22.9 C
Yerevan

Մյունխե­նի «Դրա­կա­նը»

Իսկ ինչու՞ հայկա­կան երե­սունմեկ գյուղե­րի տարածքնե­րի հարցը «վիճե­լի է»: Չէ՞ որ դրանք էլ Հայաստա­նին են պատկա­նում ՀԽՍՀ վարչա­տա­րածքա­յին բաժանմամբ:

Վահրամ Աթա­նեսյան

Իլհամ Ալիեւը Մյունխե­նի անվտանգության համա­ժո­ղո­վի շրջա­նակնե­րում Նիկոլ Փաշինյա­նի հետ հանդի­պումը գնա­հա­տել էր «դրա­կան»: Դրան հաջորդել է արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի եւ սահմա­նա­զատման հարցե­րով հանձնա­ժո­ղովնե­րի հանդի­պում, բայց բանակցություննե­րում էական առա­ջընթաց չկա: Ադրբե­ջա­նի փոխվարչա­պե­տի գրա­սենյա­կը պաշտո­նա­կան հայտա­րա­րություն է տարա­ծել, որտեղ հայկա­կան կողմի պնդումը, որ երե­սունմեկ գյուղե­րի տարածքներ գտնվում են ադրբե­ջա­նա­կան օկուպա­ցիա­յի տակ անվա­նել է «բացարձա­կա­պես անհիմն» քանի դեռ «սահմա­նա­զա­տում չի իրա­կա­նացվել»:

Ինչ վերա­բե­րում է չորս ադրբե­ջա­նա­կան ոչ էքսկլա­վա­յին գյուղե­րին՝ Բաղա­նիս Այրում, Ներքին Ոսկե­պար, Խեյրիմլի եւ Գըզը­լա­ղա­ջա­լի, ապա «դրանց պատկա­նե­լիությունն Ադրբե­ջա­նին անվի­ճե­լի է եւ պետք է անհա­պաղ ազատվեն»-ասված է Շահին Մուստաֆաեւի գրա­սենյա­կի տարա­ծած հաղորդագրությամբ, որտեղ նաեւ ընդգծվում է, որ «սահմա­նա­զատման գործընթա­ցում կլուծվի նաեւ չորս էքսկլա­վա­յին գյուղե­րի՝ Վերին Ոսկե­պար, Սոֆուլու, Բարխուդարլու եւ Քյարքի գյուղե­րի, որ օկուպացված են Հայաստա­նի կողմից, ազատման հարցը»:

Ըստ հաղորդագրության՝ հանձնա­ժո­ղովնե­րը ներկա­յումս «սահմա­նա­զատման համար անհրա­ժեշտ նորմա­տիվ-իրա­վա­կան բազա ստեղծե­լու ուղղությամբ աշխա­տանքներ են տանում»: Սա, թերեւս, միակ ընդգծումն է, որ համա­պա­տասխա­նում է փոխվարչա­պետ Մհեր Գրի­գորյա­նի գրա­սենյա­կի տարա­ծած տեղե­կատվությա­նը, ինչի տոնայնությունից, ի դեպ, ակնհայտ էր, որ բանակցություննե­րը, մեղմ ասած, հարթ չեն: Բայց Մուստաֆաեւի գրա­սենյա­կի «բացա­հայտումը» նույնիսկ այդ տպա­վո­րությունն է գերա­զանցում:

Եթե պարզ ձեւա­կերպենք, ապա Ադրբե­ջա­նի դիրքո­րո­շումն այն է, որ չորս ոչ էքսկլա­վա­յին գյուղե­րի հարցը պետք է դիտարկել սահմա­նա­զատման գործընթա­ցից անջատ՝ որպես տարածքնե­րի, որոնց Ադրբե­ջա­նին պատկա­նե­լիությունն «անվի­ճե­լի է»:  Ըստ էության, այս ձեւա­կերպումից հետեւում է, որ Ադրբե­ջա­նը Հայաստա­նի հետ ամբողջ սահմա­նը գնա­հա­տում է «վիճե­լի»: Եւ այստեղ հարց է ծագում. ո՞րն է Բաղա­նիս Այրում, Ներքին Ոսկե­պար, Խեյրիմլի եւ Գըզը­լա­ղա­ջի­լար գյուղե­րի ադրբե­ջա­նա­պատկա­նության «անվի­ճե­լիության» իրա­վա­կան հիմքը: Խորհրդա­յին Ադրբե­ջա­նի վարչա-տարածքա­յին բաժանու՞մը:

Իսկ ինչու՞ հայկա­կան երե­սունմեկ գյուղե­րի տարածքնե­րի հարցը «վիճե­լի է»: Չէ՞ որ դրանք էլ Հայաստա­նին են պատկա­նում ՀԽՍՀ վարչա­տա­րածքա­յին բաժանմամբ: Եւ սահմա­նա­զատման «նորմա­տիվ-իրա­վա­կան բազա» ասե­լիս Ադրբե­ջանն ի՞նչ է նկա­տի ունե­նում, եթե Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նի միջազգա­յին ճանա­չում են ստա­ցել, ՄԱԿ-ին անդա­մակցել որպես նախկին խորհրդա­յին միութե­նա­կան հանրա­պե­տություններ:

Ինչպես պարզ ասված է՝ սահմա­նա­զատման գործընթա­ցում Ադրբե­ջա­նը բարձրացնե­լու է նաեւ Քյարքիի հարցը: Սա արդեն զուտ հայ-ադրբե­ջա­նա­կան խնդիր չէ, որովհե­տեւ Նախի­ջեւա­նի՝ որպես պրո­տեկտո­րա­յին միա­վո­րի, սահմաննե­րը որոշված են 1921թ. մարտի 16‑ի ռուս-թուրքա­կան «Բարե­կա­մության եւ եղբայրության մասին» պայմա­նագրով, որի համար հիմք է ընդունվել ցարա­կան Ռուսաստա­նի Գլխա­վոր շտա­բի քարտե­զը: Ե՞րբ, ինչպե՞ս, իրա­վա­կան ի՞նչ հիմքով է Քյարքին կամ այն ընդգրկող տարածքն անցել Նախի­ջեւա­նի ԻՀ-ին:

Անշուշտ, բարդ հարցեր են, որոնց կարգա­վո­րումը պահանջում է քաղա­քա­կան կամք: Չի երեւում, որ Մյունխե­նում Փաշինյան-Ալիեւ հանդի­պումը «դրա­կան» է եղել, քանի դեռ պաշտո­նա­կան Բաքուն հարա­բե­րություննե­րի կարգա­վորման եւ սահմա­նա­զատման է ձգտում մի սկզբունքով. «Կամ գետնի վրա իրա­վի­ճա­կը ֆիքսվում, տարածքա­յին եւ սահմա­նա­զատման խնդիրնե­րը լուծվում են հաղթող կողմի պայմաննե­րով, կամ կգործի ուժի իրա­վունքը»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3395927.html

Առնչվող Հոդվածներ