայտնել է Հայաստան-Ադրբե­ջան սահմա­նին իրանյան դիտորդներ տեղա­կա­յե­լու պատրաստա­կա­մություն:

Հակոբ Բադալյան

Ի՞նչ է պայմա­նա­վորվել Սուրեն Պապիկյանն Իրա­նում

Մարտի 6‑ին պաշտո­նա­կան այցով Իրան մեկնած Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րը հանդի­պել է այդ երկրի պաշտպա­նության նախա­րար եւ զինված ուժե­րի աջակցման նախա­րար, բրի­գա­դի գենե­րալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիա­նիի հետ: Հանդիպմա­նը նախա­րարնե­րը խոսել են փոխա­դարձ հետաքրքրություն ներկա­յացնող հարցե­րի շուրջ, քննարկել ռեգիո­նալ եւ միջազգա­յին հարցեր: Սուրեն Պապիկյա­նը հանդի­պում է ունե­ցել նաեւ Իրա­նի ԶՈՒ գլխա­վոր շտա­բի պետ Բաղե­րիի հետ, քննարկե­լով երկկողմ հարա­բե­րությունն ու ռեգիո­նալ իրա­վի­ճա­կը:

Ինչպես հայտնում է պաշտպա­նության նախա­րա­րության պաշտո­նա­կան հաղորդագրությունը, Հայաստա­նի եւ Իրա­նի պաշտպա­նության նախա­րարնե­րի հանդիպման ընթացքում «մի շարք պայմա­նա­վորվա­ծություններ են ձեռք բերվել փոխա­դարձ հետաքրքրություն ներկա­յացնող հարցե­րի շուրջ»: Ինչ պայմա­նա­վորվածծություննե­րի մասին է խոսքը, հաղորդագրությունը չի մանրա­մասնում: Դրանք կարող են պարունա­կել իհարկե տեղե­կատվություն, որը ենթա­կա չէ հանրայնացման՝ հենց երկկողմ շահից ելնե­լով, միեւնույն ժամա­նակ դրանք կարող են լինել մանրա­մասներ, որոնք այդքան էլ էական չեն եւ հանրայնա­ցումը կարող է ցրել այն տպա­վո­րությունը, որ թողնում է պայմա­նա­վորվա­ծություննե­րի մասին առանց մանրա­մասնե­րի հայտա­րա­րությունը:

Թերեւս կասկած չկա մի հարցում, որ Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րի իրանյան այցի ընթացքում տեղի ունե­ցած քննարկումնե­րում շոշա­փե­լի առկա­յություն է ունե­ցել հայ-ֆրանսիա­կան պաշշտպա­նա­կան գործակցության թեման, ինչպես նաեւ երեւի թե հայտա­րա­րությունը, որ Երեւա­նում արեց Պապիկյա­նի իրանյան այցի նախօ­րեին Հայաստան ժամա­նած Հունաստա­նի պաշտպա­նության նախա­րար Դենդիա­սը, բարձրա­ձայնե­լով Ֆրանսիա, Հունաստան, Հայաստան եւ Հնդկաստան քառա­կողմ գործակցության հնա­րա­վո­րության մասին: Պաշտպա­նության նախա­րա­րի մակարդա­կով այդպի­սի բարձրա­ձայնումներ անկասկած չեն արվում պատա­հա­կան, եւ ըստ ամե­նայնի Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րարն Իրա­նում անդրա­դառնա­լու է այդ թեմա­յին, առնվազն այն պարզ պատճա­ռով, որ պաշտպա­նա­կան ոլորտում այդօ­րի­նակ քառա­կողմ գործակցության համար իրանյան տարանցումը ըստ էության անփո­խա­րի­նե­լի հանգա­մանք է:

Միեւնույն ժամա­նակ, դիտարկե­լով պայմա­նա­վորվա­ծություննե­րի հավա­նա­կան շրջա­նա­կը, նախա­րար Պապիկյա­նի իրանյան այցի համա­տեքստում թերեւս ուշադրության է արժա­նի այն, թե արդյո՞ք իրա­նա­կան կողմը բարձրա­ձայնել է այն միտքը, որ արտա­հայտել էր դեռեւս նախորդ տարի հոկտեմբե­րին Հայաստա­նի ԱԽ քարտուղա­րի իրանյան այցի ընթացքում: Մասնա­վո­րա­պես, իրա­նա­կան մեդիան այդ այցի ընթացքում հայտնեց, որ ԶՈՒ գլխա­վոր շտա­բի պետի հետ Հայաստա­նի ԱԽ քարտուղա­րի հանդիպմա­նը գենե­րալ Բաղե­րին ռեգիո­նալ կայունության ապա­հովման համար հայտնել է Հայաստան-Ադրբե­ջան սահմա­նին իրանյան դիտորդներ տեղա­կա­յե­լու պատրաստա­կա­մություն: Երեւանն այդ բովանդա­կությունը չի բարձրա­ձայնել: Հայաստա­նի ԱԽ քարտուղա­րը նախորդ հոկտեմբե­րին այցե­լեց Իրան եւ արժա­նա­ցավ ընդհուպ Իրա­նի նախա­գա­հի ընդունե­լության, ինչը նշա­նա­կում էր, որ այցը ունե­ցել է բավա­կա­նին առարկա­յա­կան քաղա­քա­կան բովանդա­կություն եւ անհրա­ժեշտություն: Դա ժամա­նա­կա­հատված էր, երբ փաստա­ցի տեղի էր ունե­ցել Արցա­խի ամբողջա­կան հայա­թա­փումը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3394894.html

Առնչվող Հոդվածներ