Հայաստան

Թուրքիան Մեծացնելու Է Իր Ազդեցությունը Կովկասում

Ռուսների համար Թուրքիան տարածաշրջանում ավելի ցանկալի է, քան արևմուտքը, Էրդողանին հնարավորություն է տալիս ավելի մեծացնելու իր ազդեցությունը ըտարածաշրջանում։ 

Ռուբեն Սաֆրաստյան

Ազատություն TV-ի եթերում «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարը հյուրընկալել էր թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանին։ Զրույցի ընթացքում շոշափվել են հայ-թուրքական հարաբերությունները և դրանց կարգավորմանն ուղված գործընթացները, ինչպես նաև Թուրքիայի՝ Կովկասում ունեցած դերն ու նշանակությունը։

Ինչպես նշեց Սաֆրաստյանը, ներկայումս հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները որակական չեն, այո՛, հանդիպումները հաճախակիացել են, բայց դրանք դեռևս այն մակարդակում չեն, որ բավարար համարվեն։ Դեռևս սահմանը չի բացվել և շատ աշխատանք կա այդ ուղղությամբ։ Հայաստանը մշտապես հանդես է եկել այդ հարաբերությունների կարգավորման կողմնակից, բայց այդ հարաբերությունները սովորաբար երկու հիմնական արգելքի են հանդիպել՝ առաջինը, որ թուրքերը մշտապես պայմաններ են առաջադրել և երկրորդը, որ Ադրբեջանը ոչ պաշտոնապես վետո է դրել-հայ թուրքական հարաբերությունների վրա։

Ներկայումս Թուրքիան, որ բավական լուրջ ազդեցություն ունի Հարավային Կովկասում, ձգտելու է մեծացնել այն։ Ռուսաստանը, որ Թուրքիայի ավանդական հակառակորդն է այս տարածաշրջանում, ամեն կերպ փորձում է սիրաշահել նրան, քանի որ  թուրքական աջակցության հույսն ունի ռուս-ուկրաինական պատերազմում։ Թուրքիան էլ իր հերթին լուրջ կախում ունի ՆԱՏՕ-ից և հատկապես ԱՄՆ-ից։ Այս իրավիճակում, երբ ռուսների համար Թուրքիան տարածաշրջանում ավելի ցանկալի է, քան արևմուտքը, Էրդողանին հնարավորություն է տալիս ավելի մեծացնելու իր ազդեցությունը տարածաշրջանում։ Այդ իրավիճակը հատկապես նկատելի էր 2020թ․ պատերազմի ժամանակ, երբ ռուսների թողտվությամբ ադրբեջանցիները պատերազմ սկսեցին։ Հայաստանը մեծապես մեկուսացման մեջ էր գտնվում, իսկ Թուրքիան արդեն հասցրել էր ամբողջովին հարմարավետ տեղավորվել Ադրբեջանում՝ մեծ ողբոր կարգավիճակով ու վերահսկողական մեխանիզմներով։

Սաֆրաստյանը նաև պատմական ակնարկ կատարեց դեպի 1919-20թթ․ երբ Ռուսաստանի անմիջական աջակցությամբ քեմալականները նախ կարողացան փրկել իրենց ռեժիմը, գալ իշխանության և այնուհետև միմյանց միջև կիսեցին Հայաստանի Հանրապետությունը, բայց նաև նշեց, որ հիմա բացառվում է Հայաստանի կիսումը ռուս-թուրքական ուժերի միջև։ 

Պատերազմի ժամանակ հայկական կողմը հասկացավ, որ ռուսները չեն կարող անվտանգային երաշխավոր լինել և այդ իսկ պատճառով էլ հիմա ինտենսիվ հանդիպումներ են տեղի ունենում շատ և շատ կողմերի հետ՝ անվտանգության բարձիգը հզորացնելու համար։

Հայաստանը հիմա այդքան մեկուսացած չէ, որքան 1920թ․ և հիմա քաղաքակրթական, առևտրական մասն է կազմում շատ ու շատ միությունների, հանդիսանում է աշխարհի մաս։ Հիմա, երբ ամեն ինչ այսքան սրված է, Հայաստանի ձեռքում մի շարք հնարավորություններ կան մեկուսացումից խուսափելու և նույնիսկ բավական շահեկան վիճակում հայատնվելու։ Հնդկական և չինական հեռահար պլանները և առևտրական ուղիները, որոնք նախատեսում են ձգվել դեպ Եվրոպա՝ անցնում են Հարավային Կովկասով։ Հարավային Կովկասի բանալին Մեղրին է և այդ բանալին Հայաստանի ձեռքում է։  Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա այնպիսի դիվանագիտություն իրացնել, որը նրն թույլ կտա պահպանել այդ բանալին, այն հնարավորինս արդյունավետ կիրառել։

Ռուբեն Սաֆրաստյանը հայ-թուրքական հարաբերությունների մասին նշեց, որ ներկայումս Թուրքիան կշարունակի իր այն մոտեցումները, որով ցանկանում է Հայաստանին նախապայմաններ պարտադրել։ նա հիմա այն վիճակում է գտնվում, որ բավական մեծ են իր հնարավորությունները տարածաշրջանում և գնալով մեծանում են, ինչքան Ռուսաստանը թուլանում։

Խոսելով Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների մասին՝ Սաֆրաստյանը նշեց, որ եթե հաղթի Թրամփ, ապա ամերիկյան կողմը հավանաբար ավելի մեծ ուշադրություն կդարձնի Թուրքիայի վրա, ավելի լուրջ կվերաբերվի նրան։ Թրամփը միշտ էլ հայտնի է եղել  թուրքերի նկատմամբ իր բարյացկամությամ։ Բայց Թրամփը նաև հայտնի է իր բացասական վերաբերումքով դեպի Իրանը, այնպես, որ իրավիճակը միանշանակ չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *