22.9 C
Yerevan

Հայ-Ադրբե­ջա­նա­կան Անվերջ Պատե­րազմն Ու Զառա­մած Սփյուռքը

Թավշյա հեղա­փո­խությունը պետության հեղա­փո­խությունն էր հեռա­ցող ռեժի­մի դեմ։ Փողո­ցում ցուցա­րարնե­րը պաշտպա­նում էին հայկա­կան պետա­կա­նությունը։ Եվ նրանք, ովքեր հեռա­ցան, ռեժի­մի կրողներն էին, ռեժի­մը մարմնա­վո­րողնե­րը։ Սփյուռքում նույնպես պետք է ջանք գործադրել՝ փոխե­լու նախկին, ավանդա­կան, իրեն սպա­ռած մոդե­լը։

Կայծ Մինասյան

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ, ԱՆՎԵՐՋ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ ԿՈՎԿԱՍՈՒՄ 

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԱՅԾ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՀԵՏ

Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբե­ջա­նը դատա­պարտված են հավերժ հակա­մարտել՝ հակա­ռա­կորդի սահմա­նին ուղղված թնդա­նոթնե­րով։ Ի՞նչ հետև­անքներ կունե­նա Հայաստա­նի համար Ռուսաստա­նի հաղթա­նա­կը կամ պարտությունը Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմում։ Ինչպե՞ս կարող է Գազա­յում Իսրա­յե­լի մղած պատե­րազմն ազդել Ադրբե­ջա­նի և Հայաստա­նի միջև հակա­մարտության վրա: Քաղա­քա­կան գիտություննե­րի համալսա­րա­նի միջազգա­յին հարա­բե­րություննե­րի դասա­խոս և «Լը Մոնդ» թերթի լրագրող Կայծ Մինասյա­նը վերլուծություններ է անում «Հայաստան-Ադրբե­ջան, անվերջ պատերա՞զմ։ Հետխորհրդա­յին պատե­րազմնե­րի անա­տո­միա» գրքում։

Անի Փայտյա­նի հարցազրույցը Կայծ Մինասյա­նի հետ

Ա․ Փ․ — Բարի գալուստ Սիվիլնե­թի տաղա­վար։ Ուրախ եմ ներկա­յացնել իմ հյուրին՝ Կայծ Մինասյա­նին։ Պարոն Մինասյա­նը «Լը Մոնդ» թերթի լրագրող է, քաղա­քա­կան գիտություննե­րի համալսա­րա­նի միջազգա­յին հարա­բե­րություննե­րի դասա­խոս։ Նա վերջերս հրա­տա­րա­կել է նոր աշխա­տություն «Հայաստան-Ադրբե­ջան, անվերջ պատերա՞զմ։ Հետխորհրդա­յին պատե­րազմնե­րի անա­տո­միա» վերնագրով։ Եվ այս գրքից ու Հայաստա­նի ներկա իրա­վի­ճա­կից էլ կխո­սենք այսօր։ Բարի օր, պարոն Մինասյան։

Կ․Մ․ — Բարի օր և շնորհա­կա­լություն հրա­վե­րի համար։ Շնորհա­կա­լություն Սիվիլնե­թին, նրա ֆրանսիա­կան բաժնին՝ հաղորդումը ֆրանսե­րեն վարե­լու համար։

Ա․ Փ․ —  Այո՛, ուրախ ենք այդ բաժի­նը բացե­լու համար։ Ուրեմն, խոսակցությունը կսկսենք մի պատե­րազմից, որը տեղի է ունե­նում Հայաստա­նից ոչ հեռու՝ հյուսի­սում և կապված է Հայաստա­նի հետ։  Խոսքը ռուս-ուկրա­նիա­կան պատե­րազմի մասին է։ Ի դեպ, Ձեր գրքում Դուք խոսում եք այդ մասին և ասում եք հետևյա­լը․ «Եթե Ռուսաստանն արագ հաղթեր այս պատե­րազմում, արև­ելքում շատ երկրներ կկորցնեին իրենց ինքնիշխա­նությունը, Ռուսաստա­նը նորից ձեռք կբե­րեր կայսրության կարգա­վի­ճա­կին համարժեք կարգա­վի­ճակ, Հայաստա­նը և Ադրբե­ջանն ամբողջությամբ կախված կլի­նեին Ռուսաստան-Թուրքիա տանդե­մից»։ Հարցս սա է․ ինչպիսի՞ն կլի­նեն հետև­անքնե­րը Հայաստա­նի համար ոչ հեռու ապա­գա­յում այն սցե­նա­րի դեպքում, երբ Ռուսաստա­նը պարտվի Ուկրաի­նա­յին, կամ, երբ հաղթա­նա­կած դուրս գա պատե­րազմից կամ էլ, եթե պատե­րազմի սրա­ցում լինի։

