20.8 C
Yerevan

Ուկրաի­նա­յի Հաղթա­նա­կի Կարև­ո­րությունը

Դոլանդ Թրամփն իզո­լի­ցիո­նիստ է և պատրաստ է աշխարհի մի մասը հանձնել Պուտի­նի, Էրդո­ղա­նի, Կիմ Չեն Ընի քմա­հա­ճույքին, որը նա արդեն իսկ սկսեց 2016-ին, և որը ջարդվեց մեր գլխին իր նախա­գա­հության վերջին ամիսնե­րին2020-ի սեպտեմբերին:

Առնոլդ Բլե­յան

Ինչո՞ւ է կարևոր, որ Ուկրաինան հաղթի և Ռուսաստանը պարտվի, ընդսմին ինչո՞ւ է կարևոր, որ Նահանգներում պարտվի իզոլիցիոնիզմը թրամփիզմը և հաղթա­նա­կի ինտերնա­ցիո­նա­լիզմը: Ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմ արհայտությունը դարձել է բոլո­րիս առօրյան. ցավա­լիո­րենընտելացրել մեզ: Ավելի խորը գիտակցելու համար, թե ինչի մասին է այն, պետք է գիտակցել, որ նախ պատե­րազմն արև­ելյան Եվրո­պա­յում է, և երկրորդ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա և այդ հարձակումը ոչ այնքան տնտեսական-ռազմական բաղադրիչ ունի (հիգիենայի կանոններին հետևելով չեմ էլ դիտարկում Ուկրաի­նա­յի արև­ելքում ռուսնե­րի իբր թե պաշտպա­նության ռուսա­կան վարկա­ծը), որքան քաղա­քակրթա­կան, աշխարհա­քա­ղա­քա­կան, իրա­վա­կան: Ուկրաի­նա­յի արև­ելքում ուժի և անհանդուրժո­ղա­կա­նության իրա­վունքը, դիկտա­տուրան, դեսպո­տիզմը հարձակվել են միջազգա­յին իրա­վունքի, մարդու իրա­վունքի, դեմոկրա­տիա­յի վրա: Երկրորդ աշխարհա­մարտով ձևա­վորված իրա­վունքի վրա հիմնված աշխարհա­կարգին ձեռնոց է նետված և Ուկրաի­նա­յում է որոշվե­լու, թե ինչպի­սին է լինե­լու աշխարհը հաջորդ 50 տարի­նե­րի ընթացքում իրավակա՞ն, թե՞ բարբարոսային: Թերևս ակնառու է, թե ո՞ր նոր աշխարահակրգի պայմանում գույություն կունենա, կհարատևի և կբարգավաճի Հայաստանը, իսկ որի դեպքում այն կցեղասպանվի և կդադարի իր գոյությունը: Պուտինյան Ռուսաստանի հեռահար և վաղեմի պլանների մասին Ուկրաինայում և դրանից դուրս օրերս ակնարկեցին Սոլովյով-Սիմոնյան կրեմլածին հակաէսթետիկ տարրերը ռուսական հեռուստաեթերի ժամանակ ափսո­սանք հայտնե­լով 2008-ին Թբի­լի­սին չգրա­վե­լու և Հայաստա­նի հետ սահման չստեղծե­լու կապակցությամբ և միևնույն ժամա­նակ այդ ծրա­գիրն ուժի մեջ բերե­լու կարև­ո­րության մասին: Ապա վերա­հաստատվեց նախկին նախա­գահ, ՌԴ ԱԽ փոխքարտուղար, կրեմլյան ռուպոր Դմիտրի Մեդվեդևի “Ռուսաստա­նի սահմաննե­րը չեն ավարտվում” արտա­հայտությամբ: Պուտինյան Ռուսաստա­նի նեոիմպե­րիա­լիստա­կան նկռտումնե­րի ու դրա վտանգի մասին, (ի հեճուկս Բարգա­վաճ Հայաստան+ՀՀԿ և դրանց հարողնե­րի վերջերս իրենց իրա­կան հայրե­նի­քում և մայրե­նի­քում Եդի­նա­յա Ռոսիա­յի “Ընդդեմ գաղութա­տի­րության. հանուն ազգե­րի ազա­տության» ծիծա­ղա­շարժ անունը կրող համա­ժո­ղո­վին մասնակցության) հայտնել էր ԱՄՆ նախկին նախա­գահ Ռիչարդ Նիքսո­նը դեռ 1992-ին. “Մոսկվա­յի կողմից իր կայսրությունը վերա­կանգնե­լու նոր փորձը ողբերգություն կլի­նի Ռուսաստա­նի և նրա հարև­աննե­րի համար”: Հանրա­պե­տա­կան Նիքսո­նը ջատա­գովն էր ԱՄՆ‑ի ինտերնա­ցիո­նա­լիստա­կան և ինտերվենցիոն դերա­կա­տարման, ի հակադրություն իրեն հանրապետական Դոլանդ Թրամփն իզոլիցիոնիստ է և պատրաստ է աշխարհի մի մասը հանձնել Պուտինի, Էրդողանի, Կիմ Չեն Ընի քմահաճույքին, որը նա արդեն իսկ սկսեց 2016-ին, և որը ջարդվեց մեր գլխին իր նախագահության վերջին ամիսներին 2020‑ի սեպտեմբե­րին: Իհարկե, ամեն ինչ այնպես չէ, որ կախված է զուտ Միացյալ Նահանգնե­րից. հավա­քա­կան Եվրո­պան արդեն ցուցադրում է աննա­խա­դեպ միասնա­կա­նություն և վճռա­կա­նություն Ուկրաի­նա­յի օժանդա­կե­լու հարցում: Այնուա­մե­նայնիվ կարև­որ է, որ Թրամփը պարտվի, և հաղթա­նա­կի կա՛մ գործող նախա­գահ դեմոկրատ Բայդե­նը, ում թերևս կշա­րունա­կի փոխնա­խա­գահ Հարրի­սը, կա՛մ հանրա­պե­տա­կան Նիքի Հեյլին: Աժ նախա­գահ Սիմոնյա­նի հայտա­րա­րությունը, որ աշխարհը բաժանվել է ավտոկրատ և դեմոկրատ թևե­րի իրա­կան է, բայց… …Բայց, ամեն ինչ այնպես չէ, որ միանշա­նակ է և այնպես չէ ով սև է, մութերի հետ է, իսկ ով սպիտակ լուսա­վորնե­րի: Որքան շատ ու ազդե­ցիկ են երկրի դիվա­նա­գի­տա­կան, քաղա­քա­կան, տնտե­սա­կան և ռազմա­կան լծակնե­րը, այնքան դյուրին է մանևրե­լու հնա­րա­վո­րությունը: Հայաստանն այդպի­սին չէ, և այո՛, երկրորդում եմ Ալեն Սիմոնյա­նին. ժողովրդավարությունը Հայաստանի զենքն է, ռազմավարական արսենալն ու դիվանագիտական ակտիվը, հետևաբար այն պետք է զարգացվի մաքսիմալ ընդլայնելով և խորացնելով մեր հարաբերությունները դեմոկրատական աշխարհի հետ, և մինիմալացնելով մեր կախվածությունը մեր ռազմավարական հակառակորդից Ռուսաստա­նից:

Գրա­ռումը՝ Առնոլդ Բլե­յանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