20.8 C
Yerevan

Լավրո­վի Հրա­տապ Զանգը Միրզո­յա­նին

Պետք է եզրա­կացնել, որ Լավրո­վի նախա­ձեռնությունը ունե­ցել է շտապ կամ այսպես ասած հրա­տապ տրա­մա­բա­նություն, եթե նա չի սպա­սել Միրզո­յա­նի Երեւան վերա­դառնա­լուն, կամ՝ վերա­դարձից հետո շունչ քաշե­լուն:

Հակոբ Բադալյան

Ռուսաստա­նի արտգործնա­խա­րար Սերգեյ Լավրո­վը մարտի 5‑ին զանգա­հա­րել է եւ խոսել Հայաստա­նի արտգործնա­խա­րար Արա­րատ Միրզո­յա­նի հետ: Ընդ որում ուշադրության է արժա­նի այն, որ Հայաստա­նի ԱԳՆ‑ն հեռա­խո­սազրույցի մասին տեղե­կություն է տարա­ծել նախօ­րեին, նշե­լով, որ այն տեղի է ունե­ցել ռուսա­կան կողմի նախա­ձեռնությամբ, իսկ ահա ռուսա­կան ԱԳՆ‑ն առնվազն մինչ մարտի 6‑ի կեսօր իր պաշտո­նա­կան կայքում չէր հրա­պա­րա­կել հեռա­խո­սազրույցի մասին որեւէ տեղե­կություն: Լավրո­վի նախա­ձեռնությամբ տեղի ունե­ցած հեռա­խո­սազրույցը սակայն ուշագրավ է ամե­նեւին ոչ այդ պատճա­ռով, թեեւ այդ հանգա­մանքն էլ հետաքրքիր է:

Նախ, հարկ է նկա­տել, որ Լավրովն ու Միրզո­յա­նը մարտի 1–3‑ին մասնակցել են Անթա­լիա­յում անցկացված դիվա­նա­գի­տա­կան ամե­նամյա ֆորումին: Միրզո­յա­նը հանդի­պել է Թուրքիա­յի արտգործնա­խա­րա­րի հետ, Լավրո­վը՝ թե թուրք գործընկե­րոջ, թե ադրբե­ջանցի Բայրա­մո­վի հետ, իսկ ահա Լավրով-Միրզո­յան հանդի­պում՝ չի եղել: Փոխա­րե­նը եղել է Լավրո­վի բավա­կա­նին հատու հայտա­րա­րությունն այն մասին, որ Երեւա­նից ակնկա­լում են լսել հստակ խոսքեր այն մասին, թե ինչպես են դիրքա­վորվում այսպես ասած ինտեգրա­ցիոն նախագծե­րի հանդեպ, թե ՀԱՊԿ, թե ԱՊՀ, թե ԵԱՏՄ: Լավրո­վը ըստ էության բավա­կա­նին սպառնա­լից հնչող տոնով եւ թափանցիկ ակնարկում էր, որ չի կարող լինել «սառը» վերա­բերմունք ՀԱՊԿ հանդեպ, իսկ ԵԱՏՄ-ից՝ օգտա­պաշտություն:

Փաստո­րեն ստացվում է, որ ՌԴ արտգործնա­խա­րա­րը Երեւա­նից հստակ պարզա­բա­նում սպա­սել է երկու օր, իսկ հետո չի համբե­րել եւ ի՞նքն է զանգա­հա­րել պարզա­բանման համար: Թե՞ նրա հեռա­խո­սա­զանգը ունե­ցել է բոլո­րո­վին այլ պաճառ կամ մոտիվ, որը քիչ բանով է ուղղա­կիո­րեն եւ միա­գիծ փոխկա­պակցված հռե­տո­րա­բա­նության անտուրա­ժից: Մասնա­վո­րա­պես, այդ առումով էլ ուշադրության են արժա­նի մի քանի պարա­գա: Մեկն այն, որ Լավրով-Միրզո­յան հեռա­խո­սազրույցը տեղի է ունե­նում փաստո­րեն այն ժամա­նակ, երբ արտգործնա­խա­րար Միրզո­յա­նը վարչա­պետ Փաշինյա­նի պատվի­րա­կության կազմում գտնվում է Եգիպտո­սում: Համե­նայն դեպս, Հայաստա­նի ԱԳՆ‑ն Լավրո­վի հեռա­խո­սա­զաննգի եւ զրույցի մասին հաղորդագրությունից առաջ տարա­ծել էր հաղորդագրություն, որ Հայաստա­նի Ա նախա­րա­րը հանդի­պել է Եգիպտո­սի իր գործընկե­րո­ջը:

Պետք է եզրա­կացնել, որ Լավրո­վի նախա­ձեռնությունը ունե­ցել է շտապ կամ այսպես ասած հրա­տապ տրա­մա­բա­նություն, եթե նա չի սպա­սել Միրզո­յա­նի Երեւան վերա­դառնա­լուն, կամ՝ վերա­դարձից հետո շունչ քաշե­լուն: Հետեւա­բար առա­ջա­նում է հարց, թե արդյո՞ք Լավրով-Միրզո­յան հեռա­խո­սազրույցը կարող էր կապ ունե­նալ Եգիպտոս այցի հետ: Մյուս պարա­գան այն է, որ ՌԴ արտգործնա­խա­րա­րի նախա­ձեռնությամբ տեղի ունե­ցած հեռա­խո­սազրույցը բացի այն, որ կայա­նում է Միրզո­յա­նի՝ Եգիպտո­սում գտնվե­լու ժամա­նակ, նաեւ տեղի է ունե­նում ՌԴ վարչա­պետ Միշուստի­նի Բաքու այցին զուգա­հեռմ, որը մեկնարկել է նախօ­րեին եւ որի ընթացքում քննարկվե­լու են տնտե­սա­կան գտարբեր ոլորտնե­րում գործակցության առնչվող հարցեր: Հայաստա­նի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Միրզո­յանն ու Լավրո­վը հեռա­խո­սազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ եւ ռեգիո­նալ հարցեր:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3394439.html

Առնչվող Հոդվածներ