18.5 C
Yerevan

Օրվա Հրա­մա­յա­կա­նը

Արդյո՞ք դա նշա­նա­կում է հրա­ժա­րում պետա­կան եւ ազգա­յին ինքնության հիմքե­րից, թե՞ փոփո­խություն հասա­րա­կա­կան հարա­բե­րություննե­րում, կառա­վարման մոտե­ցումնե­րում, էլի­տա­նե­րի վարքագծում, փոփո­խություն ինստի­տուցիո­նալ արդիա­կա­նացման միջո­ցով՝ տարբեր ոլորտնե­րում։

Հակոբ Բադալյան

Ինչ փոփո­խության հրա­մա­յա­կան է Հայաստա­նի առաջ

Աշխարհում գլո­բալ փոփո­խություն է եւ պետություննե­րի ու հանրություննե­րի համար շատ կարեւոր է, թե որքա­նով են ունակ փոխվե­լու, կարծրա­ցածծ մտա­ծո­ղությունից դուրս գալու, աքսիոմնե­րի փոխա­րեն թեո­րեմնե­րով առաջնորդվե­լու: Այդ միտքը մարտի 12-ին հրա­վի­րած ասուլի­սում արտա­հայտել է Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը: Ամեն ինչ թերեւս կլի­ներ անվի­ճե­լի, եթե չլի­ներ մի նրբե­րանգ: Փաշինյանն այդ միտքը արտա­հայտել է, խոսե­լով ոչ թե Հայաստա­նի ինստի­տուցիո­նալ արդիա­կա­նացման, ռեֆորմա­ցիա­յի հեռանկարնե­րի եւ հրա­մա­յա­կաննե­րի մասին, այլ Անկա­խության հռրա­կագրի եւ Սահմա­նադրության վերա­բերյալ իր բացած հայտնի «խոսույթի», բոլո­րին հայտնի «փաստարկնե­րով»:

Այն, որ աշխարհը փոխվում է, եւ փոխվում են, կամ փոխվե­լու հրա­մա­յա­կա­նի առաջ են բոլո­րը, կասկա­ծից վեր է եւ այստեղ չկա նույնիսկ քննարկման հարց: Ժամա­նա­կա­կից աշխարհը՝ տեխնո­լո­գիա­կան եւ աշխարհա­քա­ղա­քա­կան մակարդակնե­րում այնպի­սի ժամա­նա­կաշրջա­նում է, այնպի­սի դարաշրջա­նում, որ ճկունություն, անընդհատ փոխվե­լու ունա­կություն է պահանջում թե անհատնե­րից, թե հանրություննե­րից ու պետություննե­րից: Բայց, պետք է հասկա­նալ, թե ի՞նչ է նշա­նա­կում փոփո­խություն:

Արդյո՞ք դա նշա­նա­կում է հրա­ժա­րում պետա­կան եւ ազգա­յին ինքնության հիմքե­րից, թե՞ փոփո­խություն հասա­րա­կա­կան հարա­բե­րություննե­րում, կառա­վարման մոտե­ցումնե­րում, էլի­տա­նե­րի վարքագծում, փոփո­խություն ինստի­տուցիո­նալ արդիա­կա­նացման միջո­ցով՝ տարբեր ոլորտնե­րում: Ներկա­յիս աշխարհը պահանջում է հենց դա, այլ ոչ թե հրա­ժա­րում ինքնությունից: Ավե­լին, ըստ էության ստեղծվում է վտանգա­վոր հակադրություն, որ, եթե դեմ չես փոփո­խությա­նը, ապա չես կարող դեմ լինել Անկա­խության հռչա­կագրի եւ Սահմա­նադրության վերա­բերյալ առաջ քաշվող «խոսույթին» ու նարա­տիվնե­րին, իսկ, եթե դրանց դեմ ես, ապա դեմ ես փոփո­խություննե­րին, դեմ ես փոխվե­լու հրա­մա­յա­կա­նին ու կարո­ղությա­նը:

Իսկ դա մեր կյանք ներմուծվող հերթա­կան վտանգա­վոր «դուա­լիզմն» է, հակադրության ստեղծումով երկու ծայրա­հե­ղության իրա­վի­ճակ առա­ջացնե­լու ու դրա միջո­ցով կառա­վա­րե­լու ծուղա­կը: Հայաստա­նը պետք է փոխի իր ներքին որակնե­րը, պետք է փոխվի ներհա­սա­րա­կա­կան մթնո­լորտը, քաղա­քա­կա­նության բովանդա­կությունը, օրա­կարգը, Հայաստա­նը պետք է ձեռնմուխ լինի արդյունա­վետ ինստի­տուտնե­րի ստեղծման լայն քաղա­քա­կա­նության, Հայաստա­նը պետք է գտնի իր ներհա­սա­րա­կա­կան եւ ներքա­ղա­քա­կան տարբե­րություննե­րը ինստի­տուցիո­նալ մրցակցության հարթություն տեղա­փո­խե­լու բանա­ձեւը, եւ այդ ամե­նի շնորհիվ է, որ Հայաստա­նը կլի­նի ժամա­նա­կա­կից աշխարհում այնքան ճկուն, որ կկա­րո­ղա­նա իրա­վի­ճա­կից բխող փոփո­խության ենթարկել իր վարքա­գիծն ու ընթացքը՝ միա­ժա­մա­նակ որեւէ կերպ չվնա­սե­լով իր պետա­կան եւ ազգա­յին ինքնության հիմքը: Սա է Հայաստա­նը առաջնորդե­լու հավակնություն ունե­ցող որեւէ էլի­տա­յի պարտա­վո­րությունը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3396818.html

Առնչվող Հոդվածներ