Կ․Մ․ — Շնորհա­կա­լություն։ Սա ամե­նա­կարև­որ հարցն է այսօր, բայց իրա­կա­նում դրա ետև­ում այն հարցն է, թե ի՞նչ է նշա­նա­կում «շահել պատե­րազմը» և ի՞նչ է նշա­նա­կում «տանուլ տալ պատե­րազմը»։ Այս դեպքում հաղթա­նա­կի նշույլ անգամ չի երև­ում այն ամե­նում, ինչ կատարվում է ներկա­յումս Ուկրա­նիա­յում, և դժվար է պատկե­րացնել, թե ինչպի­սին կլի­նի երկու պատե­րազմող կողմե­րից մեկի հաղթա­նա­կը։ Սակայն հաղթա­նա­կից կամ պարտությունից խոսե­լու փոխա­րեն, խնդի­րը դիտարկենք այլ տեսանկյունից, այսինքն՝ այն դեպքում, երբ Ռուսաստա­նը ուժեղ դիրքում կլի­նի, չասենք կհաղթի, այն էլ երկար ժամա­նա­կով, ի՞նչ տեղի կունե­նա։ Այն ինչը, որ ես ասել եմ, և ինչը Դուք հենց նոր կրկնե­ցիք․ նախկին խորհրդա­յին հանրա­պե­տություննե­րի ինքնիշխա­նության վերա­ցում, որոնք պարզա­պես կվա­խե­նան, քանի որ Ռուսաստա­նը կպարտադրի իր օրա­կարգը և իր տեսա­կե­տը, և անպայման հարև­ան երկրնե­րը, ասենք՝ եվրո­պա­կան տերություննե­րը կամ մի փոքր հեռու գտնվող Միացյալ Նահանգնե­րը, կհարմարվեն ուժե­րի այս նոր հարա­բե­րակցությա­նը։ Հետև­ա­բար, նախկին խորհրդա­յին հանրա­պե­տություննե­րը ստիպված կլի­նեն դժվար ընտրություն կատա­րել։ Իսկ եթե, ընդհա­կա­ռա­կը, Ուկրաի­նան լինի ուժեղ դիրքում, այդ դեպքում, Ռուսաստա­նի համար ռիսկա­յին կլի­նի տեսնել, թե ինչպես են իր հարև­աննե­րը խոչընդո­տում կամ հակադրվում ռուսա­կան շահե­րին իր ծայրա­մա­սե­րում, այլ կերպ ասած՝ Արև­ելյան Եվրո­պա­յում, Կովկա­սում և Կենտրո­նա­կան Ասիա­յում։  Եվ հետև­ա­բար այս իրա­վի­ճա­կում Ռուսաստա­նը կկորցնի այն, ինչը նրան կայսրություն է դարձնում, այսինքն՝ իր ծայրա­մա­սե­րը։ Դա մի քիչ ավե­լի կամ նույնիսկ շատ ավե­լի կթե­ժացնի ինքնիշխա­նության համար պայքա­րը այդ երկրնե­րի մայրա­քա­ղաքնե­րում։ Իսկ երրորդ սցե­նա­րի դեպքում, այսինքն՝ եթե պատե­րազմը սրվի, ինչը, որ հիմա տեղի է ունե­նում, ի՞նչ կարող է պատա­հել։ Երկու տարբե­րա­կի միջի­նը, այսինքն՝ սպասվում է արգելքնե­րի վերա­ցում՝ ազա­տագրում, որը կարող է տեղի ունե­նալ կամ չունե­նալ, չգի­տեմ։ Բայց երկու տարբե­րա­կի միջի­նը, որի շնորհիվ նախկին խորհրդա­յին հանրա­պե­տություննե­րը կարող են ազատ շնչել, առանց բացարձակ, համա­պարփակ ազա­տագրման, ինչը հիմա գոյություն չունի, բայց ավե­լի լավ է զգուշա­վոր լինել։ Եվ դա կշա­րունակվի, ինչը, որ տեղի է ունե­նում այսօր, այսինքն՝ կլի­նի ուժեղ բախում Ռուսաստա­նի և Ուկրաի­նա­յի միջև, հետո մի գուցե ոչ այնքան լարված հակա­մարտություններ Ռուսաստա­նի մերձա­կայքում, այսինքն՝ Կովկա­սում և Կենտրո­նա­կան Ասիա­յում, քանի որ մի կողմից, բարդա­նում է դրությունը Կովկա­սում, ես կասեի, լեռնե­րի մյուս կողմում, հետո Մերձա­վոր Արև­ելքում։ Այստեղ ուրիշ լարված հակա­մարտություն կա Իսրա­յե­լի և Իրա­նի միջև, որտեղ ամեն ինչ բավա­կա­նին պարզ է։ Իսրա­յե­լի ու Իրա­նի միջև այս հակա­մարտության զարգա­ցումը կարող է իր ազդե­ցությունը թողնել Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի շուրջը ստեղծված իրադրության վրա։ Այնպես, որ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև հակա­մարտությունը կախված է հիմնա­կա­նում Ուկրաի­նա­յում ընթա­ցող պատե­րազմից, Իսրա­յե­լի և Իրա­նի միջև ծավալվող քողարկված պատե­րազմից։

Ա․ Փ․ — Դրան կանդրա­դառնանք ավե­լի ուշ։ Իմ երկրորդ հարցը կապված է առա­ջին հարցի հետ․ արդյո՞ք Դուք գտնում եք, որ հստակ կապ կա Լեռնա­յին Ղարա­բա­ղի 2020 թվա­կա­նի և Ուկրաի­նա­յի 2022 թվա­կա­նի պատե­րազմնե­րի միջև։ Արդյո՞ք սրանք կարև­որ ռազմա­վա­րա­կան պատե­րազմներ են, ամեն դեպքում համե­մա­տե­լի՞ են այս իմաստով։

Կ․Մ․ —  Շատ լավ հարց է, և այսօր ավե­լի ու ավե­լի շատ արևմտյան դիտորդներ են զեկույցներ կազմում, ինչը, որ քիչ էին անում երկու տարի առաջ, և անխուսա­փե­լիո­րեն շատա­ցան Ղարա­բա­ղի պատե­րազմի պատճա­ռով։ Այդ պատե­րազմը ազդա­րա­րե­լու էր այլ բախումնե­րի սկիզբը, բայց իրա­կա­նում որպես ժամա­նա­կագրա­կան գործոն՝ երկու տարին մեծ բան չէ, 2020 թվա­կա­նի սեպտեմբե­րից մինչև 2022 թվա­կա­նի փետրվա­րը, իրա­կա­նում շատ փոխազդե­ցություններ կան այդ երկու հակա­մարտություննե­րի միջև, հակա­մարտության երկու գոտի­նե­րի միջև։ Իսկ առա­ջին փոխազդե­ցությունը, ես կասեի, ընկալման մակարդա­կում է։ Պատկե­րացրեք, որ ռուսներն իրենք իրենց ասա­ցին, որ եթե 44-օրյա պատե­րազմի ընթացքում Կովկա­սում՝ Ղարա­բա­ղում Արևմուտքը հակազդեց շատ փափուկ կերպով՝ սահմա­նա­փակվե­լով միայն զինա­դա­դա­րի խախտման մասին բարձրա­ձայնե­լով և խելամտություն ցուցա­բե­րե­լու կոչե­րով, պատկե­րացրեք, թե ինչ կանի Արևմուտքը Ուկրաի­նա­յում մի քանի օրվա պատե­րազմում, «քանի որ մենք ռուսներս, — ինչպես ասում են ռուսնե­րը, — այս պատե­րազմը պիտի հաղթենք ռազմա­կան հատուկ գործո­ղության ավարտին՝ մի քանի օրում»։  Այսպի­սին էր Մոսկվա­յի մեկնարկա­յին ծրա­գի­րը։ Ուրեմն, նրանք ակնկա­լում էին, որ Արևմուտքը պասիվ դիրքո­րո­շում կունե­նա, ի դեպ, հիշու՞մ եք ԱՄՆ նախա­գահ Բայդե­նի առա­ջին հայտա­րա­րություննե­րը, որը պատրաստ էր դուրս բերել երկրից նախա­գահ Զելենսկուն, բայց Ուկրաի­նա­յի նախա­գահն անակնկալ հայտա­րա­րա­րություն արեց․ «Մեզ տաքսի պետք չէ, մենք զինամթերքի կարիք ունենք», որովհետև Արևմուտքում բոլո­րը մտա­ծում էին, որ ուկրաի­նա­կան բանա­կը կպարտվեր, և պատե­րազմը կավարտվեր մի շաբա­թում։ Սակայն, տեղի ունե­ցավ հակա­ռա­կը, որը ձգվում է մինչ այսօր։ Այս ժամա­նա­կագրա­կան պատկե­րը համա­հունչ է նշածս զուգա­հեռ ընկալմա­նը։ Սրան կարե­լի է հավե­լել աշխարհա­քա­ղա­քա­կան փոխազդե­ցություններն անցումա­յին փուլում գտնվող աշխարհում, մի կողմից՝ արևմտյան երկրնե­րի, մյուս կողմից, ոչ արևմտյան երկրնե­րի միջև։ Խոսքն իրա­վա­բա­նա­կան, ռազմա­կան, աշխարհատնտե­սա­կան և այլ փոխազդե­ցություննե­րի մասին է, այսպես կարե­լի է երկար թվարկել այս երկու պատե­րազմնե­րի միջև գոյություն ունե­ցող բոլոր փոխազդե­ցություննե­րը, որոնք սերտո­րեն կապված են միմյանց։

Ա․ Փ․ —  Այստեղ մի ուրիշ հետաքրքրա­կան բան կա։ Հաճախ են խոսում Ուկրաի­նա­յի և Ռուսաստա­նի միջև պատե­րազմի մասին, որը ուրիշ հակա­մարտություններ է ծնում, որոնց մասին հաճախ խոսում են որպես երրորդ համաշխարհա­յին պատե­րազմի մասին։ Ֆրանսիա­ցի սոցիո­լոգ Բերտրո­մա­դինն այն անվա­նում է «համաշխարհայնացված պատե­րազմ»։ Համաձա՞յն եք այս մտքի հետ։ Արդյո՞ք գտնում եք, որ «համաշխարհայնացված պատե­րազմի» նրա բանաձևը տեղին է կիրա­ռել։

Կ․Մ․ —  Այո, ամբողջո­վին տեղին է, մենք չենք կարող խոսել համաշխարհա­յին պատե­րազմի մասին, որովհետև փաստա­ցի միայն մեկ հակա­մարտություն կա այնպի­սի հակա­մարտող կողմե­րով, որոնք չեն հանդի­պում այլուր։ Ի դեպ, Ուկրաի­նա­յի պատե­րազմը համաշխարհայնացված պատե­րազմ է այն իմաստով, որ այն ազդե­ցություն ունի համաշխարհայնացման բոլոր լծակնե­րի վրա, օրի­նակ, տնտե­սա­կան, հասա­րա­կա­կան, էներգե­տիկ, կարճ ասած՝ այս բոլոր լծակնե­րի շաղկա­պումը, այս բոլոր կարո­ղություննե­րի միա­վո­րումը, որով մեկը կամ մյուսը կարող են ազդել թշնա­մու վրա՝ նրան խանգա­րե­լով զարգա­նալ, դանդա­ղեցնե­լով նրա ծավալվե­լու, մանևրե­լու քայլե­րը, օրի­նակ, հիդրո­վա­ռե­լի­քի կամ հացա­հա­տի­կի դեպքում, և այս ամենն արվում է պատժա­մի­ջոցնե­րի օգնությամբ։ Սա ցույց է տալիս, որ խոսքը համաշխարհայնացված պատե­րազմի մասին է։ Իսկ այս ամե­նը հանգեցնում է նրան, որ «համաշխարհայնացված պատե­րազմ» արտա­հայտությունը տեղին է դառնում, քանի որ այն համա­պարփակ ազդե­ցություն ունի, այսինքն՝ ոչ միայն տարածքա­յին, այլև ինքնության և հասա­րա­կության առումով։ Կենտրո­նա­նալ այս հակա­մարտության տարածքա­յին կողմի վրա կնշա­նա­կի կարճա­տե­սություն հանդես բերել։ Պետք է ավե­լի հեռուն գնալ, հակա­մարտությունը դիտել ողջ խորությամբ, այն դիտվածքով, ինչը գծագրվում է հեռանկա­րում, և հույս ունե­նանք, որ համաշխարհա­յին պատե­րազմ չի լինի, դրան չենք հասնի։

Ա․ Փ․ —  Դուք կապի մեջ եք մի շարք ֆրանսիա­ցի դիվա­նա­գետնե­րի և ռազմա­կան գործիչնե­րի հետ։ Հայաստա­նը վերջերս ռազմա­կան տեխնի­կա է ստա­ցել Ֆրանսիա­յից։ Նկա­տե­լի է, որ ամուր համա­գործակցություն կա, բազմա­թիվ պաշտո­նա­կան այցե­լություններ են լինում մեկ՝ այս, մեկ՝ մյուս երկիր։ Ինչպե՞ս կարող է Հայաստա­նը խորացնել համա­գործակցությունը Ֆրանսիա­յի հետ,  անվտանգության երաշխիք ստա­նա­լու առումով, իր պետա­կան ինքնիշխա­նությունը լավա­գույնս ապա­հո­վե­լու համար։

Կ․Մ․ — Արևմուտքի հետ մերձե­ցումը պահանջում է որա­կա­կան թռիչք Հայաստա­նի քաղա­քա­կա­նության և աշխա­տանքի մշա­կույթում։ Արևմուտքի հետ մերձե­ցումը նշա­նա­կում է ընդունել արևմտյան արժե­հա­մա­կարգը՝ ամբողջո­վին հայ մնա­լով։ Արևմուտքի հետ մերձե­ցումը նշա­նա­կում է փոխել աշխարհա­յացքը, այսինքն՝ ավե­լի շատ աշխա­տել, չեմ ասում՝ շատ աշխա­տել շատ վաստա­կե­լու համար։ Շատ աշխա­տել նշա­նա­կում է ավե­լի լավ աշխա­տել, պետա­կան մտա­ծո­ղություն ունե­նալ և հստակ ընկա­լում և պատկե­րա­ցում ունե­նալ, թե ինչ է հարգանքը մարդու արժա­նա­պատվության և մարդկա­յին կյանքի նկատմամբ։

Ա․ Փ․ —  Բայց դեռ այդ մակարդա­կին չե՞նք հասել։

Կ․Մ․ — Ո՛չ, ո՛չ։ Երբ տեսնում ես, թե ինչպի­սի սիրո­ղա­կա­նությամբ, անզգուշությամբ ու անպա­տասխա­նատվությամբ, կարե­լի է ասել՝ անարգանքով են երի­տա­սարդնե­րին ուղարկել մարտնչե­լու 2016 կամ 2020 թվա­կաննե­րին։ Այդ ամե­նը, ինչպես բոլորս գիտենք, անցած 30 տարի­նե­րի անփութության, տխմա­րության և անպա­տասխա­նատվության արդյունք է։ Ուրեմն չենք կարող ասել, որ նախկին խորհրդա­յին հանրա­պե­տության՝ ինքնիշխան պետության վերածվե­լու փուլում ենք եղել, և ես մտա­ծում եմ, որ իրա­կան մարտահրա­վե­րը սրա մեջ է, այսինքն՝ հայե­րը պետք է հարմարվեն գոյություն ունե­ցող աշխարհին, մի կողմ թողնեն կործա­նա­րար պատկե­րա­ցումնե­րը, այսինքն՝ պետք է ավե­լի իրա­տես, պետա­կա­նաստեղծ լինեն։ Առա­ջին բանը, որ պետք է արվի, և դա տեղա­վորվում է մարտահրա­վե­րի շրջա­նա­կում, Ֆրանսիա­յի հետ կապե­րի խորա­ցումն է։ Առա­ջին բանը, որ պետք է արվի, սեփա­կան տունը կառուցելն է։ Երբ ձեր էլեկտրա­կա­նությունը, ջրի խողո­վակնե­րը /ես դիտմամբ եմ բերում նոր կառուցվող տան օրինակը/, էլեկտրա­կա­նությունը, ջրի խողո­վակնե­րը, նկուղը, պատե­րը, առաստա­ղը սարքին չեն, ոչինչ չի գործում, չես կարող խոսել հարև­ա­նի այգու կամ նրա հետ ձեր ընդհա­նուր միջանցքի մասին, որը խառնա­կիչ է կամ գիշա­տիչ։ Ո՛չ, սկզբում պետք է տունդ կառուցես։ Եվ ամբողջ խնդի­րը դրա­նում է, որ պետք է նախ տունդ կառուցես, նորո­գես էլեկտրա­կան լարե­րը, փոխես ջրի խողո­վակնե­րը, առանց մեծ գաղա­փարնե­րի, մեծ երա­զանքնե­րի հետև­ից ընկնե­լու, որոնք հետո մղձա­վանջի են վերածվում։ Եվ ի վերջո, այն, ինչ հաճախ ասում եմ ձեր եղբայրնե­րին Հայաստա­նում՝ հայերն ունեն իրա­կա­նության երկա­կի զգա­ցում․ առա­ջի­նը 91 թվա­կա­նին էր, երբ տեղի ունե­ցավ Հայաստա­նի ինքնիշխա­նության վերա­դարձը։ Դա մի մեծ ապտակ էր, ինչպես ասում են, «հայկա­կան ինքնության» ստեղծման առումով, և երկրորդ ապտա­կը 2020 թվա­կա­նի պատե­րազմն էր, երբ ակնհայտ էր, որ պետք էր հրա­ժարվել կործա­նա­րար տրա­մա­բա­նությունից, ամբողջությամբ կործա­նա­րար մի տրա­մա­բա­նությունից, որի էությունը, օրի­նակ, ինքնիշխա­նությունը և տարածքնե­րի ազա­տագրումը կամ Հայաստա­նի և Սփյուռքի միջև հարա­բե­րություննե­րը մեկ հարթության վրա դնելն է։ Երբեք չենք տեսել այդպի­սի բան։ Հայաստա­նի կառա­վա­րությունը պետք է որո­շի անդրպե­տա­կան ինքնության կառուցման նոր ծանրության կենտրո­նը, և վերջ։ Երբեք նման բանի չենք հանդի­պել։ Երբեք չեմ տեսել, որ ուրիշ պետություն խոսի այդ մասին։ Օրի­նակ, խոսք լինի Հունաստա­նի և իր սփյուռքի, կամ Իսրա­յե­լի և իր սփյուռքի մասին, ո՛չ, կամ Լիբա­նա­նի և իր սփյուռքի մասին։ Ո՛չ, այդպես չէ, Լիբա­նա­նի կառա­վա­րությունը, Իսրա­յե­լի կառա­վա­րությունը, Հունաստա­նի կառա­վա­րությունը կամ Իռլանդիան կամ Իռլանդիա­յի կառա­վա­րությունն է իր ազդե­ցության ցանցե­րը, իր փափուկ ուժն օգտա­գործում։ Բայց եկեք վերջ տանք այդ հիմա­րությա­նը՝ մեկ հարթա­կի վրա դնե­լու, հավա­սա­րեցնե­լու Հայաստանն ու սփյուռքա­հա­յությունը, նույնիսկ պետք է այլ կերպ արտա­հայտվել, Անի, թեպետ օրի­նա­կը, որ ես եմ վերցրել, մի փոքր երկար է․ պետք է դադա­րել ասել «Հայաստան», «երկիր», «հայրե­նիք», «էրգիր», քանի որ դա նշա­նա­կում է՝ շատ բան ասել և ոչինչ չասել։ Չգի­տենք Հայաստա­նը որտե՞ղ է սկսվում, որտե՞ղ ավարտվում, հայրե­նի­քը չգի­տենք որտե՞ղ է սկսվում, որտե՞ղ ավարտվում, Էրգի­րը չգի­տենք որտե՞ղ է սկսվում, որտե՞ղ ավարտվում։ Պետք է խոսենք պետության մասին, Հայաստա­նի Հանրա­պե­տության մասին, և պետք է խոսենք Սփյուռքի կամ անդրպե­տա­կան ցանցե­րի, փափուկ ուժի մասին, և վերջ։ Այդ ասույթնե­րի քերա­կա­նությունը և իմաստա­բա­նությունը պետք է փոխվի։ Պետք է հրա­ժարվել այդ հորինվածքնե­րից, որոնք հավա­տացնում են, որ հայկա­կան համա­կարգը պետք է տարբերվի, բայց հայկա­կան համա­կարգը փխրուն է, ամուր չէ։ Երբ սկսում ես մտա­ծել Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րի, հայկա­կան համա­կարգի և այլ անհե­թե­թություննե­րի մասին, արդյունքն այն է լինում, որ մեծ փորձության ես ենթարկվում, որը ցավ է պատճա­ռում։ 

Ա․ Փ․ —  Մենք դեռ կվե­րա­դառնանք Սփյուռքի հարցին, իսկ մինչ այդ կխո­սենք մի փոքր Իսրա­յե­լի և Գազա­յի միջև ծագած պատե­րազմից, ասենք այսպես, Իսրա­յե­լի կողմից Գազա­յի դեմ մղվող պատե­րազմից, և իր աջա­կիցնե­րից, ինչպես դուք եք ասում։ Դուք գրում եք, որ այս պահին մի նոր շեմ է հատվում այս մակարդա­կում։ Սկսվել է հեռա­վար անգութ պայքար, որի մեջ են մտել մոլլա­նե­րը և հրեա­կան պետությունը։ Ո՞րքան հեռու կարող է գնալ Իսրա­յե­լի և Ադրբե­ջա­նի միջև համա­գործակցությունը, հաշվի առնե­լով, որ լարվա­ծությունը սրվել է  Թել Ավի­վի և Թեհրա­նի միջև, և ի՞նչ ազդե­ցություն դա կարող է ունե­նալ Հայաստա­նի վրա։

Կ․Մ․ — Այս պահին պատե­րազմն Իսրա­յե­լի և ՀԱՄԱՍ‑ի միջև կենտրո­նա­ցած է Գազա­յում, իրա­կա­նում նա հարվածներ է հասցնում Հարա­վա­յին Լիբա­նա­նում, Հեզբոլլա­հի ռազմա­կան խմբա­վո­րումնե­րին, բայց այս պահին պատե­րազմը բավա­կա­նին կենտրո­նա­ցել է, բարե­բախտա­բար, թե ցավոք, ես այլևս չգի­տեմ ինչ բառ կիրա­ռել, Գազա­յում։ Եթե պատե­րազմը բորբոքվի, հակա­մարտությունը թեժա­նա, անխուսա­փե­լիո­րեն ազդե­ցություն կունե­նա Իրա­նի և Ադրբե­ջա­նի միջև հարա­բե­րություննե­րի վրա։ Ի՞նչ կերպ, ես չգի­տեմ։ Բայց ամեն դեպքում Իրա­նը շատ երկար չի հանդուրժի իր հոխորտա­ցող հարև­ա­նին։ Արդյո՞ք Իսրա­յե­լի աջակցությամբ Ադրբե­ջա­նը կգնա բախման Թեհրա­նի հետ։ Արդյո՞ք Թեհրա­նը ռազմա­կան աջակցություն ցույց կտա Հայաստա­նին՝ Բաքվին վերահսկե­լու համար՝ խուսա­փե­լով Բաքվի հետ հարա­բե­րություննե­րի սրումից։ Կաշխուժա­նան նաև Ռուսաստան-Իրան, Ռուսաստան-Թուրքիա, և իհարկե, Իրան-Թուրքիա հարա­բե­րություննե­րը։ Այստեղ երև­ում է հակա­մարտության համաշխարհայնացման ազդե­ցությունը։ Մի անգամ ևս Կովկա­սը կարող է դառնալ, և այդպես էլ կար, համաշխարհայնացված պատե­րազմի օջախ։ Բայց եթե շարունակվեն թեժա­նալ Ռուսաստան-Ուկրաի­նա, մի կողմից, և Իսրա­յել-Իրան հակա­մարտություննե­րը, մյուս կողմից, Կովկա­սում կարող է տեղի ունե­նալ անցում համաշխարհայնացված պատե­րազմի, մի գուցե նույնիսկ համաշխարհա­յին պատե­րազմի՝ տարբեր դաշինքնե­րով, և դա շատ վտանգա­վոր է, այո՛։ Բայց մենք դեռ դրան չենք հասել, կարող ենք ինքներս մեզ մխի­թա­րել։ Եվ պետք չէ տագնա­պի կոչնակ հնչեցնել, բայց վտանգը կա։

Ա․ Փ․ —  Վերջա­պես, վերա­դառնա­լով Սփյուռքին, որի մասին նոր խոսե­ցիք, արդյո՞ք ի վերջո, ինչը, որ անհրա­ժեշտ է Հայաստա­նի Հանրա­պե­տության և Սփյուռքի հարա­բե­րություննե­րում, ուժեղ պետությունն է, որն ունի իր հենա­րա­նը, ինչպես ասա­ցիք, որը համախմբվում է պետության գաղա­փա­րի շուրջ, ուժեղ պետության գաղա­փա­րի, որը վերա­կանգնել է իր իշխա­նությունը։ Կամ էլ անհրա­ժեշտ է, որ Սփյուռքի հաստա­տություննե­րը կարողանա՞ն ազատ ապրել՝ համախմբվե­լով իրենց ինքնության, այսինքն՝ հայկա­կա­նության շուրջը, որովհետև նկա­տե­լի է, որ Սփյուռքը և հայկա­կան պետությունը, պատե­րազմներն էլ դա ցույց տվե­ցին, այնուա­մե­նայնիվ դեռևս տարանջատված են մի շարք հարցե­րում, օրի­նակ, գաղա­փա­րա­խո­սության, պատե­րազմի և հակա­մարտության, տեղի հայե­րի համար՝ դաժան փորձա­ռության հարցե­րում։ Ինչպե՞ս պետք է ամեն ինչ ագուցվի։ Արդյո՞ք պետք է բարե­լա­վել կապը տեղի հայե­րի և Սփյուռքի օղակնե­րի միջև։ Արդյո՞ք Սփյուռքի հաստա­տություննե­րը պետք է համախմբվեն այն բանի շուրջը, ինչ հայկա­կան պետությունն է պատկե­րացնում։ Ի՞նչն է առաջնա­յի­նը այժմ։ Ի՞նչ պետք է անել առա­ջին հերթին հարա­բե­րություննե­րը բարե­լա­վե­լու համար։

Կ․Մ․ —  Նախ, պետք է ապա­կա­ռուցման աշխա­տանք կատա­րել։ Այդ աշխա­տանքը կարող է հիմնվել միայն հասա­րա­կա­կան գիտություննե­րի և քաղա­քա­կան փիլի­սո­փա­յության վրա։  Հայե­րի շրջա­նում, չեմ ուզում ընդհանրացնել, բայց հայոց քաղա­քա­կան մտքի զարգացման ընթացքում չի նկատվել, որ ջանք գործադրվի հասա­րա­կա­կան գիտություննե­րի և քաղա­քա­կան փիլի­սո­փա­յության օգտին։ Քանի դեռ այդ ջանքը չեք գործադրում ի նպաստ հասա­րա­կա­կան գիտություննե­րի՝ սոցիո­լո­գիա­յի, պատմության, մարդա­բա­նության, քաղա­քա­կան գիտություննե­րի և քաղա­քա­կան փիլի­սո­փա­յության, ձեզ երբեք չի հաջողվի կարգա­վո­րել Հայաստա­նի և այսպես ասած՝ Սփյուռքի միջև եղած խնդիրնե­րը։ Ինչու՞։ Որովհետև պետության և իր ազդե­ցության օղակնե­րի միջև կապի ամբողջ խնդի­րը կապված է մի կենտրո­նա­կան հարցի հետ, որը երբեք չի քննարկվել։ Դա մարդու հարա­բե­րությունն է տարա­ծության և ժամա­նա­կի մեջ։ Այսպի­սին է պետության և իր ծայրա­մա­սա­յին օղա­կի միջև կապը։ Ո՞րն է մարդու տեղը տարա­ծություն-ժամա­նակ հարա­բե­րության մեջ։ Քանի դեռ չկա համախմբման ձգտում հասա­րա­կա­կան գիտություննե­րի մասնա­գետնե­րի շուրջը, ի դեպ, շուտով Հայաստան-Սփյուռք համա­ժո­ղով պետք է տեղի ունե­նա, սեպտեմբե­րին, կարծում եմ, ինչպես վերջին անգամ ասա­ցի, հիմա էլ կրկնում եմ, առա­ջին փուլում հասա­րա­կա­գետնե­րը, մարդա­բաննե­րը, պատմա­բաննե­րը, քաղա­քա­գետնե­րը, փիլի­սո­փա­նե­րը պետք է համախմբվեն այդ միակ հարցի շուրջը․ ո՞րն է մարդու տեղը տարա­ծության և ժամա­նա­կի մեջ։ Հասկա­նա­լի է, որ «մարդ» ասե­լով՝ նկա­տի ունենք հայ մարդուն, քանի որ առաջնորդվում ենք հայոց պետության և իր ծայրա­մա­սե­րի միջև եղած տրա­մա­բա­նությամբ, ես կասեի՝ կապով։ Ուրեմն, առա­ջին բանը, որ պետք է անել, ապա­կա­ռուցումն է այն ամե­նի, ինչն արվել է մինչ այժմ, որը, ցավոք, արժեք չունի։ Դա ցնորք է, պաշտա­մունք, որը ոչ մի հենք չունի։ Կամ էլ գործա­րա­րություն է կամ մարդա­սի­րա­կան ժեստ։ Եթե գործա­րա­րություն է, ապա վատ է կազմա­կերպված, կաշա­ռա­կե­րությամբ ներծծված, իսկ եթե մարդա­սի­րություն է, ուրեմն երբեք դրա­նից դուրս չենք գա։ Մի պահ պետք է փորձել ավե­լի հեռուն մտա­ծել, թե ի՞նչ է տրվում նախ և առաջ, հետո պետք է ջանք գործադրել պետության և ռեժի­մի միջև ապա­կա­ռուցման ժամա­նակ, և պետք է հրա­ժարվել ամբողջա­տի­րա­կան, հետխորհրդա­յին, խորհրդա­յին կամ ցարա­կան, ինչպես նաև հայկա­կան տրա­մա­բա­նությունից, այսինքն՝ տրա­մա­բա­նություն, որն անընդհատ շփո­թում է «պետություն» և «ռեժիմ» հասկա­ցություննե­րը։ Թավշյա հեղա­փո­խությունը պետության հեղա­փո­խությունն էր հեռա­ցող ռեժի­մի դեմ։ Փողո­ցում ցուցա­րարնե­րը պաշտպա­նում էին հայկա­կան պետա­կա­նությունը։ Եվ նրանք, ովքեր հեռա­ցան, ռեժի­մի կրողներն էին, ռեժի­մը մարմնա­վո­րողնե­րը։ Սփյուռքում նույնպես պետք է ջանք գործադրել՝ փոխե­լու նախկին, ավանդա­կան, իրեն սպա­ռած մոդե­լը, որը հիմնված է ժողովրդի հիշո­ղության, ավանդույթնե­րի վրա, ինչը ես անվա­նում եմ Ֆրանսիա­յում՝ «իննի բանդա», այսինքն՝ երեք կուսակցություն, երեք հասա­րա­կա­կան-մշա­կութա­յին կազմա­կերպություն, այսիքն՝ ՀԲԸՄ, Կապույտ Խաչը, որը Տուն են կոչում, կոմունիստա­կան կամ հայրե­նա­սի­րա­կան այլ կուսակցություննե­րի գաղտնի կողմնա­կիցնե­րը, ինչպես Ֆրանսիա­կան երի­տա­սարդա­կան միությունը /ԺԱՖ/ Ֆրանսիա­յում կամ այլ կազմա­կերպություննե­րը այլուր։ Այս մոդելն իրեն սպա­ռել է, քանի որ հայոց պետա­կա­նության վերածնունդն ապտակ հասցրեց այս հին մոդե­լին, և քանի որ այս նոր մոդե­լը, որի մասին հենց նոր պատմե­ցի, այս ավանդա­կան մոդե­լը մի մոդել է, որը ձևա­վորվել է պետությունից դուրս, թեպետ ինքնիշխան պետություն չկար։ Խոսում էին ինքնիշխան պետության մասին, բայց այդ մոդե­լը չէր ձևա­վորվել ինքնիշխան պետության հիմքի վրա, այլ ուրիշ բանի, օրի­նակ, հիշո­ղության, անվտանգության, կոմունի­տա­րիզմի և այլնի վրա։ Այս մոդե­լը մեռավ, և նոր մոդել եկավ, մեզ տեսա­նե­լի չեն նոր մոդե­լի ուրվագծե­րը, բայց այն հիմնված է շարժունա­կության, աշխարհայնացման, փոխկա­պակցվա­ծության ու անհա­տա­կա­նության վրա, և անպայմա­նո­րեն այս երկրորդ մոդե­լում հայկա­կան պետությունը դառնում է նոր ծանրության կենտրոն, մեծ հաշվով, նախկի­նում ավանդա­կան մոդե­լի ժամա­նակ, երբ գնում էինք Հայաստան, մի մեծ արշա­վանք էր ստացվում, պետք էր անցնել Մոսկվա­յով, իսկա­կան դժոխք էր։ Այսօր Փարի­զից, օրի­նակ, ես կարող եմ գնալ Երև­ան, վաղը վերա­դառնալ Փարիզ, և նորից մեկնել Երև­ան երեք օրում։ Երկրորդ, ես այսօր կարող եմ միացնել հեռուստա­ցույցս և կարող եմ հայկա­կան ալիք դիտել, սրա­նից 50 տարի առաջ այդպի­սի բան չկար, ուրեմն սա նոր մոդել է։ Երբ մարդիկ ձեզ ասում են Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րից կամ այլ վայրե­րից, որ պետք է փայփա­յել Արևմտյան Հայաստա­նի երա­զանքը, կամ պետք է մտա­ծել Հայաստան-Սփյուռք կապի մասին, դրանք հիմար խոսքեր են։ Իրենց աշխարհն է փոխվում, Հարութ Սասունյաննե­րի աշխարհը, Արամ Առա­ջի­նի և մյուսնե­րի աշխարհը։ Այդ ամբողջ աշխարհը փլուզվում է, այն փլուզվել է, և քանի որ նրանք ավանդա­կան մոդե­լի մարմնա­ցումն են, այն ամե­նը, ինչը կարող է նորա­րա­րության ուղիով ընթա­նալ, նրանց խանգա­րում է, ուստի նրանք ասում են, որ Սփյուռքը մահա­ցել է, Սփյուռքի վերջը եկել է, և այլն, բայց դա ճիշտ չէ։ Նրանց Սփյուռքը, Սփյուռքի նրանց մոդելն է փլուզվել, և ոչ՝ նոր մոդե­լը, և ամբողջ դժվա­րությունը Հայաստա­նի համար ռեժի­մից պետության կամ պետությունից ռեժի­մին անցնե­լու մեջ է։ Տարբե­րություն կա։ Երբ մի պետության մեջ ես ապրում, անպայմա­նո­րեն հասա­րա­կա­կան կապի գաղա­փար կա իշխա­նության և հասա­րա­կության միջև, ուրեմն քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ինքնա­վա­րա­ցում ստեղծելն իրա­կան մարտահրա­վեր է, և երկրորդ մարտահրա­վե­րը Սփյուռքի համար՝ ավանդա­կան մոդե­լից անցնելն է ժամա­նա­կա­կից և ավե­լի բաց մոդե­լի, բայց այն, ինչ ես հենց նոր ասա­ցի, մի աշխա­տանքի արդյունք է,  որը կապված է հասա­րա­կա­կան գիտություննե­րի, քաղա­քա­կան փիլի­սո­փա­յության հետ։ Ավա՜ղ, այդպի­սի աշխա­տանք չի կատարվում Հայաստա­նի և այսպես ասած՝ Սփյուռքի միջև։ Բոլոր համա­ժո­ղովնե­րի ժամա­նակ, որոնք կազմա­կերպվել են 91 թվա­կա­նից ի վեր, երբեք ու երբեք չի բարձրացվել հումա­նի­տար գիտություննե­րի հարցը, որպեսզի փորձ արվի գտնել այդ վիճե­լի հարցի լուծումը, փորձ չի արվել գտնել այլ լուծումներ, ոչ թե անի­րա­գործե­լի ցանկություններ։ Ուղղա­կի դերա­կա­տարներն են փոխվել, նախկի­նում Հրա­նուշ Հակոբյա­նի բեմա­կան շքեղ ներկա­յա­ցումն էր, հիմա՝ պարոն Սինանյա­նի, վաղը կլի­նի չգի­տեմ ում ներկա­յա­ցումը, որովհետև չեն ուզում ջանք գործադրել շրջվե­լու դեպի հասա­րա­կա­կան գիտություննե­րը կամ քաղա­քա­կան փիլի­սո­փա­յությունը, սա է հիմնա­կան խնդի­րը։

Ա․ Փ․ —  Շատ շնորհա­կալ եմ այս հարցազրույցի համար։

Կ․Մ․ —  Շնորհա­կա­լություն, Անի՛։

Ա․ Փ․ — Սիրով, և առա­ջի­կա­յում նորից կհանդի­պենք նույնքան հետաքրքիր հարցազրույցնե­րի առի­թով։ Շնորհա­կալ ենք, որ հետև­ե­ցիք մեր հաղորդմա­նը, և կհանդի­պենք շատ շուտով։

Կ․Մ․ —  Շատ շնորհա­կալ եմ, հաջո­ղություն։

Ա․ Փ․ — Շնորհա­կա­լություն։

Հոդվա­ծը՝ Civilnet.am կայքից։

Առնչվող Հոդվածներ