Հայաստան

Հայաստանը ԵՄ-ից Ավելի Շատ Կշահի, Քան ԵԱՏՄ-ից

Հայաստանն էլ այլևս նահանջելու տեղ չունի. արևմուտքը Հայաստանի առաջ հստակ կողմնորոշման հարց է դրել և մենք պետք է շարունակենք ընթանալ եվրոպականացման ուղիով։ Եվ այստեղ կառավարության գործն է արևմուտքից որքան հնարավոր է շատ ու ամուր երաշխիքներ ստանալ, քանի որ ԵԱՏՄ-ից դուրս գալը թեթև չի լինելու։ Պետք է հասկանալ, թե ինչպես է կազմակերպվելու առևտուրը, ներմուծում-արտահանումը, եվրոպական ստանդարտներին համապատասխանելու պահանջ կա։

Հովսեփ Խուրշուդյան

1inTV-ին զրուցել է «Ազատ Քաղաքացի» ՀԿ նախագահ  Հովսեփ Խուրշուդյանի հետ։

Հովսեփ Խուրշուդյանը, մեկնաբանելով այն իրադրությունը, որ Հայաստանը չի կարող մնալ ՀԱՊԿ-ում, բայց մնալ ԵԱՏՄ-ում(դրա մասին բաց ակնարկ էր արել ՌԴ արտգործնախարար Լավրովը), ասաց, որ թեև Հայաստանը վերջին երկու տարում որոշակի օգուտներ է ստացել Ռուսաստանի հետ կատարվող առևտրից, բայց այդ «ոսկե տարիները» ըստ էության ավարտվում են, որովհետև արևմուտքի և հատկապես ԱՄՆ կողմից էլ ավելի խիստ սանկցիաներ են սահմանվել, հատկապես Ռուսաստանի հետ երկկոողմ առևտրի հետ կապված, ուստի Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալով կարող է իր մասնաբաժին շահույթը ստանալ ԵՄ-ից։ Նույնիսկ Թուրքիան, որ այժմ տնտեսապես բավական ծանր դրության մեջ է գտնվում, Ռուսաստանի հետ արտահանումը կրճատել է մոտ 34 տոկոսով, քանի որ ունի արևմուտքի մեծ աջակցության կարիք։ Թուրքիայի դեպքում այդ աջակցությունը պետք է շատ ավելի մեծ լինի, քանի որ եթե Հայաստանի համար ակնկալվող մի քանի միլիարդ դոլարը կարող է էական ազդեցություն ունենալ, ապա Թուրքիային տասնապատիկ ավելի մեծ գումարներ են անհրաժեշտ։ Պատահական չէ, որ հենց Թուրքիայի նախագահն է Ալիևին կոչ անում չտրվել սադրանքների Հայաստանի հետ սահմանային բախումների հարցով։ Իսկ այդ սադրանք ասվածը միայն ու միայն Ռուսաստանի ձեռամբ է իրականացվում։ Ալիևի վարչակարգը Ռուսաստանի համար միշտ էլ եղել է այն ծանր ու բութ գործիքը, որով նա Անդրկովկասում իրավիճակը խառնել է և սաստել Հայաստանին։

Հիմա այդ վիճակը փոխվում է, որովհետև Հայաստանն էլ այլևս նահանջելու տեղ չունի. արևմուտքը Հայաստանի առաջ հստակ կողմնորոշման հարց է դրել և մենք պետք է շարունակենք ընթանալ եվրոպականացման ուղիով։ Եվ այստեղ կառավարության գործն է արևմուտքից որքան հնարավոր է շատ ու ամուր երաշխիքներ ստանալ, քանի որ ԵԱՏՄ-ից դուրս գալը թեթև չի լինելու։ Պետք է հասկանալ, թե ինչպես է կազմակերպվելու առևտուրը, ներմուծում-արտահանումը, եվրոպական ստանդարտներին համապատասխանելու պահանջ կա։

Հովսեփ խուրշուդյանը նշեց, որ ինքն ու իր գործընկերները երկու տարի է, որ կրկնում են, որ Հայաստանը տնտեսությունը դիվերսիֆիկացնելու կարիք ունի, քանի որ ի վերջո Հայաստանը կանգնելու է ԵՄ անդամակցման հարցի առաջ ու մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի դրան։ Բայց շատ քիչ բան է արվել այդ ուղղությամբ։

Անդրադառնալով նրան, որ խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները դեմ են ԵՄ ինտեգրացիային ու ոչ թե ասում են ավելի շատ կամ ավելի քիչ, այլ հստակ պաշտպանում են միայն ռուսական գիծը, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ զարմանալու ոչինչ չկա։ Տարիներ առաջ, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանը տանում էր Եվրաինտեգրացման ճանապարհով, բոլորը կողմ էին, քանի որ շեֆն այդպես էր ասել, բայց երբ մի գիշերվա ընթացքում նա միտքը փոխեց և Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, նրա կամակատարները անխոս համաձայնվեցին։ Հիմա էլ նույն բանն է, պարզապես Հայաստանում նրանք իշխանություն են կորցրել ու նրանց տերերը հիմա ոչ թե «նահանգապետի» միջոցով են ուղղորդվում, այլ ուղղակիորեն հենց Մոսկվայից։

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *