22.9 C
Yerevan

Տրո­յա­կան Նվեր Մոսկվա­յին

Ուկրաի­նա­կան պատե­րազմը բոլո­րի մոտ մեծացրել է մտա­վա­խություննե­րը, հետխորհրդա­յին տարածքի երկրնե­րը ոչ մի հնա­րա­վո­րություն բաց չեն թողնում, որպեսզի անվտանգության, տնտե­սա­կան, կոմունի­կա­ցիոն եւ լոգիստիկ այլընտրանքներ ունե­նան։

Վահրամ Աթա­նեսյան

Ղազա­խա-ադրբե­ջա­նա­կան «մահակ՝ Ռուսաստա­նի կառքա­նիվնիվնե­րին»

Մարտի 11-ին Ղազախստա­նի նախա­գահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը պետա­կան այցով ժամա­նել է Բաքու: Բանակցություննե­րի արդյունքում ստո­րագրվել են մի շարք փաստաթղթեր: Եթե այլ, դեռեւս կամ առհա­սա­րակ հրա­պա­րակման ոչ ենթա­կա համա­ձայնություն ձեռք չի բերվել, չի փաստաթղթա­վորվել, ապա կարե­լի է ասել, որ հրա­պա­րա­կա­յին տեղեակտվության «մեխը» Socar‑ի եւ «ԿազՄունայԳազ» ընկե­րություննե­րի միջեւ ստո­րագրված հուշագրի ընդգծումն է:

Փաստա­թուղթն, իհարկե, չի հրա­պա­րակվել, բայց, դատե­լով ադրբե­ջա­նա­կան մամուլի ակնարկնե­րից, կարե­լի է մոտա­վոր պատկե­րա­ցում կազմել. Գործարքը ենթադրում է ղազա­խա­կան նավթի առքուվա­ճառք եւ Ադրբե­ջա­նի ենթա­կա­ռուցվածքնե­րով արտա­հա­նում: Կողմե­րը նման փորձ ունեն, բայց, ինչպես իրա­զեկ փորձա­գետներն են ասում, առայժմ ղազա­խա­կան նավթի՝ Բաքու-Թբի­լի­սի խողո­վա­կա­շա­րով արտա­հանման ծավալնե­րը կազմում են ընդհա­նուրի միայն երեք-չորս տոկո­սը: Ղազա­խա­կան նավթի 96–97 տոկոսն արտա­հանվում է Ռուսաստա­նի տարածքով՝ դեռեւս ԽՍՀՄ ժամա­նա­կից մնա­ցած ենթա­կա­ռուցվածքնե­րի հաշվին:

Խոսքն, այսպի­սով, ադրբե­ջա­նա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րի օգտա­գործմամբ Ռուսաստա­նը շրջանցող ենթա­կա­ռուցվածքնե­րը ղազա­խա­կան նավթի արտա­հանմա­նը ծառա­յեցնե­լու մասին է: Եւ կողմե­րի, կարծես, գտել են բավա­կան ճարպիկ լուծում: Կասպից ծովի ադրբե­ջա­նա­կան հատվա­ծում նավթի արդյունա­հանման ծավալներն ավե­լի քան մեկ երրորդով նվա­զել են, փաստն ընդունում է նաեւ Բաքվի իշխա­նա­մերձ մամուլը: Իսկ Բաքու-Ջեյհան խողո­վա­կա­շա­րը պետք է լցնել:

Եւ, կարծես, կողմե­րը եկել են համա­ձայնության, որ Ադրբե­ջա­նը ղազա­խա­կան նավթի որո­շա­կի պաշարներ կգնի, լցա­նա­վե­րով կհասցնի թերմի­նալներ եւ կարտա­հա­նի արդեն որպես սեփա­կան ապրանք: Գնա­յին ի՞նչ քաղա­քա­կա­նություն է գործե­լու, ներմուծման հետ կապված հարցերն ինչպես են կարգա­վորվե­լու՝ մանրուքներ են: Էակա­նը որոշման քաղա­քա­կան կողմն է: Փաստա­ցի ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ հիմնա­դիր պետություն Ղազախստա­նը ձեռնարկում է քայլեր, որ ակնհայտո­րեն միտված են Ռուսաստա­նից ենթա­կա­ռուցվածքա­յին եւ լոգիստիկ կախվա­ծությունը թուլացնե­լուն, իսկ հեռանկա­րում՝ լիո­վին թոթա­փե­լուն:

Խորքա­յին առումով դա նշա­նա­կում է Կասպից ծովի արեւելյան ենթա­կա­ռուցվածքնե­րը կապել Թուրքիա­յի միջերկրա­ծովյան նավա­հանգիստնե­րին: Տոկաեւի Բաքու այցին նախորդել են Վաշինգտո­նում թուրք-ամե­րիկյան բանակցություննե­րը, որտեղ քննարկվել է նաեւ Կենտրո­նա­կան Ասիա­յում համա­գործակցության հարցը: Ընթա­ցիկ տարում Կենտրո­նա­կան Ասիա­յի հինգ երկրնե­րի առաջնորդնե­րի գագաթնա­ժո­ղով կկազմա­կերպի Մեծ Բրի­տա­նիան: Տարա­ծաշրջա­նում լրջա­գույն հետաքրքրություններ ունի նաեւ Եվրա­միությունը:

Ղազա­խա-ադրբե­ջա­նա­կան «նավթա­յին պայմա­նա­գիրն» այս համա­տեքստում ստա­նում է աշխարհա­քա­ղա­քա­կան նշա­նա­կություն, եթե նկա­տի ունե­նանք, որ Կենտրո­նա­կան Ասիա­յում ձեւա­վորվում է ուղբե­կա-ղազա­խա­կան այլյանս, որին, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ինտերգրվե­լու են նաեւ կենտրո­նաա­սիա­կան մյուս երկրնե­րը: Այդ „միությունը„ հիմնա­կա­նում կողմնո­րոշված է դեպի Թուրքիա: Դա ոչ այնքան էթնիկ-քաղա­քակրթա­կան, այլ դեպի Եվրա­միություն ելքի ընտրություն է: Իսկ Ռուսաստանն իր հերթին զարգացնում է «եվրա­սիա­կան ընդհա­նուր տան» հեռանկա­րը:

Այդ ուղղությամբ, սակայն, գործնա­կան քայլեր չկան: Ընդհա­կա­ռա­կը, ուկրաի­նա­կան պատե­րազմը բոլո­րի մոտ մեծացրել է մտա­վա­խություննե­րը, հետխորհրդա­յին տարածքի երկրնե­րը ոչ մի հնա­րա­վո­րություն բաց չեն թողնում, որպեսզի անվտանգության, տնտե­սա­կան, կոմունի­կա­ցիոն եւ լոգիստիկ այլընտրանքներ ունե­նան: Ղազախստա­նը եւ Ադրբե­ջա­նը եւս մեկ «մահակ են խրում Ռուսաստա­նի ռազմա­կառքի անիվնե­րին»: Ի՞նչ հակա­քայլ կձեռնարկի Մոսկվան: Կձեռնարկի՞, թե՞ Հյուսիս-հարավ տրանսպորտա­յին միջանցքի հարցում Բաքվի լոյա­լությունը կանխավճա՞ր է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3396521.html

Առնչվող Հոդվածներ